Գլխավոր տեղեկություն
Номер
N 406-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (09.05.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
08.05.2015
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
08.05.2015
Дата вступления в силу
09.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 մայիսի 2015 թ.

N 406-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3, 5 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 72/2-6 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.

1) «ՀՀ Արագածոտնի մարզի Սորիկի հիմնական դպրոց»

  տարրական հանրակրթական

  36 տեղ

  հիմնական հանրակրթական

  50 տեղ

2) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի միջնակարգ դպրոց»

  նախադպրոցական (ավագ տարիքային փուլ)

  30 տեղ

3) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց»

  նախադպրոցական (ավագ տարիքային փուլ)

  25 տեղ

4) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի

Ներքին Գետաշեն գյուղի Ա. Եղիազարյանի անվան

N 2 միջնակարգ դպրոց»

  նախադպրոցական (ավագ տարիքային փուլ)

  30 տեղ

5) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի N 5 միջնակարգ դպրոց»

  նախադպրոցական (ավագ տարիքային փուլ)

  20 տեղ։

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին: 

 

 Ա. Աշոտյան