Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 785-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.11.19/30(509) Հոդ.315
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
10.11.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
10.11.2014
Дата вступления в силу
29.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814513

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 նոյեմբերի 2014 թ.

թիվ 785-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1097-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`

ա. 8-րդ կետում «մամուլում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

բ. 14-րդ կետում «հրապարակվում են» բառերից հետո լրացնել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կանոնադրության»`

ա. 8-րդ կետում «մամուլում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

բ. 14-րդ կետում «հրապարակվում են» բառերից հետո լրացնել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

3) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:

 4) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`

ա. Վերնագրում «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ» բառերով:

բ. 1-ին կետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:

գ. 2-րդ կետում «վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:

դ. 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:

ե. 8-րդ կետում «մամուլում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

զ. 14-րդ կետում «հրապարակվում են» բառերից հետո լրացնել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

 

Գ. Խաչատրյան