ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2014 թ. |
N 910-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՐԳԵՈ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 09.10.2014 թ. N 20 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «ՆՈՐԳԵՈ» ՍՊԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա։
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Օ. Ավանեսյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել «ՆՈՐԳԵՈ» ՍՊԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը։
3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ա. Երիցյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|