Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.07.01/15(494).1 Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
05.06.2014
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
05.06.2014
Дата вступления в силу
06.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 218-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱ-ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00184 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի մայիսի 21-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրի պատճենը.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի մայիսի 22-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 203-Ա հրամանի 1-ին կետով նշված «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00184 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի մայիսի 22-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Բեգլարյան