Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.6
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
14.04.2015
Подписан
Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
14.04.2015
Дата вступления в силу
14.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 218-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման 7-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի հավելվածի 3-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի նոյեմբերի 1-ից: 

 

ՀՀ ֆինանսների նախարարի

ժամանակավոր պաշտոնակատար`

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 14-ի

N 218-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանի հավելվածի IV բաժնի I ենթաբաժնի լրացման ցուցումների 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23) 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին»:

2. Հրամանի հավելվածի IV բաժինը լրացնել նոր I.I ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ`

«Ենթաբաժին I.I. Մասնագիտություն(ներ)

 

Կոդ (ծածկագիր)

4.1.1.1

 
 

 

24) 4.1.1.1 սյունակում լրացվում է աշխատողի մասնագիտության կոդը (ծածկագիրը) ըստ մասնագիտական կրթության՝ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշումներով հաստատված ցանկերի («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների» և «Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների») համաձայն: Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի մասնագիտությանը տրված կոդը (ծածկագիրը)»:

3. Հրամանի հավելվածի IV բաժնի II ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ

 

Չվճարվող արձակուրդ

Մինչև 3 տարեկան
երեխայի խնամքի արձակուրդ

Երեխայի ծննդյան ամսաթիվ
(օր/ամիս/տարի)

Սկիզբ

Ավարտ

Սկիզբ

Ավարտ

4.2.1

4.2.2

4.2.3

4.2.4

4.2.5

         
         

 

25) 4.2.1 և 4.2.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

26) 4.2.3 և 4.2.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

27) 4.2.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի»:

4. Հրամանի հավելվածի V բաժինը լրացնել նոր I.I ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ`

«Ենթաբաժին I.I. Մասնագիտություն(ներ)

 

Կոդ (ծածկագիր)

5.1.1.1

 
 

 

34) 5.1.1.1 սյունակում արտացոլվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի մասնագիտության տվյալները»:

5. Հրամանի հավելվածի V բաժնի II ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ

 

Չվճարվող արձակուրդ

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Երեխայի ծննդյան ամսաթիվ
(օր/ամիս/տարի)

Սկիզբ

Ավարտ

Սկիզբ

Ավարտ

5.2.1

5.2.2

5.2.3

5.2.4

5.2.5

         
         

 

35) 5.2.1 և 5.2.2 սյունակներում արտացոլվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

36) 5.2.3 և 5.2.4 սյունակներում արտացոլվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

37) 5.2.5 սյունակում արտացոլվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան