Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2015-13.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.44
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
23.01.2013
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
23.01.2013
Дата вступления в силу
25.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413035

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

23 հունվարի 2013 թ.

ք. Երևան

N 25-Ն 
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը`

(նախաբանը փոփ. 27.10.14 N 735-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի

2013 թվականի հունվարի 23-ի

N 25-Ն հրամանի

 

Ձև

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

Փաստաթղթի համարը
_____________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Առևտրային կազմակերպության անվանումը

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը

 

4. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)

5. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

6. Հեռախոսի համարը

 

7. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

Եռամսյակ

 

(դրամ)

Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը

Եկամուտը
[Ա]

Դրույքաչափը
[Բ]

Հարկի
գումարը
[Գ]

8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ` բացառությամբ 8.1-րդ կետում նշված դեպքերի

 

1 %

 
8.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ (եթե խախտվել են ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջները)  

 5 %

 

9. Արտադրական գործունեությունից
եկամուտներ

 

3.5 %

 

10. Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ

 

10 %

 

11. Նոտարական գործունեությունից
եկամուտներ

 

20 %

 

12. Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ

 

5 %

 

13. Ընդամենը

 

x

 
       

14. Հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

14.1 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները

 

14.2 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները

 

15. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

 

Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները

 

NN
ը/կ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարը

Հսկիչ-դրամարկղային մեքենայով
իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը (դրամ)

     
     

 

Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

 

Գործունեության տեսակը (կոդ)

Տեսակարար կշիռը

(%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

 

 

         
             
             
             
             
           

 

 

Առևտրային կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր, նոտար)
_________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
   
Հաշվապահ _________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

(աղյուսակը խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն, լրաց. 06.03.15 N 107-Ն)

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:

Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:

(1-ին կետը խմբ. 12.03.13 N 90-Ն)

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:

5. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:

9. Հաշվարկի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը: Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները և տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:

(9-րդ կետը լրաց. 06.03.15 N 107-Ն)

10. Հաշվարկի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):

(10-րդ կետը լրաց. 27.10.14 N 735-Ն)

11. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (8-12-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (8-12-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:

12. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտները:

12.1 Հաշվարկի 14.1-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:

(12.1-ին կետը լրաց. 06.03.15 N 107-Ն)

12.2 Հաշվարկի 14.2-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները: 

(12.2-րդ կետը լրաց. 06.03.15 N 107-Ն)

13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (13-րդ և 14-րդ կետերի հանրագումար):

14. Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների) համար` անկախ կիրառման ժամանակահատվածից:

Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:

(14-րդ կետը լրաց. 12.03.13 N 90-Ն)

15. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման):

Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

(15-րդ կետը խմբ. 12.03.13 N 90-Ն, 02.12.13 N 524-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 12.03.13 N 90-Ն, խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն, լրաց. 06.03.15 N 107-Ն)