Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2014-14.05.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.15/32(511) Հոդ.338
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
18.11.2014
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
18.11.2014
Дата вступления в силу
25.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10514534

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2014 թ.
ք. Երևան

N 347-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Հիմնադրույթային փաստաթղթի տեխնիկական առաջադրանքի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Նախատեսվող գործունեության տեխնիկական առաջադրանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված N 1

ՀՀ բնապահպանության նախարարի

2014 թ. նոյեմբերի 18-ի
N 347-Ն հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

/հիմնադրույթային փաստաթղթի/

 

ՏԱ --------

«------» ---------------- 2014 թ.

 

Սույն առաջադրանքը կազմված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթների համաձայն և հիմք է հանդիսանում հիմնադրույթային փաստաթղթի փորձաքննության հիմնական փուլին ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության մշակման համար՝ ըստ ստորև ներկայացվող պահանջների.

 

1. Ձեռնարկողի անունը (անվանումը) և

  բնակության (գտնվելու) վայրը

 ----------------------------------------
   

2. Հիմնադրույթային փաստաթղթի

 անվանումը

 ----------------------------------------
   

3. Ազդակիր համայնքը (ները)

 ----------------------------------------
   

4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության

 գնահատման գործընթացում դիտարկվող

 օբյեկտները և բնութագրերը նախատեսել

 համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին

 մասի 1-ից 13-րդ կետերի

 ----------------------------------------
   

5. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա

հիմնադրույթային փաստաթղթի ազդեցության

ռազմավարական գնահատման հաշվետվության

բովանդակությունը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը

նախատեսել համաձայն Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-

ից10-րդ և 3-րդ մասի 1- ին, 3-ից 6-րդ կետերի

 

 ----------------------------------------
   

 6. ՀՀ առողջապահության նախարարության,

ինչպես նաև համապատասխան ոլորտի

պետական կառավարման մարմնի

եզրակացության վերաբերյալ պահանջը՝

 ----------------------------------------
   

 7. Գործընթացի մասնակիցները համաձայն

  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի

 ----------------------------------------
   

 8. Հանրության ծանուցումը և քննարկումների

  իրականացումը կատարել համաձայն Օրենքի

  26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի,

  3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի,

  7-րդ և 8-րդ մասերի և «Հանրային ծանուցման

  և քննարկումների իրականացման մասին»

  ՀՀ կառավարության որոշման

 ----------------------------------------
   

9. Պետական տուրքի չափը՝

 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ
   

10. Ստացողը և հաշվի համարը՝

ՀՀ ֆինանսների նախարարության
 գանձապետարան՝900005000196

   

11. Վճարման նպատակը՝

 Հիմնադրույթային փաստաթղթի
 փորձաքննության գործընթացի
 իրականացման համար
   

12. Փորձաքննության հիմնական փուլի

սկիզբը համաձայն Օրենքի 19-րդ

հոդվածի և «Շրջակա միջավայրի վրա

ազդեցության փորձաքննության

իրականացման կարգի մասին» ՀՀ

կառավարության որոշման

 ----------------------------------------

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետ

 

 

Հավելված N 2

ՀՀ բնապահպանության նախարարի

2014 թ. նոյեմբերի 18-ի
N 347-Ն հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

/նախատեսվող գործունեության/

 

ՏԱ --------

«------» ---------------- 2014 թ.

 

Սույն առաջադրանքը կազմված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթների համաձայն և հիմք է հանդիսանում նախատեսվող Ա կամ Բ կատեգորիայի գործունեության՝ փորձաքննության հիմնական փուլին ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության մշակման համար՝ ըստ ստորև ներկայացվող պահանջների.

 

1. Ձեռնարկողի անունը (անվանումը) և

  բնակության (գտնվելու) վայրը

 ----------------------------------------
   

2. Նախատեսվող գործունեությունը և նրա

կատեգորիան`

 ----------------------------------------

 

3. Ազդակիր համայնքը (ները)

 ----------------------------------------
   

4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության

 գնահատման գործընթացում դիտարկվող

 օբյեկտները և բնութագրերը նախատեսել

 համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին

 մասի 1-ից 13-րդ կետերի

 ----------------------------------------
   

5. Շրջակա միջավայրի և մարդու

առողջության վրա ազդեցության

գնահատման հաշվետվության

բովանդակությունը և դրան կից ներկայացվող

փաստաթղթերը նախատեսել համաձայն

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի

1-ից 15-րդ և 3-րդ մասի 2-ից

6-րդ կետերի

 ----------------------------------------
   

6. Համապատասխան ոլորտի պետական

  լիազորված մարմնի եզրակացության կամ

  կարծիքի վերաբերյալ պահանջը՝

 ----------------------------------------
   

7. Գործընթացի մասնակիցները համաձայն

  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի

 ----------------------------------------
   

8. Հանրության ծանուցումը և քննարկումների

  իրականացումը կատարել համաձայն Օրենքի

  26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի,

  3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի,

  7-րդ և 8-րդ մասերի և «Հանրային ծանուցման

  և քննարկումների իրականացման մասին»

  ՀՀ կառավարության որոշման

 ----------------------------------------
   

9. Պետական տուրքի չափը՝

500.000 (հինգ հարյուր հազար) դրամ՝
Ա կատեգորիայի, 400.000 (չորս
հարյուր հազար) դրամ՝
Բ կատեգորիայի համար


 

10. Ստացողը և հաշվի համարը՝



ՀՀ ֆինանսների նախարարության
 գանձապետարան՝900005000196

   

11. Վճարման նպատակը՝

 Նախատեսվող գործունեության
փորձաքննության գործընթացի
իրականացման համար
   

12. Փորձաքննության հիմնական փուլի

 սկիզբը համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի և

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության

փորձաքննության իրականացման կարգի մասին»

ՀՀ կառավարության որոշման

 ----------------------------------------

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

 

«Բնապահպանական

փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2023, N 468-Ն 14.05.2024, N 347-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան