Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
05.03.2015
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
05.03.2015
Дата вступления в силу
06.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 մարտի 2015 թ.

N 123-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 92 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 69/4 եզրակացությունը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 1. «Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 55 տեղով գործունեության լիցենզիա:

 2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

 3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 Ա. Աշոտյան