Գլխավոր տեղեկություն
Номер
N 1144-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
20.12.2014
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
20.12.2014
Дата вступления в силу
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

N 1144-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 680-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ԴԱՆԻԵԼ-ԱՇ» ԱԿ-ԻՆ ՏՐՎԱԾ N ՕՕ 0046 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 33-րդ հոդվածի 3-րդ մասերը և «ԴԱՆԻԵԼ-ԱՇ» ԱԿ-ի տնօրեն` Ա. Հունանյանի սույն թվականի դեկտեմբերի 18-ի հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի տրման մասին» N 680-Ա հրամանի 1-ին կետով հաստատված N 5-րդ հավելվածի 2-րդ կետի.

1) 2-րդ սյունակի` «ԴԱՆԻԵԼ-ԱՇ» ԱԿ» բառից հետո լրացնել «Իրավաբանական անձի գտնվելու վայրը` ք. Աշտարակ, Տիգրան Մեծի Փ. /Շ/ 37» բառերով:

2) 3-րդ սյունակի` «Աշտարակ, Մյասնիկյան 15» բառերը փոխարինել «ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց N 37 առևտրի սպասարկման օբյեկտ» բառերով:

2. «ԴԱՆԻԵԼ-ԱՇ» ԱԿ-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0046 լիցենզիան վերաձևակերպել և լիցենզիայում կատարել գործունեության իրականացման վայրի փոփոխություն` նշելով համապատասխան փոփոխության գրառումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

 

Կ. Ճշմարիտյան