Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 935-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.01.15/2(514) Հատուկ բաժին
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
22.12.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
22.12.2014
Дата вступления в силу
23.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 935-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԳԱՐԱԿ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝

 

Հրամայում եմ`

 

Հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 19.12.2014 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «Ագարակ Տերմինալ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 09423793) ՀՀ, Սյունիքի մարզ, Ագարակ քաղաքի Սահմանամերձի 4/6 հասցեում տրամադրել «Մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության» լիցենզիա։

 

Գ. Խաչատրյան