«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 33015168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2015 թ. ք. Երևան |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության հավելված 1-ի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի N 1 հավելվածի 28-րդ կետի`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավաբան Արթուր Միրիջանյանին` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Գ. Ղազարյան |
Հավելված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի ապրիլի 29-ի N 1-Ն հրամանի |
«Հավելված N 2 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
»: |
Աշխատակազմի ղեկավար` |
Մ. Անանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|