Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
04.09.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
04.09.2014
Дата вступления в силу
05.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 սեպտեմբերի 2014 թ.

N 869-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 7-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 65/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամին տալ հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 60 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին: 

 

  Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան