Գլխավոր տեղեկություն
Номер
N 958-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.02.2015-11.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.01.26/3(515) Հոդ.11
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
27.12.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
27.12.2014
Дата вступления в силу
05.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

N 958-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 588-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի մեկն ընկած ժամանակահատվածում ներառված որևէ օրվա դրությամբ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 588-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

N 958-Ն հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

_________________________________

 (լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

3. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

 

6. ________________________________________ դրությամբ առկա ապրանքային

 (մնացորդի գույքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

մնացորդը.

 

 Հ/Հ

Ապրանքախմբի անվանումը

Չափման միավորը

Քանակը

       
       
       
       
       
       
       
       
       

 

Տեղեկանքի 6-րդ կետի աղյուսակի` «Ապրանքախմբի անվանումը» սյունակը հարկ վճարողի հայեցողությամբ կարող է լրացվել ըստ ապրանքատեսակի` համապատասխան չափման միավորներով:

Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Կցվող էջերի ընդհանուր քանակը կազմում է ____________ էջ:

 

Առևտրային կազմակերպության տնօրեն՝

(անհատ ձեռնարկատեր)

 ___________________________
   ստորագրությունը, անունը, ազգանունը