Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 179-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.05.2015-25.06.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.29/10(522) Հոդ.106
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
01.04.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
01.04.2015
Дата вступления в силу
09.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 ապրիլի 2015 թ.

թիվ 179-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 673-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 95-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 673-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Գ. Խաչատրյան

 

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 1-ի

N 179-Ն հրամանի

 

 Պայմանագրի կողմ

 

 Պատվիրատու

 _________________________    ____________________________
 _________________________    ____________________________
 գտնվելու վայրը_____________    գտնվելու վայրը _______________
 հհ _______________________    հհ__________________________
 _________________________    ____________________________
 հվհհ____________________     հվհհ_______________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  « »  «  » 20   թ.

 

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20  թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն՝ ի դեմս ____________________________________________________________ և

Պայմանագրի կողմը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20  թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N    եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված մատակարարումները, աշխատանքները կամ ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները՝

N

Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների,
մատուցված ծառայությունների

անվանումը

տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը

քանակական ցուցանիշը

կատարման ժամկետը

Վճարման ենթակա գումարը
/հազար դրամ/

Վճարման ժամկետը 
/ըստ վճարման ժամա-նակացույցի/

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամա-նակացույցի

փաստացի

ըստ պայմանագրով հաստատված գնման ժամա-նակացույցի

փաստացի

                 
                 
                 

Վերոհիշյալ մատակարարումների, աշխատանքների կամ ծառայությունների կատարման կամ մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

 Աշխատանքը հանձնեց

 Աշխատանքը ընդունեց

 ___________________________

___________________________ 

  ստորագրություն

  ստորագրություն 

 ___________________________

  ___________________________

 ազգանուն, անուն

  ազգանուն, անուն

   Կ.Տ.

   Կ.Տ.

  

 

Ընդ որում, Հավելվածով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝

1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:

2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:

3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:

4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:

6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:

7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:

8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:

9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:

10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:

11. Սույն հանձնման-ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերող կետերը օրինակելի ձևից հանվում են: