Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (25.08.2014-по сей день)
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.235
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
29.07.2014
Дата вступления в силу
25.08.2014
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
29 հուլիսի 2014 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2012 թվականի ապրիլի 20-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրանց տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 108-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելված 1-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետից «և 8-րդ» բառերը հանել.
2) Հրամանի հավելված 1-ի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում՝ կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:».
3) Հրամանի Հավելված 1-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2014 թվականի հուլիսի 29-ի N 189-Ն հրամանի |
«Ձև 4
|
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia |
ՓԱՐՏ-Մ-Ի ԵՆԹԱՄԱՍ Ջ-Ի ՎԱՎԵՐԱՑՈՒՄ Part-M Subpart G APPROVAL |
ՀԱՅՏ՝ Application for սկզբնական շնորհման [ ] initial grant փոփոխման [ ] change |
|
1. |
Հայտատուի գրանցված անվանումը: Registered name of applicant: |
|
|
|
|
2. |
Առևտրային անվանումը (առկայության դեպքում) Trading name (if different): |
|
|
|
|
3. |
Վավերացման ենթակա հասցեները: Addresses requiring approval: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
Հեռ. Tel. |
Ֆաքս. Fax. |
Էլ. փոստ. E-mail. |
5. |
Ենթամաս-Ջ-ի վավերացման տիրույթը համաձայն սույն հայտի: Scope of Subpart-G Approval relevant to this application. |
|
6. |
Հաշվետու կառավարիչի (ներկայացված*) պաշտոնը և անուն ազգանունը: Position and name of the (proposed *) Accountable Manager. |
|
7. |
Հաշվետու կառավարիչի ստորագրությունը (ներկայացված*): Signature of the (proposed *) Accountable Manager. |
|
8. |
Հասցե: Place. |
|
9. |
Թվականը: Date. |
|
|
Ծանոթություն 1. Ձև(եր)ը ներկայացվում է (են) Note 1: The Form(s) should be sent to |
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia |
|
Ծանոթություն 2. Տեղեկատվություն վճարումների վերաբերյալ Note 2: Information on any fees payable |
|
* Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար Applicable only in the case of new PART Applicant | |
»: |