Գլխավոր տեղեկություն
Номер
N 1191-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2014-24.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.76
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.12.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.12.2005
Дата вступления в силу
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 1191-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝ սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

Հաստատված է՝
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 14-ի
N 1191-Ն հրամանով


ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն   Ն Ո Ր Մ Ե Ր  ԵՎ  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր - N 2.III.4-7

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև՝ արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.

2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը

2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:

2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:

2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.

2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.

2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

ԴՑ =  

3
   ∑Բ
1

(∑Բmax  - ∑Բmin) + 1

 

,

 

որտեղ

∑Բ - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված բալերի գումարը,

∑Բmax - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,

∑Բmin - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:

3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

3.1. Ընդհանուր պահանջներ

3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի՝ արտադրանքը բաժանվում է 4 դասի.

I դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,38-0,55,

II դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,56-0,70,

III դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,71-0,92,

IV դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,93-1,25:

Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:

ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ

Աղյուսակ 1

 Օգտագործողի տարիքը

Հագուստի I շերտը

Հագուստի II շերտը

Հագուստի III շերտը

Ամենօրյա օգտագործման հագուստ

Հազվադեպ օգտագործման հագուստ

 Ամենօրյա օգտագործ-ման հագուստ

Հազվադեպ օգտագործ-ման հագուստ 

 Ամենօրյա օգտագործ-ման հագուստ

 Հազվադեպ օգտագործ-ման հագուստ

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի

Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս 

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս

 Մաշկի հետ շփման մակերեսը 15%-ից պակաս

 Մաշկի հետ շփումը բացակայում է

 Նորածիններ

 I դաս

 I դաս

 I դաս

 I դաս

  I դաս

 II դաս 

 II դաս 

 III դաս

 Մինչև 3 տարեկան

 I դաս

 I դաս

 I դաս

 II դաս

 I դաս

 II դաս 

 II դաս 

 III դաս

 4-7 տարեկան

 I դաս

 II դաս

 II դաս 

 III դաս

 II դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 8-12 տարեկան

 II դաս 

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 IV դաս

13-15 տարեկան

 III դաս

 III դաս

 III դաս

 IVդաս 

 III դաս

 IV դաս 

 IV դաս 

 IV դաս 

16 տարեկանից բարձր և մեծահասակներ

III դաս

 IVդաս 

 IV դաս 

 IV դաս 

  IV դաս 

  IV դաս 

  IV դաս 

  IV դաս 

3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:

3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.3. Ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)   
   
3.4. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.5. Թունաբանահիգիենիկ պահանջներ
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.6. Նորածինների, այդ թվում վաղածինների հագուստին ներկայացվող հատուկ հիգիենիկ պահանջներ
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

 

3.7. Մանկական խանձարուրներին (подгузник) ներկայացվող հիգիենիկ պահանջները
(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

Հավելված 1

(կանոնները փոփ. 03.07.14 N 47-Ն)