Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
16.04.2014
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
16.04.2014
Дата вступления в силу
17.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 349-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏՆԱ ՇԵՆ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թ. ապրիլի 14-ի N 6 եզրակացությունը և «ՏՆԱ ՇԵՆ» ՍՊԸ-ի 2014 թվականի մարտի 31-ի հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՏՆԱ ՇԵՆ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց, 15/5, առևտրի սրահ (վկայական N 28032014-01-0003):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Վ. Ավանեսյան