Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.15/26(505) Հոդ.284
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
27.09.2014
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
27.09.2014
Дата вступления в силу
25.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11614429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 395-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 240-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը թեմային նվիրված «Խաչքար, 13-րդ դար, Մաստարա. Khachkar, XIII c., Mastara» և «Ամենափրկիչ խաչքար, 13-րդ դար, Ուրծ, Holy Redeemer Khachkar, XIII c., Ourts» 2 նամականիշի, համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) Կրոն. Նորակառույց եկեղեցիներ թեմային նվիրված «Holy Transfiguration cathedral. Moscow 2013. Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցի, Մոսկվա 2013թ., Кафедральный Собор Преображения Господня, Москва 2013 г.» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը թեմային «Խաչքար, 13-րդ դար, Մաստարա. Khachkar, XIII c., Mastara» և «Ամենափրկիչ խաչքար, 13-րդ դար, Ուրծ, Holy Redeemer Khachkar, XIII c., Ourts» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:

2) Կրոն. Նորակառույց եկեղեցիներ թեմային նվիրված «Holy Transfiguration cathedral. Moscow 2013. Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցի, Մոսկվա 2013թ., Кафедральный Собор Преображения Господня, Москва 2013 г.» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

 հրամանի հավելվածի «6-րդ», «14-րդ» և «15» կետերի 4-րդ սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով, իսկ «15-րդ» կետի 2-րդ սյունակի «Երևանի պատմության թանգարան» բառերը հանել:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 47-Ն հրամանում լրացում, փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 240-Ն հրամանի 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 4 հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 27-ի
N 395-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_5030

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 27-ի
N 395-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_5031

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 27-ի
N 395-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_5032

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 27-ի
N 395-Ն հրամանի

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի հունիսի 16-ի
թիվ 240-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_5036

»: