ԱՍԻԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Պայմանավորվող կողմերը,
գիտակցելով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների խթանման և զարգացման անհրաժեշտությունը Ասիայում և Ասիայի ու հարևան տարածաշրջանների միջև,
հաշվի առնելով ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի կազմավորման և շահագործման գործում Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի անդամ երկրների միջև համագործակցությունը,
համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի անդամների միջև կապերի ամրապնդման և միջազգային առևտրի և զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցը` միջազգային փոխադրումների և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան,
հաշվի առնելով արդյունավետ միջազգային ինտերմոդալ փոխադրումների գործնական կիրառումը,
շարունակելով Ասիայում և Ասիայի ու հարևան տարածաշրջանների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների պլանավորման, զարգացման և կատարելագործման գործում համատեղ ջանքերի գործադրումը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի հաստատումը |
Պայմանավորվող կողմերը, այսուհետ` Կողմեր, հաստատում են ավտոմոբիլային մայրուղիների առաջարկվող ցանցը (այսուհետ կանվանվի Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանց), որի նկարագրությունը տրված է սույն Համաձայնագրի I Հավելվածում` որպես միջազգային նշանակություն ունեցող ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների զարգացման համակարգված պլան, որը նրանք մտադրված են իրականացնել իրենց ներպետական ծրագրերի շրջանակներում:
Հոդված 2. | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի սահմանումը |
I Հավելվածում նկարագրված Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցը ներառում է Ասիայում միջազգային նշանակություն ունեցող երթուղիները, ներառյալ մայրուղիները, որոնք իրենց զգալի մասով հատում են մեկից ավելի ենթատարածաշրջան, ենթատարածաշրջաններով անցնող երթուղիները, այդ թվում` հարևան ենթատարածաշրջանների հետ միացնող երթուղիները և Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղիների երթուղիները:
Հոդված 3. | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի զարգացումը |
Հոդված 4. | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի երթուղիների նշագրումը |
1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի երթուղիները նշագրվում են ճանապարհային նշանով, որի նկարագրությունը ներկայացված է սույն Համաձայնագրի III Հավելվածում:
2. Սույն Համաձայնագրի III Հավելվածում նկարագրված նշանին համապատասխանող ճանապարհային նշանները տեղադրվում են Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի բոլոր երթուղիների վրա` 6-րդ հոդվածի դրույթների համաձայն համապատասխան պետության համար սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ (5) տարվա ընթացքում:
Հոդված 5. | Սույն Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը և նրա մասնակցի կարգավիճակի ստացումը |
1. Սույն Համաձայնագիրը բաց է Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի անդամ պետությունների ստորագրելու համար 2004թ. ապրիլի 26-ից 28-ը` Շանհայում, Չինաստան, այնուհետև` 2004թ. մայիսի 1-ից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը` Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:
2. Այդ պետությունները կարող են սույն Համաձայնագրի մասնակից դառնալ.
ա) վերջնական ստորագրմամբ,
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրմամբ, որին հետևելու են վավերացումը, ընդունումը կամ հաստատումը,
գ) միանալով:
3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը իրականացվում են պատշաճորեն կազմված փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու եղանակով:
Հոդված 6. | Համաձայնագրի ուժի մեջ մտնելը |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը` այն օրվանից սկսած, երբ առնվազն ութ (8) պետությունների կառավարությունները համաձայնում են սույն Համաձայնագիրն իրենց համար պարտադիր լինելուն` 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
2. Յուրաքանչյուր պետության նկատմամբ, որը, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պայմանների կատարման օրվանից սկսած, վերջնականապես կստորագրի կամ ի պահ կհանձնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այդ պետության համար նշված փաստաթուղթը վերջնական ստորագրելուց կամ այն ի պահ հանձնելուց իննսուն (90) օր հետո:
Հոդված 7. | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խումբ |
1. Համաձայնագրի ընթացքի ուսումնասիրման և առաջարկվող բոլոր լրացումների ուսումնասիրման համար Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը ստեղծում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի անդամներ են համարվում Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բոլոր անդամ պետությունները:
2. Աշխատանքային խումբն իր խորհրդակցություններն անց է կացնում երկու տարին մեկ անգամ: Ցանկացած Կողմ կարող է քարտուղարությանը հասցեագրված ծանուցման միջոցով դիմել Աշխատանքային խմբի հատուկ խորհրդակցություն գումարելու խնդրանքով: Քարտուղարությունը տեղեկացնում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին ստացված խնդրանքի մասին և աշխատանքային խմբի հատուկ խորհրդակցություն է հրավիրում, եթե Կողմերի առնվազն մեկ երրորդն իր համաձայնությունն է տվել քարտուղարության կողմից այդ մասին տեղեկացվելու օրվանից 4 ամսվա ընթացքում:
Հոդված 8. | Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում ուղղումներ կատարելու ընթացակարգը |
1. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածում նշված ընթացակարգերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ կատարել սույն Համաձայնագրում:
3. Առաջարկվող յուրաքանչյուր փոփոխության տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:
4. Փոփոխությունը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդ մեծամասնությամբ: Հաստատված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն էլ ուղարկում է այն բոլոր Կողմերին` ընդունելու համար:
5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումն ուժի մեջ է մտնում Կողմերի երկու երրորդի կողմից այն ընդունվելուց տասներկու (12) ամիս հետո: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի համար` բացառությամբ այն Կողմերի, որոնք ուժի մտնելուց առաջ հայտնել են այն մասին, որ իրենք չեն ընդունում այդ ուղղումը: Ցանկացած Կողմ, որը հայտնել է այն մասին, որ չի ընդունում սույն կետին համապատասխան ընդունված ուղղումը, կարող է դրանից հետո` ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնել այդ ուղղումն ընդունելու մասին փաստաթուղթը: Այդ պետության համար ուղղումն ուժի մեջ է մտնում նշված փաստաթուղթն ի պահ հանձնելուց տասներկու (12) ամիս հետո:
Հոդված 9. | Սույն Համաձայնագրի I Հավելվածում ուղղումներ կատարելու ընթացակարգը |
1. Սույն Համաձայնագրի I Հավելվածում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ առաջարկել անմիջապես շահագրգիռ հարևան պետությունների հետ խորհրդակցելուց և կոնսենսուս ապահովելուց հետո` բացառությամբ այն ուղղման, որը վերաբերում է այն ներքին մայրուղուն, որը չի փոխում միջազգային սահմանային անցումը:
3. Առաջարկվող յուրաքանչյուր ուղղման տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:
4. Ուղղումը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի մեծամասնությամբ: Հաստատված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը ուղարկում է այդ ուղղումը բոլոր Կողմերին:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան հաստատված ուղղումը համարվում է ընդունված, եթե ծանուցման օրվանից վեց (6) ամսվա ընթացքում անմիջականորեն շահագրգիռ Կողմերից ոչ մեկը չի ծանուցում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ ինքը այդ ուղղման վերաբերյալ ունի առարկություն:
6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեց (6) ամիսը լրանալուց երեք (3) ամիս հետո:
7. Անմիջականորեն շահագրգիռ Կողմեր են համարվում.
ա) Ասիական ավտոմոբիլային մայրուղիների նոր երթուղի ավելացնելու կամ առկա այն երթուղու փոփոխման դեպքում, որն իր մեծ մասով անցնում է մեկից ավելի ենթատարածաշրջանով - յուրաքանչյուր Կողմ, որի տարածքով անցնում է տվյալ երթուղին, և
բ) ենթատարածաշրջաններում Ասիական ավտոմոբիլային մայրուղիների նոր երթուղի ավելացնելու կամ առկա երթուղու փոփոխման դեպքում, այդ թվում` հարևան ենթատարածաշրջանները միացնող և անդամ պետությունների տարածքներով անցնող երթուղիների դեպքում, յուրաքանչյուր Կողմ, որը սահմանակից է հայտ ներկայացրած այն պետությանը, որի տարածքով անցնում է այդ երթուղին կամ Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղին, որն իր մեծ մասով հատում է մեկից ավելի ենթատարածաշրջան, որի հետ միանում է այդ նոր կամ փոփոխման ենթակա երթուղին: Սույն կետի նպատակների համար սահմանակից են համարվում նաև այն երկու Կողմերը, որոնց տարածքներում գտնվում են Ասիական ավտոմոբիլային մայրուղիների այն երթուղու վրա գտնվող ծովային հաղորդակցության վերջնակետերը, որն իր մեծ մասով հատում է մեկից ավելի ենթատարածաշրջան, կամ վերջնակետերը գտնվում են վերոհիշյալ երթուղիների վրա:
8. Սույն հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ առարկությունները քննարկելու նպատակներով քարտուղարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղման տեքստի հետ միասին փոխանցում է անմիջականորեն շահագրգիռ Կողմերի ցուցակը:
Հոդված 10. | Սույն Համաձայնագրի II և III Հավելվածներում ուղղումներ կատարելու ընթացակարգը |
1. Սույն Համաձայնագրի II և III Հավելվածներում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Ուղղումներ կարող են առաջարկվել ցանկացած Կողմի կողմից:
3. Առաջարկվող ցանկացած ուղղման տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:
4. Ուղղումը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի մեծամասնությամբ: Ընդունված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն էլ ուղարկում է այն բոլոր Կողմերին:
5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը ընդունված կհամարվի, եթե, ծանուցման օրվանից սկսած, վեց (6) ամսվա ընթացքում Կողմերի ոչ ավելի, քան մեկ երրորդը չտեղեկացնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ ինքը այդ ուղղմանն վերաբերյալ առարկություն ունի:
6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 5-րդ կետում նշված վեց (6) ամիսը լրանալուց հետո երեք (3) ամիս անց:
Հոդված 11. | Վերապահումներ |
Սույն Համաձայնագրի որևէ դրույթի նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում` բացառությամբ 14-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված դեպքերի:
Հոդված 12. | Համաձայնագրից դուրս գալը |
Ցանկացած Կողմ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով դուրս գալ սույն Համաձայնագրից: Համաձայնագրից դուրս գալն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ (1) տարի անց:
Հոդված 13. | Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը |
Սույն Համաձայնագիրը կորցնում է իր ուժը, եթե Կողմերի քանակը տասներկու (12) ամսվա որևէ ժամանակահատվածի ընթացքում չի հասնում ութի (8):
Հոդված 14. | Վեճերի կարգավորումը |
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև ցանկացած վեճ, որը վիճող Կողմերը չեն կարող կարգավորել բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով, վիճող Կողմերից յուրաքանչյուր դիմումի հիման վրա ենթակա է լուծման և հանձնվում է, համապատասխանաբար, մեկ կամ մի քանի միջնորդների, որոնք ընտրվում են վիճող Կողմերի կողմից: Եթե հաշտեցման խնդրանքը ներկայացնելու օրվանից երեք (3) ամսվա ընթացքում վիճող Կողմերը համաձայնության չգան միջնորդի կամ միջնորդների ընտրության հարցում, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` միասնական միջնորդ նշանակելու խնդրանքով, որին փոխանցվում է վեճը` լուծելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան նշանակված միջնորդի կամ միջնորդների եզրակացությունը պարտադիր ուժ չունի, սակայն հիմք է վիճող համապատասխան Պայմանավորվող կողմերի կողմից հարցի կրկնակի քննարկման համար:
3. Փոխադարձ պայմանավորվածությամբ Կողմերը, որոնց միջև վեճ է ծագել, կարող են նախօրոք համաձայնել, որ կընդունեն միջնորդի կամ միջնորդների եզրակացությունը որպես պարտադիր ուժ ունեցող:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը չպետք է մեկնաբանվեն որպես վիճող Կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված` վեճի կարգավորման այլ միջոցները բացառող:
5. Յուրաքանչյուր պետություն կարող է վերջնական ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ պաշտոնական վերապահում անել այն մասին, որ վեճերի կարգավորմանը վերաբերող սույն հոդվածի դրույթները պարտադիր չեն իր համար: Մյուս Կողմերի համար վեճերի կարգավորմանը վերաբերող սույն հոդվածի դրույթները պարտադիր չեն ցանկացած այն Կողմի համար, որը ի պահ է հանձնել այդ վերապահումը:
Հոդված 15. | Սույն Համաձայնագրի կիրառման սահմանափակումները |
1. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համահունչ և ստեղծված իրավիճակով սահմանափակվող այնպիսի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք Կողմն անհրաժեշտ է համարում իր արտաքին կամ ներքին անվտանգությունն ապահովելու համար:
2. Կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի զարգացման համար` սույն Համաձայնագրին համապատասխան ֆինանսավորման բյուջետային և այլ ձևերի առկայության պայմանով և իր օրենքներին ու նորմատիվ ակտերին համապատասխան:
3. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Կողմերից որևէ մեկի կողմից պարտավորության ստանձնում` թույլ տալ իր տարածքով բեռների և ուղևորների փոխադրում:
Հոդված 16. | Կողմերին հղված ծանուցումները |
Սույն Համաձայնագրի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումներից և 14-րդ հոդվածում ձևակերպված վերապահումից բացի` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կողմերին և 5-րդ հոդվածում նշված պետություններին ծանուցում է.
ա) 5-րդ հոդվածին համապատասխան` վերջնական ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին,
բ) 6-րդ հոդվածին համապատասխան` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
գ) 8-րդ հոդվածի 5-րդ կետին, 9-րդ հոդվածի 6-րդ կետին և 10-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` սույն Համաձայնագրի ուղղումների ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
դ) 12-րդ հոդվածին համապատասխան` Համաձայնագրից դուրս գալու մասին,
ե) 13-րդ հոդվածին համապատասխան` սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին:
Հոդված 17. | Համաձայնագրի Հավելվածները |
Համաձայնագրի I, II և III Հավելվածները համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 18. | Համաձայնագրի քարտուղարությունը |
Սույն Համաձայնագրի քարտուղարության դերը կատարում է Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը:
Հոդված 19. | Սույն Համաձայնագրի ի պահ հանձնումը Գլխավոր քարտուղարին |
Սույն Համաձայնագրի բնօրինակը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ կերպով վավերացված օրինակները ուղարկում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հաստատումն որի` պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Ստորագրման համար բաց է Շանհայում, Չինաստան, 2004թ. ապրիլի 26-ից, մեկ բնօրինակով՝ անգլերեն, չինարեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:
Հավելված I
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանց
1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցն իր մեջ ներառում է Ասիայի միջազգային նշանակության երթուղիները, ներառյալ այն երթուղիները, որոնք մեծ մասով հատում են մեկից ավելի այնպիսի ենթատարածաշրջաններ, ինչպիսիք են Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիան, Հարավային և Հարավ-արևմտյան Ասիան, Հարավարևելյան Ասիան և Հյուսիսային ու Կենտրոնական Ասիան, ենթատարածարջաններում գտնվող երթուղիները, այդ թվում` այն երթուղիները, որոնք դրանք միացնում են հարևան ենթատարածաշրջանների հետ, և այն երթուղիները, որոնք անցնում են անդամ պետություններով և ապահովում են մուտքը դեպի. ա) մայրաքաղաքներ, բ) արդյունաբերական և գյուղատնտեսական գլխավոր կենտրոններ, գ) հիմնական օդանավակայաններ, ծովային և գետային նավահանգիստներ, դ) հիմնական բեռնարկղային համալիրներ ու դեպոներ, ե) հիմնական զբոսաշրջային ռեսուրսներ:
2. Երթուղիների համարները սկսվում են «AH» տառերով, որոնք նշանակում են «Ասիական մայրուղի» (Ասիական ավտոմոբիլային մայրուղիներ), որոնցից հետո դրվում են մեկ, երկու կամ երեք թվեր:
3. 1-ից մինչև 9-ը միանիշ համարներով նշվում են Ասիական ավտոմոբիլային այն մայրուղիները, որոնք մեծ մասով հատում են մեկից ավելի ենթատարածաշրջաններ:
4. Երկնիշ և եռանիշ համարները հատկացվում են` նշելու համար երթուղիները ենթատարածաշրջանների ներսում, այդ թվում` այն երթուղիները, որոնցով ենթատարածաշրջանները միացվում են հարևան ենթատարածաշրջանի հետ, և` անդամ պետությունների ներքին ճանապարհային երթուղիները, ինչպես ներկայացված է ստորև.
ա) 10-ից 29-ը և 100-ից 299-ը համարներով նշվում են Հարավարևելյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Մալազիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները,
բ) 30-ից 39-ը և 300-ից 399-ը համարներով նշվում են Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Չինաստանը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Մոնղոլիան, Կորեայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (Հեռավոր արևելք) և Ճապոնիան,
գ) 40-ից 59-ը և 400-ից 599-ը համարներով նշվում են Հարավային և Հարավարևմտյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Բանգլադեշը, Բութանը, Հնդկաստանը, Նեպալը, Պակիստանը և Շրի Լանկան,
դ) 60-ից 89-ը և 600-ից 899-ը համարներով նշվում են Հյուսիսային, Կենտրոնական և Հարավարևմտյան Ասիայի երթուղիները. ներառյալ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ-ն ընդգրկվում է երկու ենթատարածաշրջանների մեջ իր աշխարհագրական երկարության պատճառով), Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը:
ԱՍԻԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ
Ե Ր Թ ՈՒ Ղ Ի Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
Մեկից ավելի ենթատարածաշրջաններ հատող Ասիական
ավտոմոբիլային մայրուղիների երթուղիներ
ԱԱՄ |
Երթուղի |
AH1 |
Տոկիո-Ֆուկուոկա-լաստանավ-Պուսան-Կյոնգջու-Տեգու- Տեջոն-Սեուլ-Մուսան-Գեսոն-Պխենյան-Սինույջու-Դադոնգ-Շենյան-Պեկին-Շիցզյաչժուան-Սինյան-Ուխան-Չանշա-Սյանտան-Գուանչժոու-(Շենչժեն)-Նաննին-Յուիգուան-Խունգի-Դոնգդանգ-Հանոյ-Վին-Դոնգհա-Խյուե-Դանանգ-Խոյան-Նյատրանգ-Բյենխոա (Վունգտաու)-Հոշիմին-Մոկբայ-Բավետ-Պնոմպեն-Պոյպետ-Արանյապրատետ-Կաբինբուրի-Խինկոնգ-Բանգպային (Բանգկոկ)-Նակխոնսավան-Տակ-Մեսոտ-Մյավադի-Պայաջի (Յանգոն)-Մեյկտիլա-Մանդալայ-Տամու-Մորեխ-Իմպխալ-Կոխիմա-Դիմապուր-Նագաոն-Ջորաբադ (Գուվախատի)-Շիլլոնգ-Դաուկի-Տամաբիլ-Սիլխետ-Կաչպուր-Դակկա-Ջեսսուր-Բենապոլ-Բանգաոն-Կոլկաթա-Բարխի-Կանպուր-Ագրա-Դելի-Ատտարի-Ուագա-Լախոր-Ռավալպինդի (Իսլամաբադ)-Հասսան-Աբդալ-Փեշավար-Տորխամ-Քաբուլ-Քանդագար-Դիլարամ-Գերատ-Իսլամկալա- Դոկխարուն- Մեսխետ-Սաբզևար-Դամգան-Սեմնան- Թեհրան-Կազվին-Թավրիզ-Էյվօղլի-Բազարգան-Գուրբուլակ-Դոգուբայազիթ-Ասկալե-Ռեֆախիե-Սիվաս-Անկարա-Գերեդե-Ստամբուլ-Կապիկուլե-Բուլղարիայի սահման |
AH2 |
Դենպասար-Սուրաբայա-Սուրակարտա-Սեմարանք-Չիկամպեկ (Բանդունգ)-Ջակարտա (Մերակ)-լաստանավ-Սինգապուր-Սինայ-Ուտարա-Սերեմբան-Կուալա-Լումպուր-Բատտերուերտ-Բուկիտ Կայու Խիտամ-Սադաո-Խատյայ- Բանգկոկ- Բանգպաին-Նակխոնսավան Տակ-Չյանգրայ-Մեսայ-Տաչիլեկ-Կյաինգտոնգ-Մեյկտիլա-Մանդալայ-Տամու-Մորեխ-Իմպխալ-Կոխիմա-Դիմապուր-Նագաոն-Ջորաբադ (Գուվախատի)-Շիլլոնգ-Դաոկի-Տամաբիլ-Սիլխետ-Կաչպուր-Դակկա-Խատիկամրուլ-Բանգլաբանդխա-Սիլիգուրի-Կակարբխիտտա-Պատխլայա-Նարայանգխատ-Կոխալպուր-Մախենդրանագար-Բրամխադև Մանդի-Բանբասա-Ռամպուր-Դելի-Ատտարի-Ուագա-Լախոր-Մուլտան-Ռորի-Կետտա-Տաֆտան-Միրդժավեխ-Զախեդան-Կերման-Անար-Յազդ-Սալաֆչեգան-Թեհրան-Սավեխ-Խամադան-Խոսրևի |
AH3 |
Ուլան Ուդե-Կյախտա-Ալտանբուլագ-Դարխան-Ուլան Բատոր-Նալայխա-Չոյր-Սայն շանդ-Զամին-Ուդ-Էրանխոտ-Պեկին-Տանգու Շանհայ-Խանչժոու-Նանչան-Սյանտան-Գույան-Կունմին-Ցզինխուն (Դալուո-Մոնգլա-Կյաինտոնգ)-Մոխան-Բոտեն-Նատիյ-Խուայսայ-Չյանգխոնգ-Չիանգրայ |
AH4 |
Նովոսիբիրսկ-Բառնաուլ-Տաշանտա-Ուլանբայշինտ-Խովդ-Յարանտայ Ուրումչի-Կաշի Խոնկիրաֆ-Խունջերաբ-Հասսան-Աբդալ- Ռավալպինդի (Իսլամաբադ)-Լախոր-Մուլտան-Ռորի-Հայդարաբադ-Կարաչի |
AH5 |
Շանհայ-Նանցզին-Սինյան-Սիան-Լանչժոու- Տուլֆան- Ուրումչի-Կուիտուն-Ջինգե-Խորգոս-Ալմաթի-Կասկելեն-Կորդայ-Գեորգիևկա-Բիշկեկ-Կարաբալտա-Չալդովար-Մերկե-Շիմքենդ-Ժիբեկ-Ժոլի-Չեռնյավկա-Տաշքենդ-Սիրդարյա-Սամարղանդ-Նավոյ-Բուխարա-Ալյաթ-Ֆարապ-Թուրքմենաբատ-Մառի-Տեջեն-Աշգաբատ- Սերդար- Թուրքմենբաշի-լաստանավ-Բաքու-Ալաթ-Գազի-Մամմեդ-Գյանջա-Ղազախ-Կարմիր կամուրջ-Թբիլիսի-Մցխեթա-Խաշուրի-Սենակի-Փոթի (լաստանավ մինչև Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա)-Բաթումի (լաստանավ մինչև Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա)-Սարպի-Սարպ-Տրաբզոն-Սամսուն-Մերզիֆոն-Գերեդե-Ստամբուլ-Կապիկուլե-Բուլղարիայի սահման |
AH6 |
Պուսան-Կյոնգջու-Կանգնունգ-Կանսոն-Կոսոն-Վոնսան (Պխենյան)-Չոնչժին-Սոնբոն-Կխասան-Հասան- Ռազդոլնոյե-(Վլադիվոստոկ-Նախոդկա)-Ուսսուրիյսկ-Պոգրանիչնի-Սույֆենխե-Խարբին-Ցիցիխար-Մանչժոուլի-Զաբայկալսկ- Չիտա- Ուլան Ուդե-Իրկուտսկ-Կրասնոյարսկ-Նովոսիբիրսկ-Օմսկ-Իսիլկուլ-Կարագուգա-Պետրոպավլովսկ-Չիստոյե-Պետուխովո-Չելյաբինսկ-Ուֆա-Սամարա-Մոսկվա-Կրասնոյե-Բելառուսի սահման |
AH7 |
Եկատերինբուրգ-Չելյաբինսկ-Տրոյսկ-Կաերակ-Կոստանայ-Աստանա-Կարագանդա-Բուրուբայտալ-Մերկե-Չալդովոր-Կարա Բալտա-Օշ-Անդիժան-Տաշքենդ-Սիրդարյա-Խավաստ-Խուջանդ-Դուշանբե-Նիժնի Փանջ-Շիրխան-Պոլեխումրի-Ջեբուլ Սարեջ-Քաբուլ-Կանդագար-Սպինբոլդակ-Չաման-Կետտա-Կալատ-Կարաչի |
AH8 |
Ֆինլանդիայի սահման-Տորպինովկա-Վիբորգ-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Տամբով-Բորիսոգլեբսկ- Վոլգոգրադ-Աստրախան-Խասավյուրտ-Մախաչկալա-Կազմալյարսկի-Սամուր-Սումգայիթ-Բաքու-Ալյաթ- Բիլասուվար-Աստարա-Ռաշտ-Կազվին-Թեհրան-Սավեխ-Ախվազ-Բանդեր-Էմամ |
Ենթատարածաշրջաններում Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիներ` ներառյալ այն երթուղիները, որոնք դրանք միացնում են հարևան ենթատարածաշրջանների հետ, և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների այն երթուղիները, որոնք անցնում են անդամ պետություններով
Հարավարևելյան Ասիա | |
AH11 | Վյենտյան-Բանլաո-Տխակխեկ-Սենո-Պակսա-Վեանգկխամ-Տրանպեանգռեալ-Ստինգտրաենգ-Կռատյա-Պնոմպեն-Սիանուկվիլ |
AH12 | Նատիյ-Ուդոմսայ-Պակմոնգ-Լուանգպրաբանգ-Վյենտյան-Տխանալենգ-Նոնգկխայ-Ուդոնտխանի-Կխոնկեն-Նակխոնռաչասիմա-Խինկոնգ |
AH13 | Ուդոմսայ-Մուանգնգին-Խուայկոն-Ուտտարադիտ-Պխիտսանուլոկ-Նակխոնսավան |
AH14 | Խայֆոն-Հանոյ-Վյետրի-Լաոկայ-Խեկոու-Կունմին-Ռուիլի-Մուսե-Լաշիո-Մանդալայ |
AH15 | Վին-Կաոտրեո-Կեոնիա-Բանլաո-Տխակխեկ-Նակխոնպխանոմ-Ուդոնտխանի |
AH16 | Դոնգխա-Լաոբաո-Դենսավան-Սենո-Սավաննակխետ-Մուկխդախան-Կխոնկեն-Պխիտսանուլոկ-Տակ |
AH18 | Խատյայ-Սունգայկոլոկ-Ռանտաու-Պանջանգ-Կոտա-Բարու-Կուանտան-Ջոխոր-Բարու-Ջոխոր-Բարու ամբարտակ |
AH19 | Նակխոնրատչասիմա-Կաբինբուրի-Լեմչաբանգ-Չոնբուրի-Բանգկոկ |
AH25 | Բանդա Աչեխ-Մեդան-Տեբինտինգգի-Դումայ-Պեկանբարու-Ջամբի-Պալեմբանգ-Թանջունգ-Կարանգ-Բակաուխենի-լաստանավ-Մերակ |
AH26 | Լաոագ-Մանիլա-Լեգասպի–Մատնոգ-լաստանավ-Ալլեն-Տակլոբան-(Օրմոկ-(լաստանավ)-Սեբու)-Լիլոան-լաստանավ-Սուրիգաո-Դավաո (Կագայան դե Օրո)-Խեներալ-Սանտոս-Զամբոանգա |
Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիա | |
AH30 | Ուսսուրիյսկ-Խաբարովսկ-Բելոգորսկ-Չիտա |
AH31 | Բելոգորսկ-Բլագովեշենսկ-Խեյխե-Խարբին-Չանչուն-Շենյան-Դալյան |
AH32 | Սանբոնգ-Վոնջոնգ-Ցյուանխե-Չանչուն-Արշան-Նումրուգ-Սումբեր-Չոյբալսան-Օնդորխան-Նալայխա-Ուլան Բատոր-Ուլյաստայ-Խովդ |
AH33 | Խարբին-Տունցզյան |
AH34 | Լյանյունգան-Չժենչժոու-Սիան |
Հարավային Ասիա | |
AH41 | Մյանմիի սահման-Տեկնաֆ-Կոկս Բազար-Չիտտագոնգ-Կաչպուր-Դակկա-Խատիկամրուլ-Ջեսսուր-Մոնգլա |
AH42 | Լանչժոու-Սինին-Գոլմուդ-Լխասա-Չժանմու-Կոդարի-Կատմանդու-Նարայանգխատ-Պատխլայա-Բիրգանջ-Ռակսաուլ-Պիպրակոտխի-Մուզաֆարպուր-Բարաունի-Բարխի |
AH43 | Ագրա-Գվալիոր-Նագպուր-Հայդարաբադ-Բանգալոր-Կրիշնագիրի-Մադուրայ-Դխանուշկոդի-լաստանավ-Թալայմաննար-Դամբուլլա-Կուրունեգալա-(Կանդի)-Կոլոմբո-Մատարա |
AH44 | Բլասոր-Բխուբանեսվար-Տրինկոմալի-Դամբուլլա |
AH45 | Կոլկաթա-Խարագպուր-Վիսակխապատնամ-Վիդժայավադա-Չեննայ-Կրիշնագիրի-Բանգալոր |
AH46 | Խարագպուր-Նագպուր-Դխուլե |
AH47 | Գվալիոր-Դխուլե-Տխանե (Մումբայ)-Բանգալոր |
AH48 | Պխուենտշոլինգ-Հնդկաստանի սահման |
AH51 | Պեշավար-Դերա Իսմայիլ Խան-Կետտա |
Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարևմտյան Ասիա | |
AH60 | Օմսկ-Չերլակ-Պրիիրտիշսկոյե-Պավլոդար-Սեմիպալատինսկ-Տասկեսկեն-Ուչարալ-Ալմաթի-Կասկելեն-Բուրուբայտալ |
AH61 | Կաշի-Տուրուգարտ–Տորոուգարտ-Նարին-Բիշկեկ-Գեորգիևկա-Կորդայ-Մերկե-Չիմկենդ-Կիզիլ-Օրդա-Արալսկ-Կարաբուտակ-Ակտյուբինսկ-Ուրալսկ-Կամենկա-Օզիմկի-Սարատով-Բորիսոգլեբսկ-Վորոնեժ-Կուրսկ-Կրուպեց-Ուկրաինայի սահման |
AH62 | Պետրոպավլովսկ-Արկալիկ-Ջեզկազգան-Կիզիլ-Օրդա-Չիմքենդ-Ժիբեկ-Ժոլի-Չերնյավկա-Տաշքենդ-Սիրդարյա-Սամարղանդ-Գուզար-Տերմեզ-Հայրաթան-Մազարի-Շարիֆ |
AH63 | Սամարա-Կուրլին-Պոգոդաևո-Ուրալսկ-Ատիրաու-Բեյնեու-Օազիս-Նուկուս-Բուհարա-Գուզար |
AH64 | Բառնաուլ-Վեսելոյարսկի-Կրասնիյ-Աուլ-Սեմիպալատինսկ-Պավլոդար-Շիդերտի-Աստանա-Կոկչետավ-Պետրոպավլովսկ |
AH65 | Կաշի-Արկակստան-Իրկեշտամ-Սարիտաշ-(Օշ)-Կարամիկ-Վախդատ-Դուշանբե-Տուրսունզադե-Ուզուն-Տերմեզ |
AH66 | Չինաստանի սահման-Կուլմայի կիրճ-Խորուգ-Կուլոբ-Վախդատ-Դուշանբե |
AH67 | Կույտան-Բակետու-Բախտի–Կասկեսկեն-Սեմիպալատինսկ-Պավլոդար-Շիդերտի-Կարագանդա-Ջեզկազգան |
AH68 | Ցզինխե-Ալատավշանկոու-Դոստիկ-Ուչարալ |
AH70 | Ուկրաինայի սահման-Դոնեցկ-Վոլգոգրադ-Աստրախան-Կոտյաևկա-Ատիրաու-Բեյնեու-Ժատիբայ (Ակտաու)-Բեկդաշ-Թուրքմենբաշի-Սերդար-Գուդուրոլում-Ինչե Բորոուն-Գորգան-Սարի-Սեմնան-Դամգխան-Յազդ-Անար-Բենդեր-Աբբաս |
AH71 | Դիլարամ-Զարանգ-Միլակ-Զաբոլ-Դաշտակ |
AH72 | Թեհրան-Կոմ-Էսֆահան-Շիրազ-Բուշեր |
AH75 | Տեջեն-Սարախս-Սարակխս-Մեշխեդ-Բիրջանդ-Նեխբանդան-Դաշտակ-Զահեդան-Չաբախար |
AH76 | Պոլեխումրի-Մազարի-Շարիֆ-Գերատ |
AH77 | Ջեբելսարջ-Բամյան-Գերատ-Տուրգունդի-Սերկետաբաթ-Մարի |
AH78 | Աշգաբատ-Չովդանի անցում-Բաջգիրան-Կուչամ-Շաբզևար-Կերման |
AH81 | Լարսի-Մցխետա-Թբիլիսի-Սադախլո-Բագրատաշեն-Վանաձոր-Աշտարակ-Երևան-Երասխ-Սադարակ-(Թուրքիայի սահման) Նախիջևան-Ջուլֆա (Ջոլֆա)-Օրդուբադ-Ագարակ-Մեղրի Ագբանդ-Հորադիզ-Գազիմամմեդ-Ալյաթ-Բաքու-լաստանավ-Ակտաու |
AH82 | Ռուսաստանի Դաշնության սահման-Լեսելիձե -Սուխում-Սենակի-Խաշուրի-Ախալցխա (Վալե)–Ժդանով-Բավրա-Գյումրի (Ակուրիկ)-Աշտարակ-Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Ագարակ-Նուրդուզ-Ջոլֆա-Իվեողլու |
AH83 | Ղազախ-Ուզունտալա-Պառավաքար-Երևան |
AH84 | Դոգուբայազեթ-Դիարբեքիր-Գազյանտեպ-Տոպրակկալե (Իսկենդերոն)-Ադանա-Իչել |
Նշումներ: Փակագծերում նշված երթուղիները նշանակում են, որ դրանք ճյուղավորվում են փակագծերից անմիջապես առաջ նշված վայրից:
«Լաստանավ» բառը չպետք է մեկնաբանվի որպես Կողմերի` որևէ պարտավորության ստանձնում:
Հավելված II
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի դասակարգումը և նախագծման նորմերը
I. Ընդհանուր դրույթներ
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը և նախագծման նորմերը հանդիսանում են նվազագույն ստանդարտները և պահանջները` կապված շինարարության, Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ժամանակակից չափանիշների և պահպանման հետ: Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը սույն դրույթները պահպանելու համար, ինչպես նոր ճանապարհներ կառուցելիս, այնպես էլ արդեն գոյություն ունեցող ճանապարհները ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելիս և որակը բարձրացնելիս: Այդ ստանդարտները չեն կիրառվում կառուցապատված տարածքի նկատմամբ:
II. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների դասակարգումը
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը ներկայացված է 1-ին աղյուսակում:
Աղյուսակ 1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը
Կարգ | Նկարագրություն | Ճանապարհային ծածկույթ |
Ավտոմայրուղի | Ավտոմոբիլային ճանապարհ` վերահսկելի մուտքով | Ասֆալտբետոն և ցեմենտբետոն |
I կարգ | Չորս և ավելի գծեր | Ասֆալտբետոն կամ ցեմենտբետոն |
II կարգ | Երկու գիծ | Ասֆալտբետոն կամ ցեմենտբետոն |
III կարգ | Երկու գիծ | Բիտումով կրկնակի մշակված ծածկույթ |
Դասակարգման ցուցակում «ավտոմայրուղի» հասկացությունը վերաբերում է ավտոմոբիլային այն ճանապարհներին, որոնք ունեն վերահսկելի մուտք: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհները նախատեսված են բացառապես ավտոմեքենաների համար: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհներ հնարավոր է մտնել են միայն տարբեր մակարդակի հանգույցների միջոցով: Երթևեկության անվտանգությունն ու մեքենաների երթևեկության բարձր արագությունն ապահովելու նպատակով վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհների օգտագործումն արգելված է մոպեդների, հեծանիվների և հետիոտների համար: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհների համար նույն մակարդակի վրա ճանապարհային հատումներ չեն նախագծվում, իսկ երթևեկելի մասը բաժանվում է միջին գծով:
III կարգն օգտագործվում է միայն շինարարության ֆինանսավորման համար միջոցների սահմանափակ ծավալի և/կամ ճանապարհի կառուցման համար հատկացված սահմանափակ գծի դեպքում: Ապագայում հնարավորինս կարճ ժամկետներում հարկավոր է կատարելագործել ճանապարհային ծածկույթը և դարձնել այն ասֆալտբետոնե կամ ցեմենտբետոնե: Հաշվի առնելով, որ III կարգը համարվում է նվազագույնս ցանկալի չափանիշ, հարկավոր է խրախուսել III կարգից ցածր գտնվող ճանապարհի ցանկացած հատվածի` ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքը, որպեսզի նրանք համապատասխանեն տվյալ կարգի չափանիշներին:
III. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի մեջ
մտնող ավտոմոբիլային ճանապարհների նախագծման նորմերը
1. Տարածքի դասակարգում
Տարածքի դասակարգումը ներկայացված է 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 2. Տարածքի դասակարգում
Տարածքի դասակարգում | Երկայնակի թեքություն |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) | 0-10 տոկոս |
Թմբային ռելիեֆ (Թ) | 10-25 տոկոսից ավելի |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) | 25-60 տոկոսից ավելի |
Լեռնային ռելիեֆ (Կ) | ավելի քան 60 տոկոս |
2. Հաշվարկային արագությունը
Հաշվարկային արագությունները որոշվում են հետևյալ նիշերով` 120, 100, 80, 60, 50, 40 և 30 կմ/ժ: Հաշվարկային արագության, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և տարածքի դասակարգման փոխկապակցությունը ներկայացված են 3-րդ աղյուսակում: 20 կմ/ժ հաշվարկային արագությունը կիրառելի է միայն ավտոմայրուղու համար (վերահսկելի մուտքով, բաժանիչ գծով և խաչմերուկներով ավտոմոբիլային ճանապարհի համար` տարբեր մակարդակներով):
Աղյուսակ 3. Կախվածությունը հաշվարկային արագության,
ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և տարածքի միջև
|
(Չափման միավոր կմ/ժ) | |||
Տեղանք |
Ավտոմայրուղի |
I կարգ |
II կարգ |
III կարգ |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) |
120 |
100 |
80 |
60 |
Թմբային ռելիեֆ (Թ) |
100 |
80 |
60 |
50 |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) |
80 |
50 |
50 |
40 |
Լեռնային ռելիեֆ (Կ) |
60 |
50 |
40 |
30 |
3. Լայնակի պրոֆիլ
4-րդ աղյուսակում նշված են հեռացման ուղու լայնության չափսերը, երթևեկության գծի լայնությունը, եզրագծի լայնությունը, բաժանիչ գծի լայնությունը, ճանապարհային ծածկույթի կորությունը և յուրաքանչյուր կարգի ճանապարհի եզրագծի կորությունը:
Հաստատապես առաջարկվում է, որ այն հատվածներում, որտեղ ավտոմեքենաների անարգել երթևեկությանը խոչընդոտում է հետիոտների, հեծանիվների և անվավոր սայլակների երթևեկությունը, ավտոմեքենաների երթևեկությունից բաժանել` անհրաժեշտ տեղերում հատուկ անցումներ և/կամ մայթեր կառուցելով:
4. Մայրուղու պլանը
Ճանապարհն իր պլանով պետք է համապատասխանի այն տեղանքի տեղագրական առանձնահատկություններին, որով այն անցնում է: Կորերի նվազագույն շառավիղները պլանում պետք է կիրառել միայն անհրաժեշտությունից ելնելով և անցումների կորերի համակցությամբ: Ցանկացած հնարավորության դեպքում պետք է պլանում խուսափել կորերի զուգակցումից: 5-րդ աղյուսակում նշված են մայրուղիների կորերի նվազագույն շառավիղները` ըստ յուրաքանչյուր կարգի:
Աղյուսակ 4. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների
ցանցի ավտոմոբիլային ճանապարհների նախագծման նորմերը
Նշումներ: Փակագծերում նշված թվերը նշում են առաջարկվող չափսերը:
Ճանապարհի պլանում կոր գծի նվազագույն շառավիղը որոշվում է նրա վիրաժի հետ միասին:
Բաժանման գծի առաջարկվող լայնությունը կարող է նվազեցվել պատշաճ պաշտպանիչ պարսպի առկայության դեպքում:
Կողմերը կիրառում են իրենց ազգային նորմերը այնպիսի կառույցների շինարարության ժամանակ, ինչպիսիք են կամուրջները, էստակադները և թունելները:
Աղյուսակ 5. Մայրուղու պլանում կորերի նվազագույն շառավիղները
(Չափման միավոր` մ) | ||||
Տեղանք |
Ավտոմայրուղի |
I կարգ |
II կարգ |
III կարգ |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) |
520 (1000) |
350 (600) |
210 |
115 |
Թմբային ռելիեֆ (Թ) |
350 (600) |
210 (350) |
115 |
80 |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) |
210 (350) |
80 (110) |
80 |
50 |
Լեռնային ռելիեֆ (Կ) |
115 (160) |
80 (110) |
50 |
30 |
Նշում: Փակագծերում ներառված թվերը ներկայացնում են առաջարկվող նիշերը:
Պլանում կորերի նվազագույն շառավիղները առաջարկվում է սահմանափակել միայն բացառիկ դեպքերում, իսկ այլ դեպքերում անհրաժեշտ է կիրառել կորերի շառավիղները, որոնք գերազանցում են համապատասխան նվազագույն շառավիղները 50-100 %-ով:
Պլանում կորերի նախագծման ժամանակ լեռնոտ և լեռնային ռելիեֆի պայմաններում առաջարկվում է դրանք դիտել երկայնական կտրվածքի և կորերի միջև ընկած տարածության զուգակցությամբ:
Անցումային կորերը հարկավոր է նախագծել կորերը շառավիղների հետ միացնելու համար 6-րդ աղյուսակում նշված չափանիշներից պակաս: Այն դեպքերում, երբ նրանց շառավիղները կրկնակի գերազանցում են 6-րդ աղյուսակում նշված չափանիշները, առաջարկվում է նախագծել նաև անցումային կորեր:
Աղյուսակ 6. Անցումային կորերի նախագծում պահանջող շառավիղներ
|
(Չափման միավոր` մ) | |||
Տեղանք |
Ավտոմայրուղի |
I կարգ |
II կարգ |
III կարգ |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) |
2100 |
1500 |
900 |
500 |
Թմբային ռելիեֆ (Թ) |
1500 |
900 |
500 |
350 |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) |
900 |
500 |
350 |
250 |
Լեռնային ռելիեֆ (Կ) |
500 |
500 |
250 |
130 |
Անցումային կորի նվազագույն երկարության նկատմամբ առաջարկվում է կիրառել 7-րդ աղյուսակում նշված չափանիշները:
Աղյուսակ 7. Անցումային կորի նվազագույն երկարությունը
|
(Չափման միավոր` մ) | |||
Տեղանք |
Ավտոմայրուղի |
I կարգ |
II կարգ |
III կարգ |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) |
100 |
85 |
70 |
50 |
Թմբային ռելիեֆ (Թ) |
85 |
70 |
50 |
40 |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) |
70 |
50 |
40 |
35 |
Լեռնային ռելիեֆ (Կ) |
50 |
50 |
35 |
25 |
Վիրաժի առավելագույն թեքությունը պետք է տեղանքի բոլոր տեսակների համար հավասար լինի 10%-ի:
5. Երկայնական պրոֆիլ
Թմբային տեղանքում ճանապարհի երկայնական պրոֆիլը պետք է լինի հնարավորինս սահուն` հաշվի առնելով տեղանքի ռելիեֆի հարթեցման ժամանակ հողաթմբերի և փոսերի ստեղծման տնտեսական նպատակահարմարությունը: Ճանապարհի երկայնական թեքության առավելագույն թույլատրելի մեծության ընտրության ժամանակ առաջարկվում է հաշվի առնել այն, որ հետագայում նրա համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին կարող է հանգեցնել նախնական ներդրումների կորստի:
8-րդ աղյուսակում նշված առավելագույն թեքության չափանիշներն օգտագործվում են մայրուղիների բոլոր կարգերի համար:
Աղյուսակ 8. Առավելագույն ուղղահայաց թեքություն
Տեղանքի դասակարգում |
Առավելագույն ուղղահայաց թեքություն |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) |
4 տոկոս |
Թմբային ռելիեֆ (Թ) |
5 տոկոս |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) |
6 տոկոս |
Լեռնային ռելիեֆ (Կ) |
7 տոկոս |
Այն դեպքերում, երբ վերելքի հատվածների երկարությունը գերազանցում է 9-րդ աղյուսակում նշված մեծությունները, առաջարկվում է բեռնատարների ինտենսիվ երթևեկության դեպքում վերելքների վրա կառուցել երթևեկության լրացուցիչ գծեր:
9-րդ աղյուսակում ներկայացված է թեք հատվածի անհրաժեշտ երկարությունը, որի դեպքում առաջարկվում է ավտոմայրուղիների և I կարգի ճանապարհների վերելքներում կառուցել երթևեկության լրացուցիչ գիծ:
Աղյուսակ 9. Տարբեր երկայնական թեքության
դեպքում վերելքի առավելագույն երկարությունը
Տեղանքի դասակարգում | Ավտոմայրուղի | I կարգ |
Հարթավայրի ռելիեֆ (Հ) | 3 տոկոս - 800 մ | 3 տոկոս - 900 մ |
4 տոկոս - 500 մ | 4 տոկոս - 700 մ | |
Թմբային ռելիեֆ (Թ) | 4 տոկոս - 700 մ | 4 տոկոս - 800 մ |
5 տոկոս - 500 մ | 5 տոկոս - 600 մ | |
Լեռնոտ ռելիեֆ (Լ) | 5 տոկոս - 600 մ | 5 տոկոս - 700 մ |
6 տոկոս - 500 մ | 6 տոկոս - 500 մ | |
Լեռնային ռելիեֆ (Կ) | 6 տոկոս - 500 մ | 6 տոկոս - 500 մ |
7 տոկոս - 400 մ | 7 տոկոս - 400 մ |
6. Ճանապարհային ծածկույթ
Ճանապարհների երթևեկելի մասը պետք է ունենա ցեմենտբետոնե կամ ասֆալտբետոնե ծածկույթ: Դրա հետ մեկտեղ III կարգի ճանապարհները կարող են ունենալ բիտումի կրկնակի մշակումով խճաքարային ծածկույթ:
Ասիական ավտոմայրուղիների ցանցի հատվածների մեծ մասի ծածկույթը վնասվում է անբավարար կրողունակությունից: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է մանրամասն սահմանել ծածկույթի վրա հաշվարկային բեռնվածությունը, որպեսզի չթույլատրվի ճանապարհային ծածկույթի վնասումը, և, վերջին հաշվով, կրճատվեն ճանապարհի պահպանման ծախսերը:
Դրա հետ մեկտեղ ճանապարհային ծածկույթի նախագծման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.
ա) բեռնվածությունը սռնու վրա,
բ) երթևեկության ինտենսիվությունը,
գ) ծածկույթի հիմքում և հողի շերտում օգտագործվելիք նյութերի որակը (քանի որ շինարարական նյութերի որակը առանձին երկրներում տարբեր է, ուստի ճանապարհային ծածկույթների հաշվարկման հրահանգը չի մտցվել Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի նախագծման նորմերի մեջ):
7. Հաշվարկային բեռնվածությունը
Նախագծային բեռնվածությունները (առավելագույն բեռնվածությունները սռնիների վրա) պետք է սահմանել` հաշվի առնելով ծանր տրանսպորտային միջոցների և հատկապես բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավելացումը: Ճանապարհների վաղաժամ վնասումը կանխարգելելու և նրանց պահպանման ծախսերը կրճատելու համար Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցը պետք է ունենա ճանապարհային ծածկույթների բաձր կրողունակություն:
Կառույցների նախագծման նպատակով նվազագույն բեռնվածության համար հարկավոր է կիրառել HS 20-44 նվազագույն բեռնվածությունը, ինչը միջազգային չափանիշ է, որը համապատասխանում է լրիվ բեռնված կցորդի առաջացրած բեռնվածությանը:
8. Կամրջատակի չափսերը
Կամրջատակի նվազագույն չափսը պետք է կազմի 4.5 մ, ինչը միջազգային չափանիշի (ISO) բեռնարկղերի անվտանգ փոխադրման պահանջ է: Միաժամանակ, այն դեպքերում, երբ անհնար է ապահովել կամրջատակի բավարար չափսը առկա շինությունների, օրինակ` կամուրջների վերակառուցման բարձր արժեքի պատճառով, կարելի է օգտագործել ցածր նստեցվածքով կցորդներ:
9. Շրջակա միջավայր
Նոր ճանապարհների շինարարության նախագծման ժամանակ պետք է, ներպետական նորմերին համապատասխան, կատարվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Ցանկալի է նաև ընդլայնել այդ դրույթը` նախատեսելով այդ գնահատականը գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցման կամ ժամանակակից չափանիշներին խիստ համապատասխանեցման ժամանակ:
10. Ճանապարհային երթևեկության անվտանգությունը
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի զարգացման ժամանակ Կողմերը մեծ ուշադրություն են դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին:
Հավելված III
Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչումը և նշագրումը
1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչման և նշագրման համար օգտագործվող նշանն ունի քառանկյուն ձև:
2. Այդ նշանը կազմված է AH տառերից, որոնց, որպես կանոն, հաջորդում է արաբական թվերով նշված երթուղու համարը:
3. Նշանն ունի սպիտակ կամ սև գրառում. այն կարող է ամրացվել այլ նշանների կամ համատեղվել դրանց հետ:
4. Նշանը պետք է ունենա այնպիսի չափսեր, որ մեծ արագությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը կարողանա հեշտությամբ ճանաչել և հասկանալ այդ նշանը:
5. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչման և նշագրման համար նախատեսված նշանը չի բացառում այնպիսի նշանի օգտագործման հնարավորությունը, որը, ազգային ստանդարտների համաձայն, նշանակում է ճանապարհ:
6. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների համարներն ընդգրկվում են տվյալ պետության ցուցանշանների համակարգում (կամ միացվում են այդ համակարգին): Համարների նշումով նշանը կարող է տեղադրվել ինչպես յուրաքանչյուր մուտքից կամ հանգույցից առաջ, այնպես էլ նրանցից հետո:
7. Այն դեպքում, երբ պետությունները ինչպես Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի միջկառավարական Համաձայնագրի, այնպես էլ Միջազգային մայրուղիների մասին Եվրոպական համաձայնագրի Կողմեր են, երթուղիները նշվում են կամ Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների նշաններով, կամ Եվրոպական միջազգային ավտոմայրուղիների նշաններով, կամ և առաջիններով, և երկրորդներով` Կողմերի հայեցողությամբ:
8. Եթե Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղին փոխվում է մեկ այլ երթուղու կամ հատում է այլ երթուղի, ապա առաջարկվում է նշել Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների համապատասխան համարները նման մուտքից կամ հանգույցից առաջ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 05.09.2005թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|