Գլխավոր տեղեկություն
Номер
N 1089-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
09.11.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
09.11.2014
Дата вступления в силу
10.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 նոյեմբերի 2014 թ.

N 1089-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱՂԱՆԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 67/3 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱՂԱՆԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 60 տեղով գործունեության լիցենզիա:

 2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

 3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 .

 Ա. Աշոտյան