Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.11
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
11.04.2015
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
11.04.2015
Дата вступления в силу
14.05.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015137

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

11 ապրիլի 2015 թ.

N 85-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 56-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

  

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի

2015 թվականի ապրիլի 11-ի

թիվ 85-Ն հրամանի

 

  

«Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի

2007 թվականի ապրիլի 11-ի

թիվ 56-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման ընթացակարգերը:

2. Կարգի իմաստով՝

1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար, դիտարկումների, վթարափրկարարական, որոնողափրկարարական, բժշկական օգնության համար բժիշկների տեղափոխման նպատակով, ցուցադրական և օդային նկարահանումների նպատակով, ինչպես նաև օդապարիկներով, սավառնակներով, դելտապլաններով, պառապլաններով, դիրիժաբլներով և հեռակառավարվող անօդաչու համակարգերով Հայաստանի Հանրապետության օդային տարածքում իրականացվող թռիչքները:

2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստացման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով իրականացվող թռիչքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում կամ ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող դասընթացների թռիչքային պատրաստվածության թռիչքները և աերոդրոմային վարժանքները:

 

2. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Հատուկ բնույթի թռիչքներ իրականացնող մարմինները, կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք թռիչքներից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Գլխավոր վարչություն):

Վթարափրկարարական և որոնողափրկարարական բնույթի թռիչքների հայտերի և փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց թույլտվությունները իրականացվում են անհապաղ: Տվյալ թռիչքն իրականացնելու թույլտվության մասին անմիջապես տեղեկացվում են օդային տարածքի կազմակերպման միավորները, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմինները և հակաօդային պաշտպանության ուժերը: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով:

4. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) օդանավի հրամանատարի, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում հեռակառավարող անձի տվյալները (օդանավի հրամանատարի, անօդաչու համակարգի հեռակառավարող անձի համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, բացի պառապլանների և դելտապլանների, որոնց համար պետք է ներկայացվի օդաչուի(ների) համապատասխան պատրաստվածությունը հաստատող փաստաթուղթ).

2) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում).

3) օդանավի գրանցման (հաշվառման) վկայականը.

4) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիրը, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը.

5) օդանավի նմուշի կամ տիպի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է այդ իրավասությունը ունեցող մարմնի կողմից.

6) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ.

7) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.

8) օդանավն արտադրողի կողմից մշակված՝ օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը.

9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.

10) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

5. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում օդանավի հրամանատարի կամ անօդաչու համակարգը հեռակառավարող անձի բժշկական սերտիֆիկատի գործունեության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամի վկայականի գործունեության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի հետ և դրանց գործունեության ժամկետի վրա՝ ԻԿԱՕ-ի Հավելված 1 պահանջների համաձայն:

6. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների կողմից անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում վկայական տվող պետության ավիացիոն իշխանություններին, համոզվելու համար տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության համար, օդանավի գրանցման, օդանավ շահագործողի պետությանը` օդանավին տրված վկայականների վավերականությունը հաստատելու նպատակով:

7. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները ներկայացնում են Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնյային, որը դրանք ամփոփում և թույլտվության տրամադրման կամ մերժման առաջարկությունը ներկայացնում է Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչության պետի համաձայնության դեպքում թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է Գլխավոր վարչության կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:

8. Հայտը մերժվում է՝

1) եթե ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ՝ օդանավի հրամանատարի կամ անօդաչու համակարգը հեռակառավարող անձի բժշկական սերտիֆիկատի և վկայականի գործունեության ժամկետներում, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամի վկայականում նշված որակավորման նիշերը չեն համապատասխանում հայտում նշված օդանավի համար պահանջվող որակավորման նիշերին.

2) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա.

3) եթե Կարգի 6-րդ կետում նշված հարցման պատասխանը չի ստացվել:

9. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված օդանավերով:

10. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են Գլխավոր վարչության կողմից թույլատրված օդային տարածքում:

11. Հատուկ բնույթի թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:

12. Եթե թռիչքները իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի անձնակազմը Գլխավոր վարչության կողմից թույլտվությունը ստանալուց հետո պետք է տեղեկացնի օդային երթևեկության մարմիններին յուրաքանչյուր թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ, քան 30 րոպե ժամանակահատվածում՝ կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել լրացուցիչ վթարափրկարարական միջոցառումներ:

13. Եթե թռիչքները իրականացվելու են կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի անձնակազմը սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

14. Ուսումնական թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները կամ համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք սույն կարգի Ձև 2-ով ուսումնական թռիչքները սկսելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ հայտ են ներկայացնում Գլխավոր վարչություն՝ դրա մեջ նշելով թռիչքների կատարման ընդհանուր ժամանակահատվածը՝ ըստ ուսումնական տարվա պլանի, թռիչքների կատարման համար նախատեսված օդային տարածքը և օգտագործվող աերոդրոմները, օդանավերի տիպը և քանակը, թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները:

15. Հայտին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ուսումնական թռիչքներ իրականացնող օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների տվյալները (համապատասխան վկայականները և բժշկական սերտիֆիկատները).

2) ուսումնական թռիչքներում նախատեսված ուսանող-օդաչուների ցուցակը.

3) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում).

4) օդանավի գրանցման վկայականը.

5) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիր, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը.

6) օդանավի տիպի սերտիֆիկատը.

7) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը.

8) օդանավն արտադրողի կողմից մշակված՝ օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը.

9) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.

10) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.

11) թռիչքների իրականացման ուսումնական ծրագիրը.

12) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

16. Ուսումնական թռիչքների իրականացման ծրագրերը մշակում են համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատությունները կամ ֆիզիկական անձինք և հաստատվում են Գլխավոր վարչության կողմից:

17. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում թռիչքային անձնակազմի անդամների (օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների) բժշկական սերտիֆիկատի գործունեության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամների վկայականի գործունեության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի հետ և դրանց գործունեության ժամկետի վրա՝ ԻԿԱՕ-ի Հավելված 1 պահանջների համաձայն:

18. Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները ներկայացնում են Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնյային, որը դրանք ամփոփում և թույլտվության տրամադրման կամ մերժման առաջարկությունը ներկայացնում է Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչության պետի համաձայնության դեպքում թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և սույն կարգի Ձև 4-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:

19. Հայտը մերժվում է՝

1) եթե ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ՝ օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների բժշկական սերտիֆիկատի և վկայականի գործունեության ժամկետներում, ինչպես նաև նրանց վկայականում նշված որակավորման նիշերը չեն համապատասխանում հայտում նշված օդանավի համար պահանջվող որակավորման նիշերին.

2) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա:

20. Ուսումնական թռիչքները իրականացվում են օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:

21. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, ինչպես նաև տվյալ թռիչքը իրականացնող օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի կողմից տրված թռիչքային պլանով նախատեսված օդային տարածքում:

22. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան երեք օդաչու-ուսանողներ:

23. Ուսումնական թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:

24. Օդաչու-ուսանողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել միայն օդաչու- հրահանգչի կամ օդաչու-քննողի ներկայության դեպքում:

25. Եթե թռիչքները իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս պետք է տեղեկացնի օդային երթևեկության մարմիններին թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ, քան 30 րոպե ժամանակահատվածում՝ կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել լրացուցիչ վթարափրկարարական միջոցառումներ:

26. Եթե թռիչքները իրականացվելու են կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:

 

Ձև N1

Form N1

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

APPLICATION

ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION

IN THE REPUBLIC OF ARMENIA

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտվելու վայրը, կապի բոլոր միջոցները

Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.

 

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)

ICAO three-letter designator code of the air operator (if available)

___________________________________________________________

 

3. Օդանավի գրանցման երկիրը

State of registry of the aircraft___________________________________________________

 

4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը

Aircraft type, nationality and registration marks, and the quantity

____________________________________________________________________

 

5. Թռիչքի նպատակը

Purpose of flight

 

6. Թռիչքի կատարման ամսաթիվը, ժամը,

Date and time of flight operation

________________________________________________________________________________

7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը (ները)

Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing

___________________________________________________________

8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները

Minimum and maximum flight altitudes

____________________________________________________________________

9. Օդանավի անձնակազմի տվյալները և

օդանավի ստանդարտ սարքավորումները

Aircraft crew data and standard equipment of the aircraft

____________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Position, name, surname of CEO of the air operator or its representative)

 

Ստորագրություն_____________Signature  Կնիք/Seal  Ամսաթիվ________________Date

 

Ձև N2

Form N2

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

APPLICATION

ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION

IN THE REPUBLIC OF ARMENIA

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտվելու վայրը, կապի բոլոր միջոցները

Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.

 

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)

ICAO three-letter designator code of the air operator (if available)

___________________________________________________________

 

3. Օդանավի գրանցման երկիրը

State of registry of the aircraft___________________________________________________

 

4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը

Aircraft type, nationality and registration marks, and the quantity

____________________________________________________________________

 

5. Թռիչքի նպատակը

Purpose of flight

 

6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը (սկիզբը` ամիսը, տարին, ավարտը` ամիսը, տարին)

Period of flights (start: month, year and end: month, year)

________________________________________________________________________________

7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը (ները)

Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing

___________________________________________________________

8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները

Minimum and maximum flight altitudes

____________________________________________________________________

9. Օդանավի անձնակազմի տվյալները և

օդանավի ստանդարտ սարքավորումները

Aircraft crew data and standard equipment of the aircraft

____________________________________________________________________

(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Position, name, surname of CEO of the air operator or its representative)

 

Ստորագրություն_____________Signature  Կնիք/Seal  Ամսաթիվ________________Date

 

Ձև N3

Form N3

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ---

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

____

PERMISSION-----_____

ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION

 

 Օդանավ շահագործող`  -------------------------------------
 Aircraft operator:  -------------------------------------
 Պատվիրատու`  -------------------------------------
 Charterer:  -------------------------------------
 Երթուղի`  -------------------------------------
 Route:  -------------------------------------
 Օդանավերի տիպը(երը)`  -------------------------------
 Aircraft type(s):  -------------------------------------
 Օդանավերի ազգային և գրանցման նիշերը`  -------------------------------------
 Aircraft national and registration marks:  -------------------------------------
 Թռիչքի նպատակը  -------------------------------
 Purpose of flight  -------------------------------
 Թռիչքի կատարման ամսաթիվը, ժամը,  -------------------------------
 Date and time of flight operation  -------------------------------
 Թռիչքի օդային տարածքը,  
 թռիչք/վայրէջքի աերոդրոմը(ները)  -------------------------------
 Airspace foreseen for flight operation, and  
 aerodorme(s) in takeoff and landing  -------------------------------

 Թռիչքների նվազագույն և առավելագույն
 բարձրությունները
 Minimum and maximum flight altitudes

 
 Թույլտվության գործողության ժամկետը`  -------------------------------------
 Permission validity period:  -------------------------------------

 Թույլտվությունը տրամադրող
 Պաշտոնը, անունը, ազգանունը և
 Ստորագրությունը, ամսաթիվ

--------------------------------

 

Կ.Տ.

Position title, name, surname of the person

 

issuing the permission, date

Seal

--------------------------------

   

 

Ձև N4

Form N4

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ-----

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ____

PERMISSION-----_____

ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION

 

 Օդանավ շահագործող`  -------------------------------------
 Aircraft operator:  -------------------------------------
 Պատվիրատու`  -------------------------------------
 Charterer:  -------------------------------------
 Երթուղի`  -------------------------------------
 Route:  -------------------------------------
 Օդանավերի տիպը(երը)`  -------------------------------
 Aircraft type(s):  -------------------------------------
 Օդանավերի ազգային և գրանցման նիշերը`  -------------------------------------
 Aircraft national and registration marks:  -------------------------------------
 Թռիչքի նպատակը  -------------------------------
 Purpose of flight  -------------------------------

 Թռիչքի կատարման ժամանակահատվածը
 (սկսելու ամիսը, տարին, ավարտելու
 ամիսը, տարին)

 -------------------------------
 Period of flight (start: month, year, end: month, year)  -------------------------------
 Թռիչքի օդային տարածքը,  
 թռիչք/վայրէջքի աերոդրոմը(ները)  -------------------------------
 Airspace foreseen for flight operation, and  
 aerodorme(s) in takeoff and landing  -------------------------------

 Թռիչքների նվազագույն և առավելագույն
 բարձրությունները
 Minimum and maximum flight altitudes

 
 Թույլտվության գործողության ժամկետը`  -------------------------------------
 Permission validity period:  -------------------------------------

 Թույլտվությունը տրամադրող
 Պաշտոնը, անունը, ազգանունը և
 ստորագրությունը, ամսաթիվ

--------------------------------

 

Կ.Տ.

Position title, name, surname of the person

 

issuing the permission, date

Seal

--------------------------------

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան