Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2014-24.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.9
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.07.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.07.2014
Дата вступления в силу
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ. 

ք. Երևան

N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՈՒ ԿԱՀՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.016-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին ու կահույքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.016-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար՝

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 44-Ն հրամանի

 

«ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՈՒ ԿԱՀՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.016-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին ու կահույքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին (այսուհետ՝ «ՊՇՆ») ու կահույքին ներկայացվող անվտանգության պահանջները, պատրաստմանը, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիգիենիկ նորմերը և պահանջները՝ հետևյալ արտադրատեսակների համար՝

1) Ապակու մածիկներ, ձյութացեմենտներ, խտացման համար բաղադրություններ և այլ մածիկներ, ներկարարական մածիկներ, ոչ հրակայուն բաղադրություններ՝ շենքերի ճակատները, ներքին պատերը, հատակները, առաստաղները կամ այլ մասեր նախապատրաստելու համար

2) Պլաստմասսայից ծածկեր՝ հատակի համար, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ սալիկներով, պլաստմասսայից ծածկեր պատերի և առաստաղի համար` վինիլքլորիդի պոլիմերից (ներքին սենքերի համար)

3) Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, ժապավեն, շերտավոր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով (ներքին սենքերի համար)

4) Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, ժապավեն ու շերտեր և այլն, ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ շերտավոր և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ՝ ներքին սենքերի համար

5) Լոգնոցներ, ցնցուղներ, լվացարաններ ջրի հոսքի համար, լվացարաններ լվացվելու համար, բիդե, զուգարանակոնքեր, նստատեղ և կափարիչ դրանց համար, բաքեր և համանման սանիտարատեխնիկական արտադրանք պլաստմասսայից, շինարարական դետալներ պլաստմասսայից՝ այլ տեղում չնշված կամ չներառված

6) Հատակի ծածկոցներ վուլկանիզացման ռեզինից, բացի պինդ ռեզինից, որն օգտագործվում է ներքին սենքերի համար

7) Փայտատաշեղային սալեր և այլ համանման սալեր (օրինակ` վանդակավոր սալեր), փայտանյութից կամ այլ փայտացված նյութերից տոգորված խեժերով կամ այլ օրգանական կապող նյութերով կամ չտոգորված

8) Փայտանրբաթելային սալեր փայտանյութից կամ այլ փայտացված նյութերից՝ խեժ կամ օրգանական այլ նյութերի հավելումով կամ առանց դրանց.

9) Սոսնձված ֆաներա, ֆաներային պանելներ և համանման նյութեր շերտավոր փայտանյութից.

10) Մամլած փայտանյութ՝ սալերի, բլոկների, չորսուների կամ պրոֆիլացված ապրանքների տեսքով.

11) Փայտյա իրեր՝ խճանկարած և ներդրվագած, կահույքի փայտյա առարկաներ,

12) Պլաստմասսայից հյուսված և համանման արտադրատեսակներ՝ հյուսքի համար նախատեսված նյութերից, գծերով կամ ժապավենով միացված կամ չմիացված. պլաստմասսայից հյուսքի համար նյութեր, հյուսված և համանման արտադրատեսակներ՝ հյուսքի համար նախատեսված նյութերից զուգահեռ փնջերով կամ տերևի ձևով հյուսած, ավարտուն կամ ոչ ավարտուն (օրինակ՝ գորգիկներ, խսիրներ, փեղկավարագույրներ) (ներքին սենքերի համար).

13) Թղթի կամ ստվարաթղթի հիմքով ծածկեր՝ հատակի համար, կտրված կամ չկտրված ըստ չափսերի (ներքին սենքերի համար).

14) Պաստառներ և համանման այլ պատի պատվածքներ, թափանցիկ թուղթ պատուհանների համար.

15) Թաղիք և նրբաթաղիք, ներծծված կամ չներծծված, պատվածքով և առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված.

16) Ոչ կտորային նյութեր` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված.

17) Հանգուցավոր գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ, պատրաստի և ոչ պատրաստի.

18) Կտորից գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ ոչ ասեղնաթափանցակար (ոչ տաֆտինգային) կամ չխծուծված, պատրաստի և ոչ պատրաստի՝ ներառյալ «կիլիմ», «սումախ», «կերմանի» և այլ համանման ձեռագործ գորգեր.

19) Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ ասեղնաթափանցակար (տաֆտինգային), պատրաստի և ոչ պատրաստի .

20) Գորգեր և հատակի այլ թաղիքե մանածագործական ծածկույթներ՝ ոչ ասեղնաթափանցակար (ոչ տաֆտինգային) կամ չխծուծված, պատրաստի և ոչ պատրաստի.

21) Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ, պատրաստի և ոչ պատրաստի.

22) Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում դասակարգվածի.

23) Լինոլեում, ըստ ձևի ձևած կամ չձևած, հատակի ծածկույթներ՝ մանածագործվածքային հիմքով, ըստ ձևի ձևած կամ չձևած .

24) Պաստառներ մանածագործվածքեղենից.

25) Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նմանատիպ հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ և նմանատիպ փքված հանքային արտադրանք, ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ բացառությամբ 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում դասակարգված կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակների.

26) Պանելներ, սալեր, սալիկներ, բլոկներ և բուսական թելերից, ծղոտից կամ տաշեղներից, մանրատաշեղից, մասնիկներից, փայտաթեփից կամ փայտանյութի այլ թափոններից պատրաստված նմանատիպ արտադրատեսակներ՝ ցեմենտով, գիպսով կամ այլ հանքային կապակցող նյութերով բեկորաշեղջված.

27) Արտադրանքներ ասբեստոցեմենտից, թաղանթանյութի մանրաթելերով ցեմենտից կամ համանման նյութերից, բացի խողովակներից, փողակներից և դրանց կցամասերից .

28) Սալարկման համար սալեր, կերամիկական չջնարակված երեսապատման սալիկներ հատակի, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական չջնարակված խորանարդիկներ՝ խճանկարային աշխատանքների համար և համանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի.

29) Սալարկման համար սալեր, կերամիկական ջնարակված երեսապատման սալիկներ՝ հատակի, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական ջնարակված խորանարդիկներ՝ խճանկարային աշխատանքների համար և համանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի.

30) Նստելու համար նախատեսված կահույք (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, և դրա մասերը,

31) Այլ կահույք և նրա մասերը՝ բացառությամբ մետաղական, ապակյա մասերի:

2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են այն ՊՇՆ-երի վրա, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և վերակառուցման ժամանակ։

3. Այն ՊՇՆ-երը, որոնք պատրաստված են արտադրության երկրորդական ռեսուրսներից և թափոններից, ենթակա են հիգիենիկ գնահատման՝ որպես նոր նյութեր։

4. ՊՇՆ-ի հիգիենիկ գնահատման նպատակով իրականացվող հետազոտությունների ծավալը և ուղղվածությունը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ ելնելով պոլիմերային նյութի բաղադրակազմից և նշանակությունից։

5. Հաշվի առնելով սույն սանիտարական կանոնների պահանջները՝ ՊՇՆ-երն օգտագործվում են հետևյալ տիպի շենքերում և շինություններում.

1) Ա տիպ՝ բնակելի տներ և հանրակացարաններ, ուսումնական հաստատություններ, առողջապահական կազմակերպություններ, հաշմանդամների տներ և ծերանոցներ, առողջարանային տներ, հանգստյան տներ, սպորտային փակ շինություններ, ծառայողական տարածքներ՝ արդյունաբերական ձեռնարկությունների և Բ, Գ տիպի այլ օբյեկտների վարչական շենքերում մարդկանց անընդմեջ ներկայությամբ։

2) Բ տիպ՝ սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի ձեռնարկություններ, հյուրանոցներ, արդյունաբերական ապրանքների խանութներ, կապի ձեռնարկություններ, կենցաղային ծառայության ձեռնարկություններ, մշակութային հանդիսային և այլ օբյեկտներ, վարչական շենքեր։

3) Գ տիպ՝ արդյունաբերական ձեռնարկություններ, օժանդակ և կենցաղային տարածքներ ու շինություններ, պահեստներ, ավտոտնակներ։

6. Շենքերի և շինությունների տիպերի բաժանումը չի տարածվում չորանալու կամ կարծրանալու ենթակա արտադրանքների (բացառությամբ հատակի վերջնական լցնովի պատվածքների), շինության օդային միջավայրի հետ անմիջական կապ չունեցող ՊՇՆ-երի (այսինքն ենթակա են այլ շինարարական նյութերով հարդարման), կերամիկայից, ապակուց, մետաղից պատրաստված՝ պոլիմեր պարունակող արտադրանքի վրա։

7. Հանրակացարանների, բարձրագույն և միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների, սպորտային փակ շինությունների դահլիճներում, սրահներում, միջանցքներում, ճաշասենյակներում, պահասենյակներում թույլատրվում է օգտագործել ՊՇՆ-ներ, որոնք թույլատրելի են Բ տիպի շենքերի և շինությունների կառուցման համար։

8. Քիմիական մանրաթելերի հիմքով խավավոր ծածկույթն («վորսոնիտ», ասեղնաթափանցակար (տաֆտինգային) ծածկույթներ և այլն) օգտագործվում է բոլոր տիպի շենքերի և շինությունների (Ա, Բ, Գ) տարածքների հատակների հարդարման համար, բացառությամբ այն տարածքների, որոնք պետք է կանոնավորապես խոնավ մաքրվեն և ախտահանվեն, ինչպես նաև չլինի ճարպերի, յուղերի, ջրի, հղկիչ նյութերի ագրեսիվ միջավայր։

 

ԳԼՈՒԽ II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

9. Սույն սանիտարական կանոններում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները.

1) Պոլիմերային շինարարական նյութեր (ՊՇՆ)՝ նյութեր, որոնք ստացվում են սինթետիկ բարձր մոլեկուլային միացությունների օգտագործմամբ։

2) Պոլիմեր պարունակող շինարարական նյութեր՝ նյութեր, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են պոլիմեր։

3) ՊՇՆ-ի և կահույքի հիգիենիկ գնահատում (փորձաքննություն)՝ հետազոտությունների ամբողջություն, որոնք իրականացվում են դրանց՝ մարդու առողջության համար անվտանգ օգտագործումն ապահովելու նպատակով։

4) Բնակավայրերի մթնոլորտային օդում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունը (այսուհետ ՍԹԽ)՝ խտություն, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղղակի կամ անուղղակի կերպով բացասաբար չի ազդում ներկայիս կամ հետագա սերունդների վրա, չի նվազեցնում մարդու աշխատունակությունը, չի վատթարացնում նրա ինքնազգացողությունը կամ սանիտարակենցաղային պայմանները։

5) Ազդեցության կողմնորոշիչ անվտանգ մակարդակ (այսուհետ ԱԿԱՄ)՝ բնակավայրերի մթնոլորտային օդում աղտոտող նյութի առավելագույն թույլատրելի պարունակության չափորոշիչ։

6) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն մոդելացված պայմաններում՝ շահագործման իրական պայմաններին մոտ մոդելների օգնությամբ իրականացվող հետազոտություն։

7) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն բնական պայմաններում՝ հետազոտություն բնակելի բնական օբյեկտներում։

8) ՊՇՆ-ի և կահույքի հետազոտություն փորձառական տարածքներում՝ ՊՇՆ-ի հետազոտություն ոչ բնակելի բնական օբյեկտներում։

9) Էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակ՝ ֆիզիկական կոնստանտ, որով բնութագրվում է ՊՇՆ-ի և կահույքի էլեկտրականացման մակարդակը։

10) ՊՇՆ-ի հագեցվածություն՝ պոլիմերային նյութի՝ քառակուսի մետրով արտահայտված բաց մակերևույթի մակերեսի հարաբերակցությունը տարածքի ծավալին՝ արտահայտված խորանարդ մետրով

11) Օդափոխության հաճախականություն՝ ժամանակի միավորում մատակարարվող (հեռացվող) օդի ծավալի հարաբերակցությունը տարածքի ծավալին։

12) Տարածքի միկրոկլիմա՝ միջավայրի վիճակը, որով պայմանավորված է մարդու ջերմազգայունակությունը։

 

ԳԼՈՒԽ III. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ)

 

10. ՊՇՆ-ն և կահույքը չպետք է արձակեն յուրահատուկ հոտ (2 բալից քիչ)։

11. ՊՇՆ-ն և կահույքը չպետք է շրջակա միջավայր արտազատեն ցնդող նյութեր այնպիսի քանակությամբ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով բացասաբար ազդել մարդու առողջության վրա (հաշվի առնելով բոլոր արտազատված նյութերի համատեղ ազդեցությունը)։

12. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում ՊՇՆ-ից և կահույքից տարածքի մթնոլորտային օդ չպետք է արտազատվեն քիմիական նյութեր, որոնք պատկանում են վտանգավորության 1-ին դասին, իսկ մնացյալ նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի մթնոլորտային օդի հիգիենիկ չափորոշիչները (ՍԹԽ միջին օրական, ԱՄԱՄ), որոնք ներկայացված են աղյուսակ 1-ում։ ՊՇՆ-ից կամ կահույքից ազդեցության գումարման (սումմացիա) հատկություն ունեցող քիմիական նյութերի արտազատման դեպքում նրանց ՊՇՆ-երի հետ խտության հարաբերակցության թիվը չպետք է գերազանցի սահմանված միավորը։

13. Տարածքի շահագործման պայմաններում ՊՇՆ-ի և կահույքի մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի մակարդակը չպետք է գերազանցի 150 քառ. մետրը։

14. Հանքային հիմքով ՊՇՆ-ի և կահույքի բաղադրության մեջ բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության և փայտից պատրաստված նյութերի, նրա մշակումից և այլ բուսական հումքից ստացված արտադրանքի բաղադրության մեջ ցեսիում-137 տեսակարար ակտիվության արժեքը չպետք է գերազանցի «Իոնացնող, այդ թվում գեներացնող, ճառագայթման աղբյուր համարվող արտադրանքին, արտադրատեսակներին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերով սահմանված հիգիենիկ չափորոշիչները։

15. ՊՇՆ-ները չպետք է խթանեն միկրոֆլորայի, այդ թվում նաև՝ ախտածին, աճը և զարգացումը այն շենքերի և շինությունների տարածքների ներքին հարդարումն իրականացնելու դեպքում, որտեղ նախատեսված է խոնավ ախտահանում կատարել։

16. ՊՇՆ-ն չպետք է վատթարացնի տարածքի միկրոկլիման։

17. Թունաբանական հետազոտության ենթակա են այն ՊՇՆ-ները և կահույքը, որոնք արժանացել են հիգիենիկ դրական գնահատականի՝ ըստ սանիտարաքիմիական և հոտաչափական հետազոտությունների արդյունքների, որոնք

1) առանձնացնում են առնվազն մեկ նյութ, որոնց համար նախատեսված չեն հիգիենիկ նորմատիվներ (ՍԹԽ միջին օրական մթն., ԱՄԱՄ),

2) առանձնացնում են 5 կամ ավելի քիմիական միացություններ, նույնիսկ եթե նրանց համար նախատեսված են հիգիենիկ նորմատիվներ,

3) թունաբանական հետազոտությունները պետք է իրականացվեն նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա գնահատելու նյութերի ամբողջությունը, որոնք նախատեսված են օբյեկտի շինարարության և հարդարման գործընթացում օգտագործելու համար։

 

ԳԼՈՒԽ IV. ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. ՊՇՆ-ն և կահույքը պետք է պատրաստվեն տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան (այսուհետ՝ ՏՆԻԱ)։

19. ՊՇՆ-ի և կահույքի փաթեթավորման վրա պետք է առկա լինի մակնշում, որի վրա նշվում են.

արտադրող-ձեռնարկությունը,

արտադրող-ձեռնարկության և(կամ) մատակարարի վավերապայմանները,

ՏՆԻԱ, որի համաձայն իրականացվում է արտադրանքի բացթողումը,

ՊՇՆ-ի տեխնիկական հսկողության, խմբաքանակի և արտադրման ամսաթվի նշումը։

20. ՊՇՆ-ի և կահույքի փաթեթավորումն ու մակնշումը պետք է համապատասխանեն ՏՆԻԱ-ի սահմանած պահանջներին և դրան կցված լինի կիրառման կամ օգտագործման վերաբերյալ ուղեցույցը։

 

Աղյուսակ 1

 

Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերի ու կահույքի անվտանգության ցուցանիշներ

հ/հ

ՊՇՆ-ի պատրաստման համար օգտագործվող պոլիմերի անվանումը

Սանիտարահամաճարակաբանական պահանջներ

Ցուցանիշ

 միգրացիայի թույլատրելի մակարդակ օդային միջավայրում, մգ/մ3 

1.

Պլաստիկացված պոլիվինիլքլորիդ (սուսպենզիոն և էմուլսիոն)

1) Երկբուտիլ-ֆտալատ

0.10.

2) Երկօկտիլ-ֆտալատ

0.02.

3) Ֆորմալդեհիդ

0.01.

4) Քլորաջրածին

0.10.

2.

Ֆենոլ-ֆորմալդեհիդային, մելամին-ֆորմալդեհիդային խեժեր

1) Ամոնիակ

0.04.

2) Մեթիլ սպիրտ

0.50.

3) Ֆենոլ

0.003

4) Ֆորմալդեհիդ

0.01.

3.

Կարբամիդային խեժեր

1) Ամոնիակ

0.04.

2) Մեթիլ սպիրտ

0,50

3) Ֆորմալդեհիդ

0.01.

4.

Սինթետիկ կաուչուկներ՝ բութադիենի և բութադիենի համապոլիմերների հիմքով՝ ակրիլոնիտրիլով և ստիրոլով

1) Ակրիլոնիտրիլ

0.03.

2) Ցիանական ջրածին

0.01.

3) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

4) Երկօկտիլ-ֆտալատ

0.02

5) Ստիրոլ

0,002

6) Տոլուոլ

0.30

7) Քսիլոլ

0.10

8) Ֆորմալդեհիդ

0.01

5.

Պոլիստիրոլային պլաստիկներ

 
 

ա. պոլիստերոլ (բլոկային, սուսպենզիոն, հարվածակայուն), ստիրոլի համապոլիմեր՝ ակրիլոնիտրիլով, ԱԲՍ-պլաստիկներ

1) Ակրիլոնիտրիլ

0.03

2) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

3) Երկօկտիլ- ֆտալատ

0.02

4) Ստիրոլ

0,002

5) Ֆորմալդեհիդ

0.01

բ. Ստիրոլի համապոլիմեր՝ մեթիլակրելատով

1) Մեթիլմե-թակրիլատ

0.01

2) Ստիրոլ

0,002

3) Ֆորմալդեհիդ

0.01

գ. Ստիրոլի սոպոլիմեր՝ բութադիենով

1) Բութիլ սպիրտ

0.10

2) Մեթիլ սպիրտ

0.50

3) Ստիրոլ

0,002

4) Ֆորմալդեհիդ

0.01

դ. Փրփրապոլիստիրոլներ

1) Ստիրոլ

0,002

2) Քսիլոլ

0.10

3) Տոլուոլ

0.30

4) Ֆորմալդեհիդ

0.01

6.

Պոլիուրետաններ

1) Բութիլացետատ

0.10

2) Ցիանական ջրածին

0.01

3) Իզոպրոպիլային սպիրտ

0.20

4) Մեթիլ սպիրտ

0.50

5) Ֆորմալդեհիդ

0.01

6) Էթիլենգլիկոլ

0.30

7.

Էպօքսիդային խեժեր

1) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

2) Երկօկտիլ-ֆտալատ

0.02

3) Քսիլոլ

0.10

4) Ֆենոլ

0.003

5) Ֆորմալդեհիդ

0.01

6) Էպիքլորհիդրին

0.04

8.

Պոլիեթերային խեժեր

1) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

2) Երկօկտիլ-ֆտալատ

0.02

3) Ստիրոլ

0,002

4) Ֆտալային անհիդրիդ

0.02

5) Ֆորմալդեհիդ

0.01

6) Էթիլենգլիկոլ

0.30

9.

ՊՇՆ վինիլ սպիրտի և նրա ածանցյալների հիմքով

1) Վինիլացետատ

0.15

2) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

3) Երկօկտիլ-ֆտալատ

0.02

4) Մեթիլ սպիրտ

0.50

5)Ֆորմալդեհիդ

0.01

10.

ՊՇՆ ակրիլային և մեթակրիլային թթուների հիմքով

1) Ակրիլոնիտրիլ

0.03

2) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

3) Երկօկտիլֆտալատ

0.02

4) Մեթիլ սպիրտ

0.50

5) Մեթիլմե-թակրիլատ

0.01

6) Ֆորմալդեհիդ

0.01

11.

ՊՇՆ պոլիէթիլենի և պոլիպրոպոլինի հիմքով

1) Ացետալդեհիդ

0.01

2) Իզոպրոպիլային սպիրտ

0.20

3) Մեթիլ սպիրտ

0.50

4) Ֆորմալդեհիդ

0.01

12.

Պոլիամիդ

1) Երկբուտիլ-ֆտալատ

0.10

2) Երկօկտիլ-ֆտալատ

0.02

3) Կապրոլակտամ

0.06

4) Մեթիլ սպիրտ

0.50

5) Ֆորմալդեհիդ

0.01

13.

ՊՇՆ հանքային հիմքով

1) Ֆոսֆորային անհիդրիդ

0.05

 2) Ծծմբի երկօքսիդ

0.05

14.

ՊՇՆ թաղանթանյութի հիմքով

1) Ամոնիակ

0.04

2) Մեթիլ սպիրտ

0.50

3) Ֆենոլ

0.003

4) Ֆորմալդեհիդ

0.01