Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.38
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.02.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.02.2015
Дата вступления в силу
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 փետրվարի 2015 թ.

N 03-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի «Կանանց կոնսուլտացիայում կիրառվող առանձին փաստաթղթերի ձևեր հաստատելու մասին» N 16-Ն հրամանի (այսուհետ` հրաման) 1-ին կետը լրացնել նոր 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«18) հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը` համաձայն հավելված N 18-ի,

19) հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի շրջանառության և լրացման կարգը` համաձայն հավելված N 19-ի,

20) «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսական հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001)՝ համաձայն հավելված N 20-ի:»:

2. Հրամանը լրացնել նոր NN 18-րդ, 19-րդ և 20-րդ Հավելվածներով` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար՝ Ա. Մուրադյան

 

Հավելված
ՀՀ ԱՆ 04 փետրվար 2015 թվականի
N 03-Ն հրամանի

Հավելված 18
ՀՀ ԱՆ 2014 թվականի
մայիսի 6-ի N 16-Ն հրամանի

ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ (ձև 005)

1. Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը    

 
                       

2. Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը    

  3. Հաշվառման վերցնելու ամսաթիվը /օր, ամիս, տարի/             

4. Գրանցված է բժշկական կազմակերպությունում 

 

6. Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին

       

5. Ուղեգրված է գրանցող առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից

 

7. Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով

      

8. Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը     

      

9. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը

 
                       

10. Ծննդյան օրը, ամիսը, տարին

       

11. Հանրային ծառայությունների համարը/սոցիալական քարտի համարը

                                    

12. Հեռախոսի համարը

 

13. Հաշվառման վայրը (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն, բնակարան)

               

14. Բնակության վայրը (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն, բնակարան) 

                

15. Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը   

             

16. Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը     

             

17. Այցի կատարման օրը, ամիսը, տարին

      18. Նշում-ներ  

19. Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները

Ծառայության կոդ

Ծառայություն

մատուցած բժշկական

կազմակերպության կոդ և անվանում   

Ծառայության մատուցման օր, ամիս, տարի

  

Վճարման տեսակը

Արդյունք

Ծառա-յության կոդ

 Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում    

Ծառայության մատուցման օր, ամիս, տարի

Վճարման տեսակը

Արդյունք

01010

                                         

01035

                                         

01038

                                         

01039

                                         

01043

                                         

01050

                                         

01060

                                         

04001

                                         

04012

                                         

04036

                                         

07050

                                         

20. Ախտորոշում /կոդ/

               

21. Ուղեկցող
Հիվանդություններ /կոդ և անվանում/

 

22. Բարդություններ /կոդ/

   
   

23. Դեպքի ավարտ /ելք /կոդ/ 
Ամսաթիվ /օր, ամիս, տարի/

 

24. Մուտքագրողի անունը, ազգանունը 
ստորագրությունը 

     
     

Ամսաթիվ /օր, ամիս, տարի/ 

     

Հավելված N 19
ՀՀ ԱՆ 2014 թվականի մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի


Կ Ա Ր Գ


ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը (այսուհետ` Ձև) լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` այն անձանց համար, ովքեր դիմել են մանկաբարձ-գինեկոլոգին` որպես իրենց հղիության հսկողությունն իրականացնող բժշկի և հաշվառվել են նրա մոտ էլեկտրոնային հաշվառման եղանակով:

2. Ձևը իրենից ներկայացնում է հղիության հաշվառման և վարման ընթացքում կատարված այցերի հաշվառման անհատական ձև, որը հիմք է հանդիսանում մանկաբարձ-գինեկոլոգի գործունեության գնահատման և դրա հիման վրա բժշկական կազմակերպությունների լրացուցիչ փոխհատուցման և բժիշկների վարձատրության համար:

3. Ձևը լրացվում է հղիության հաշվառման և հղիության ավարտի/ելքի դեպքում, իսկ հղիության վարման ընթացքում միայն համապատասխան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման նպատակով հղիի այցի դեպքում:

4. Ձևը կիրառելի է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ծավալի գնահատման, ծախսերի պլանավորման, բուժօգնության ստանդարտների և ծախսերի հիմնավորվածության, բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման և բարելավման միջոցառումների պլանավորման, ինչպես նաև ներքին կառավարման նպատակով վիճակագրական հաշվետվություններ կազմելու համար:

 

II. Ձևի շրջանառության կազմակերպումը բժշկական կազմակերպությունում

 

5.Բժշկական կազմակերպությունը Ձևի շրջանառությունը կարող է կազմակերպել ստորև շարադրված երեք տարբերակներից որևէ մեկով: Ձևի շրջանառության ընտրված տարբերակը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով:

1) Ձևի շրջանառության 1-ին տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Ձևերը գտնվում են գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ գրանցման մատյանի միջոցով վարվում է համարակալված ձևերի հաշվառում: Գրանցման (մատենավարման) բաժնի աշխատակցի բացակայության դեպքում, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով, հաշվառման պարտականությունների կատարումը հանձնարարվում է այլ աշխատակցի (գրանցող),

բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը հատկացնում է մեկ ձևաթուղթ, որի 1, 4, 5, 8-14, 17-րդ կետերի լրացումից հետո հանձնում է բժշկին,

գ. Բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը), լրացնում է առաջին այցի համար 2. 3. 6. 7 և 18-23, իսկ յուրաքանչյուր հաջորդ այցերի համար՝ 7-րդ և 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմք են հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում (հղիի և ծննդկանի անհատական քարտ) կատարված գրառումները: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն լրացվում),

դ. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,

ե.Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:

զ. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին՝ այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:

2) Ձևի շրջանառութան 2-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Նախօրոք բժշկական կազմակերպությունը տեղադրում է համակարգիչ գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ վարվում է ձևերի ավտոմատ հաշվառում,

բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը տպագրում է մեկ ձևաթուղթ, որի 1-ից 17-րդ կետերը և 20-րդ կետը լրացվում են ավտոմատ՝ հղիության հաշվառման ժամանակ լրացված այցի ընթացքում տրամադրված տվյալների հիման վրա և հանձնում է բժշկին,

գ. Ձևի 1-ից 17-րդ կետերում և 20-րդ կետում փոփոխությունների դեպքում հիմք է վերցվում տպագրված ձևի վրա կատարված նշումներով ձևը, որից հետո նշված փոփոխությունները ենթակա են կատարման ձևի էլեկտրոնային տարբերակում,

դ. Յուրաքանչյուր այցի համար բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը) լրացնում է 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2014թ մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում կատարված գրառումներն են: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն նշվում),

ե. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,

զ. Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:

է. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին՝ այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:

3) Ձևի շրջանառութան 3-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Բժշկական կազմակերպությունը ընդունարանում կամ համապատասխան սենյակում տնօրենի հրամանով տեղադրում է համակարգիչ՝ ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրով, որտեղ կազմակերպվում է բժշկական կազմակերպության բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) այցերի հաշվառման, հղիի հաշվառման ձևերի գրանցման, հաշվետվությունների ստացման և ուղարկման, ցուցանիշների վերահսկման և համակարգման գործընթաց,

բ. Ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրեր են տեղադրվում նաև բժիշկների համակարգիչներում, որտեղ տնօրենի հրամանով բժիշկը կամ բուժքույրը կատարում են հղիի այցերի մուտքագրումներ՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ով նախատեսված հղիի և ծննդկանի անհատական քարտում տվյալ այցի մասին լրացված տեղեկատվությունը,

գ. Գրառումները հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարվում են սույն կարգի հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի լրացման պահանջներին համապատասխան,

դ. Մուտքագրված տվյալները բժիշկը հաստատում է և ուղարկում բժշկական կազմակերպության տվյալների շտեմարան:

 

III. Լրացված և մուտքագրած Ձևերի պահպանումը բժշկական կազմակերպությունում

 

6. Լրացված և մուտքագրած Ձևերի թղթային տարբերակները բժշկական կազմակերպությունում պահպանվում են 3 տարի ժամկետով` հղիի և ծննդկանի անհատական քարտում: Նշված ժամկետը լրանալուց հետո այդ ձևաթղթերը ենթակա են ոչնչացման՝ համապատասխան ակտի ձևակերպմամբ, իսկ էլեկտրոնային տարբերակները արխիվացվում են յուրաքանչյուր տարվա վերջում և պահպանվում մագնիսական կրիչների վրա:

 

IV. Ձևի շրջանառության համակարգումը

 

7. Ձևի լրացման գործընթացի համակարգումը և թերությունների շտկումը բժշկական կազմակերպությունում իրականացվում է ըստ տնօրենի կողմից հաստատված ներքին կանոնակարգի` նշանակված պատասխանատու անձի (այսուհետ` Համակարգող) միջոցով:

8. Թերի լրացված Ձևերը չեն մուտքագրվում և աշխատանքային օրվա վերջում դրանք ներկայացվում են Համակարգողին: Համակարգողը թերությունները վերացնելու նպատակով դրանք քննարկում է բժշկի հետ և ետ վերադարձնում: Բժիշկը Ձևում եղած թերությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկում և հանձնում է մուտքագրողին:

9. Լրացման տեսակետից թերի են համարվում այն ձևերը, որոնցում բացակայում են.

1) 1-ից 17-րդ կետերը, 20-րդ և 24-րդ կետերը՝ բոլոր դեպքերի համար,

2) 19-րդ կետը՝ այն դեպքերի համար, երբ բացակայում է «Արդյունք» սյունում որևէ գրառում, սակայն կան նշումներ համապատասխան ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդի և անվանման և/կամ ծառայության մատուցման օր, ամիս տարի տողերում,

3) 23-րդ կետը՝ այն դեպքերի համար, երբ 7-րդ կետում նշված թիվը անցել է 41 շաբաթական ժամկետը:

10. Համակարգողը պարբերաբար կատարում է ընտրանքային ստուգում` դիտարկելով Ձևում լրացված տեղեկությունների համապատասխանությունը հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարված գրառումների հետ կամ տվյալների համապատասխանությունը տվյալների էլեկտրոնային բազայոմ:

 

V. Բժշկական կազմակերպության կողմից հղիների հսկողության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը

 

11. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այնուհետև՝ ՊԱԳ) տարածքային կենտրոն է ներկայացնում հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի էլեկտրոնային տվյալների շտեմարանը` ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:

12. Տվյալների շտեմարանի հետ միասին բժշկական կազմակերպության պատասխանատուն թղթային տարբերակով, էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի 06.05.2014 թվականի N 16-Ն հրամանի հավելված 20-ով հաստատված «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսական հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001), որը պետք է հաստատված լինի բժշկական կազմակերպության տնօրենի և պատասխանատուի կողմից:

13. ՊԱԳ տարածքային կենտրոնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է բժշկական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվության ձևի և տվյալների շտեմարանի համապատասխանությունը: Թերությունների կամ անհամապատասխանության դեպքում բժշկական կազմակերպությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկում և ՊԱԳ-ի տարածքային կենտրոն է ներկայացնում ճշտված ամփոփ հաշվետվությունը և տվյալների շտեմարանը:

14. Տվյալների հանրապետական (միասնական) շտեմարանում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ տվյալների համադրումների և ճշտումների հիման վրա ՊԱԳ-ի կողմից Վեբ ծառայության միջոցով հրապարակվում է վավեր հղիության գրանցումների, անվավեր գրանցումների և մանկաբարձ-գինեկոլոգների ըստ գործունեության արդյունքների գնահատման ամփոփ հաշվետվություններ, որոնք հիմք են ընդունվում բժշկական կազմակերպության կողմից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի 24.01.2011 թվականի N 63-Ա և 03.05.2010 թվականի N 695-Ա հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքներն ըստ բյուջետային ծրագրերի և բժշկական ծառայությունների տեսակների» /ՁևN HP_011/ և «Ամփոփ հաշվետվություն ցուցանիշների կատարման վերաբերյալ» /Ձև N EN 009/ հաշվետվությունների ձևավորման համար:

15. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի միջոցով տվյալների հավաքման և մուտքագրման տեխնիկական և ծրագրային ապահովման աշխատանքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի և ըստ գործունեության արդյունքների լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի համար նախատեսված գումարները:

 

VI. Ձևի լրացման պահանջներ, պարզաբանումներ

 

16. Ձևը լրացվում է միայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկակական օգնության և սպասարկման չափորոշիչ»-ով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվառված հղիների համար:

17. Բժշկի/բուժքրոջ ժամանակավոր բացակայության դեպքում, նրա մոտ հաշվառված հղիի սպասարկումն իրականացվում է այլ բժշկի կողմից` տվյալ այցի համար լրացվող Ձևում նշելով փոխարինող բժշկի տվյալները:

18. Ձևի լրացման ընթացքում՝ անկախ ընտրված տարբերակից, պարտադիր են հետևյալ լրացման պահանջները.

1) Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը _ Լրացվում է հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը, իսկ վանդակներում լրացվում է բժշկական կազմակերպության ութանիշ կոդը, որը տրված է ՊԱԳ-ի կողմից: Եթե կոդի վերջին չորս նիշերը զրոներ են, ապա դրանք չեն լրացվում:

2) Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը-լրացվում է հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը:

3) Հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին _ լրացվում է հղիին հաշվառման վերցնելու ամսաթիվը:

4) Գրանցված է բժշկական կազմակերպությունում _ Եթե տվյալ հղին գրանցված է հսկողությունը իրականացնող կազմակերպությունում՝ ԱԱՊ բժշկի մոտ համապատասխան վանդակում դրվում է «√» նշանը: Եթե տվյալ հղին գրանցված չէ հսկողությունը իրականացնող կազմակերպությունում՝ ԱԱՊ բժշկի մոտ և ներկայացրել է տեղեկանք, որ գրանցված է այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, սակայն այնտեղ հղիության հսկողություն չի իրականացվում, ապա համապատասխան վանդակում նշում չի արվում:

5) Ուղեգրվել է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից _ Եթե առկա է ԱԱՊ բժշկի կողմից տրված ուղեգիր՝ անկախ այն հանգամանքից թե դա հսկողությունը իրականացնող կազմակերպության ԱԱՊ բժշկի, թե այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կողմից է տրամադրված, ապա համապատասխան վանդակում դրվում է «√» նշանը: Ուղեգրի բացակայության դեպքում համապատասխան վանդակում նշում չի արվում:

6) Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին _ Հղիի հարցման միջոցով հնարավոր հստակ ժամկետ:

7) Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով _ նշվում է սոնոգրաֆիայի իրականացման օրվան համապատասխան գեստացիան շաբաթներով:

8) Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը_ լրացվում է հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը ըստ հերթականության, հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը:

9) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը_ լրացվում է հղիի անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, կացության վկայական, այլ), սերիան (բացի նույնականացման քարտից) և համարը, ըստ ներկայացված փաստաթղթի:

10) Ծննդյան օրը, ամիսը, տարին _ լրացվում է հղիի ծննդյան ամսաթիվը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:

11) Հանրային ծառայության համարանիշի/սոցիալական քարտի համար _լրացվում է հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի համարը, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում տեղեկանքի համարը:

12) Հեռախոսի համարը _ Լրացվում է հղիի հեռախոսահամարը: Սկզբից լրացվում է ֆիքսված կամ բջջային կապի օպերատորի կոդը: Հայաստանի Հանրապետության այլ տարածաշրջաններից բնակչի դեպքում հեռախոսահամարի սկզբում պարտադիր լրացվում է տվյալ տարածաշրջանի կոդը:

13) Հաշվառման վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/_ Լրացվում է հղիի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը: Նույնականացման քարտի դեպքում հիմք է ընդունվում հղիի բանավոր հայտարարությունը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան (առանձնատների/սեփական) համարը, բնակարանի համարը՝ բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:

14) Բնակության վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ _ Լրացվում է ըստ հղիի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացվում է ամբողջությամբ, իսկ բնակության վայրի դիմաց պարտադիր լրացվում է «նույնը» բառը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան համարը, բնակարանի համարը՝ բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:

15) Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը _ լրացվում է հղիին հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:

16) Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը_ լրացվում է մանկաբարձուհու (բուժքրոջ) անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:

17) Այցի կատարման օրը, ամիսը, տարին _ լրացվում է այցի ամսաթիվը՝ օր, ամիս, տարի:

18) Նշումներ_լրացվում է ըստ անհրաժեշտության (այցի ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության, ցուցումների համառոտ նկարագիր, այլ մասնագետներին ուղեգրումները և այլն):

19) Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները.

ա. Ծառայության կոդ _ լրացվում է ըստ բժշկական ցուցումների իրականացված հետազոտության/ծառայության կոդը, համաձայն աղյուսակ 1-ում նշված ծառայությունների և դրանց կոդերի:

բ. Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում _ լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ մատուցվել է ծառայությունը, եթե տվյալ հիմնարկը ունի կոդ լրացվում է կոդը (միայն առաջին 4 թիվը), եթե ոչ՝ միայն անվանումը: Այն դեպքում, երբ հետազոտությունը կատարվում է տվյալ բժշկական կազմակերպությունում գրվում է «Տվյալ» բառը բժշկական կազմակերպության անվանման դաշտում: Եթե բոլոր հետազոտությունները իրականացվում են միայն մեկ Բժշկական կազմակերպությունում, ապա լրացվում է միայն առաջին տողը, իսկ մնացած տողերում դրվում է «√» նշանը:

գ. Ծառայության մատուցման ամսաթիվ /օր, ամիս, տարի/_ լրացվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության փաստացի կատարման օրը, ամիսը, տարին:

դ. Վճարման տեսակ - լրացվում է վճարման տեսակը.

- Պետպատվեր, եթե ծառայությունը փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում,

- Վճարովի, եթե ծառայությունը կատարվել է վճարովի,

- Ապահովագրական, եթե ծառայությունը փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում,

ե. Արդյունք _ լրացվում է իրականացված ծառայության/հետազոտության տվյալները:

20)Ախտորոշում /կոդ/_լրացվում է միայն ախտորոշման կոդը՝ համաձայն աղյուսակ 2-ում նշված ախտորոշումների անվանումներին համապատասխան կոդերի:

21) Ուղեկցող հիվանդություններ/կոդ և անվանում/_լրացվում է հղիության ընթացքում կամ մինչ հղիությունը ախտորոշված հիվանդությունների կոդերը և անվանումները ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայում):

22) Բարդություններ /կոդ/_ լրացվում է հղիության բարդությունների կոդը՝ համաձայն աղյուսակ 3-ում նշված բարդությունների անվանումներին համապատասխան կոդերի:

23) Դեպքի ավարտ/Ելք և ամսաթիվ_լրացվում է հղիության ավարտը կամ ելքը՝ համաձայն աղյուսակ 4-ում նշված հղիության ավարտի կամ ելքի անվանման համապատասխան կոդի, ինչպես նաև դրա ամսաթիվը:

24) Մուտքագրողի անունը, ազգանունը, ստորագրությունը_հաշվառման ձևը մուտքագրելուց հետո պատասխանատու անձը նշում է իր անունը և ազգանունը, ստորագրում ձևը:

 

Աղյուսակ 1

 

Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայություններ

Ծառայության կոդ

Ծառայության անվանում

Ծառայության խումբը

01010

Արյան ընդհանուր քննություն

Ընդհանուր կլինիկա

01020

Արյան ընդհանուր քննություն լեյկոցիտար բանաձևի որոշմամբ

Ընդհանուր կլինիկա

01030

Հեմոգլոբինի որոշում

Ընդհանուր կլինիկա

01031

Էրիտրոցիտների հաշվարկ

Ընդհանուր կլինիկա

01032

Արյան գունային ցուցանիշ

Ընդհանուր կլինիկա

01033

Լեյկոցիտներ

Ընդհանուր կլինիկա

01034

էրիտրոցիտների նստեցման արագությունը

Ընդհանուր կլինիկա

01035

Տրոմբոցիտների հաշվարկ

Ընդհանուր կլինիկա

01036

Հեմատոկրիտի գնահատում

Ընդհանուր կլինիկա

01037

Լեյկոցիտար բանաձևի որոշում

Ընդհանուր կլինիկա

01038

Մակարդելիություն

Ընդհանուր կլինիկա

01039

Արյան խմբի և Ռեզուս գործոնի որոշում

Ընդհանուր կլինիկա

01040

Հակամարմիններ Ռեզուս գործոնի նկատմամբ

Ընդհանուր կլինիկա

01041

Արյան հետազ. մալարիայի վնասատուների դեմ հաստ կաթիլի պատրաստման եղանակով

Ընդհանուր կլինիկա

01042

Ռեակցիա Վասերմանի

Ընդհանուր կլինիկա

01043

Ռեակցիա VDRL/MPR

Ընդհանուր կլինիկա

01050

Մեզի ընդհանուր հետազոտություն

Ընդհանուր կլինիկա

01051

Մեզի ընդհանուր հետազոտություն ըստ Զիմնիցկու

Ընդհանուր կլինիկա

01052

Մեզի հետազոտություն ըստ Նեչիպարենկոի

Ընդհանուր կլինիկա

01053

Գլյուկոզայի որոշումը մեզում

Ընդհանուր կլինիկա

01054

Սպիտակուցի որոշումը մեզում

Ընդհանուր կլինիկա

01055

Բենս Ջոնսի սպիտակուցի որոշումը մեզում

Ընդհանուր կլինիկա

01056

Մեզի հետազ. ախտածին միկրոֆլորայի վերաբ.

Ընդհանուր կլինիկա

01060

Քսուքի բակտերիոսկոպիա` հեշտոցի/ուրետրայի/արգանդի վզիկի

Ընդհանուր կլինիկա

01063

Դեմոդեքսի առկայության քերուկի հետազոտություն

Ընդհանուր կլինիկա

01070

Կղանքի ընդհանուր հետազոտություն

Ընդհանուր կլինիկա

01071

Թաքնված արյուն

Ընդհանուր կլինիկա

01072

Ճճվակրություն

Ընդհանուր կլինիկա

02001

Ցանքս ախտածին միկրոֆլորայի վերաբերյալ

Բակտերիոլոգիա

02002

Ցանքս դիսբակտերիոզի վերաբերյալ

Բակտերիոլոգիա

02003

Ցանքս անտիբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման

Բակտերիոլոգիա

02004

Քսուք քիթ-կոկորդից ախտածին միկրոֆլորայի

Բակտերիոլոգիա

02005

Քսուք քիթ-կոկորդից դիֆտերիայի վերաբերյալ

Բակտերիոլոգիա

02006

Խորխի հետազոտություն

Բակտերիոլոգիա

02007

Արյան մանրէաբանական հետազոտություն

Բակտերիոլոգիա

02008

Կղանքի մանրէաբանական հետազոտություն

Բակտերիոլոգիա

02009

Պունկտատի ցանքս

Բակտերիոլոգիա

02011

Քսուք բկանցքից

Բակտերիոլոգիա

02012

Քսուք վերքից

Բակտերիոլոգիա

02013

Անտիբիոտիկազգայունություն

Բակտերիոլոգիա

03001

Խլամիդիա տրախոմատիս

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03002

Միկոպլազմա գենիտալիում

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03003

Միկոպլազմա հոմինիս

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03004

Հերպեսի վիրուս

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03005

Պապիլոմայի վիրուս

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03006

Ուրեապլազմա

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03007

Գոնոկոկեր

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03008

Ցիտոմեգալովիրուս

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03009

Սնկեր

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

03010

Միկոպլազմա գենիտալիում

Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.

04001

Գլյուկոզա արյան մեջ

Կենսաքիմիա

04002

Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը արյան սիճ.` 7%-ից պակաս կամ հավասար ցուցանիշով

Կենսաքիմիա

04003

Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը արյան սիճ.` 7%-ից ավել ցուցանիշով

Կենսաքիմիա

04004

Ընդհանուր խոլեստերինի որոշում` 5 մմոլ/լ-ից պակաս կամ հավասար ցուցանիշով

Կենսաքիմիա

04005

Ընդհանուր խոլեստերինի որոշում` 5 մմոլ/լ-ից ավել ցուցանիշով

Կենսաքիմիա

04006

b-լիպոպրոտեիդի (ԼՊՑԽ) որոշում

Կենսաքիմիա

04007

Տրիգլիցերիդների որոշում

Կենսաքիմիա

04008

Խոլեստերին -a- լիպոպրոտեիդներ (ԼՊԲԽ)

Կենսաքիմիա

04009

Ընդհանուր սպիտակուց

Կենսաքիմիա

04010

Սպիտակուցային ֆրակցիաներ արյան սիճ.

Կենսաքիմիա

04011

Միզաթթու` արյան մեջ

Կենսաքիմիա

04012

Միզանյութի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04013

Կրեատինինի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04014

Կրեատինինի կլիրենսի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04015

Կրեատինինֆոսֆոկինազայի ակտիվության որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04016

Կրեատինկինազայի ակտիվության որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04017

Ալֆա ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04018

b-ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04019

Ընդհանուր հիմնային ֆոսֆատազա արյան սիճ.

Կենսաքիմիա

04020

Գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի ակտիվ. որոշում

Կենսաքիմիա

04021

Գամմագլյուտամիլտրանսպեպտիդազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04022

Լակտատդեհիդրագենազայի ակտիվ. որոշումը սիճ.

Կենսաքիմիա

04023

Ո-հիդրոկսիբութիրատ դեհիդրոգենազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04024

Ալանինամինոտրանսֆերազա (ԱԼԱՏ) ակտիվ. որոշումը

Կենսաքիմիա

04025

Ասպարտատամինոտրանսֆերազա (ԱՍԱՏ) ակտիվ.որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04026

Լիպազայի ակտիվության որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04027

Խոլինէստերազայի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04028

Ընդհանուր բիլիռուբինի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04029

Բիլիռուբինի ֆրակցիաների որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04030

Ուղղակի բիլիռուբինի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04031

Անուղղակի բիլիռուբինի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04032

Թիմոլային փորձի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04033

Լակտատայի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04034

Ֆիբրինոգենի որոշումը արյան պլազմայում

Կենսաքիմիա

04035

Պլազմայի ֆիբրինոլիտիկ ակտիվության որոշում

Կենսաքիմիա

04036

Պրոտրոմբինային ժամանակի որոշումը

Կենսաքիմիա

04037

Թրոմբոթեստ

Կենսաքիմիա

04038

Պլազմայի տոլերանտությունը արյան մեջ

Կենսաքիմիա

04039

Կալիումի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04040

Ընդհանուր կալցիումի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04041

Իոնիզացված կալցիումի որոշումը արյան մեջ

Կենսաքիմիա

04042

Նատրիումի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04043

Մագնեզիումի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04044

Երկաթի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04045

Ֆոսֆորի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04046

Քլորիդների որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04047

Միոգլոբինի որոշումը արյան սիճ.

Կենսաքիմիա

04048

Ալֆա ամիլազա /դիասթազա/ մեզում

Կենսաքիմիա

04049

Մագնեզիումի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04050

Ֆոսֆորի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04051

Կալցիումի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04052

Կրեատինինի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04053

Միզաթթվի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04054

Միզանյութի որոշումը մեզում

Կենսաքիմիա

04055

Իմունոէլեկտրոֆորեզ արյան սիճ. սպիտակուցների

Կենսաքիմիա

04056

Իմունոէլեկտրոֆորեզ մեզի սպիտակուցների

Կենսաքիմիա

04057

Տրոպոնին

Կենսաքիմիա

04070

Այլ կենսաքիմիական հետազոտություն

Կենսաքիմիա

04059

Կետոնային մարմինների որոշում մեզում

Կենսաքիմիա

04058

Միջազգային նորմալիզացված հարաբերություն

Կենսաքիմիա

04060

a - լիպոպրոտեիդներ

Կենսաքիմիա

04061

Ալբումին

Կենսաքիմիա

04071

Ցիկլոսպորինի որոշում

Կենսաքիմիա

04072

Ֆոլաթթվի որոշում

Կենսաքիմիա

04073

Վիտամին B12 որոշում

Կենսաքիմիա

04074

Ֆերիտինի որոշում

Կենսաքիմիա

04075

Ֆետալ հեմոգլոբին

Կենսաքիմիա

04076

Հեմոգլոբինի ֆրակցիաների որոշում էլեկտրոֆորեզով

Կենսաքիմիա

04077

Սպիտակուցի էլեկտրոֆորեզ իմունոֆիկսացիայով

Կենսաքիմիա

04078

Արյան սպիտակուցի էլեկտրոֆորեզ

Կենսաքիմիա

04079

Մեզի սպիտակուցի էլեկտրոֆորեզ

Կենսաքիմիա

04080

Բերնշտեյնի պրոբա/Գ-6-Ֆ հիդրոգենազայի որակական գնահատական/

Կենսաքիմիա

04081

Հիմնային ֆոսֆատազա

Կենսաքիմիա

04082

Հեմի փորձ

Կենսաքիմիա

04083

Սախարոզայի փորձ

Կենսաքիմիա

04084

Թթվա-հիմնային հավասարակշռություն

Կենսաքիմիա

04083

Ադիս-Կակովսկու հետազոտություն մեզի մեջ

Կենսաքիմիա

04085

Իոնիզացված կալիումի որոշումը արյան մեջ

Կենսաքիմիա

04086

Իոնիզացված նատրիումի որոշումը արյան մեջ

Կենսաքիմիա

05001

Արգանդի վզիկի քերուկի

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05002

Վահանագեղձի պունկտատի

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05003

Արգանդի լուսանցքի ասպիրատի

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05004

Հիստոլոգիա

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05023

Ծայրամասային արյան ցիտոգենետիկ հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05022

Ծայրամասային արյան իմունոհիստոքիմիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05021

LE-բջիջների որոշում

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05020

Ողնուղեղի հեղուկի ցիտոլոգիական քննություն /Լիկվոր/

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05019

Տրեպոնոբիոպտատի իմունոհիստոքիմիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05018

Տրեպոնոբիոպտատի հիստոլոգիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05017

Ավշահանգույցի բիոպտատի իմունոհիստոքիմիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05016

Ավշահանգույցի հիստոլոգիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05015

Ավշահանգույցի ցիտոլոգիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05014

Ոսկրածուծի իմունոհիստոքիմիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05013

Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05012

Ոսկրածուծի ցիտոգենետիկ հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05011

Ոսկրածուծի մորֆոլոգիական քննություն /միելոգրամմա/

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

06047

Տոքսոպլազմոս /IgM/

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05024

Մեգակարիցիտոգրամմա

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

05025

Պլևրալ հեղուկի հետազոտություն

Ցիտոլոգիա/հիստոլոգիա

06001

Հեպատիտ B, HBs (IgG/ IgM)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06002

Հեպատիտ B, HBs (Ag)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06003

Հեպատիտ C, HSV

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06004

Ռեակցիա TPHA (RPR)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06005

ՄԻԱՎ-ի հետազոտություն

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06006

Բրուցելյոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06007

Հերպես

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06008

Խլամիդիոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06009

Տոքսոպլազմոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06010

Ցիտոմեգալովիրուս

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06011

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06012

Միկոպլազմա (Pneumoniae, M.hominis)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06013

Լիստերիոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06014

Կարմրախտ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06015

Հակասերմնային հակամարմիններ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06016

Տուբերկուլինադիագնոստիկա

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06017

Ալֆա-ֆետոպրոտեին (AFP)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06018

Աճի 1 ինսուլինանման գործոն (IGF1)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06019

Ալֆա-ֆետոպրոտեին (APR)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06020

Խորեոնային գոնատոտրոպին (HCG)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06021

Ռևմատոիդ ֆակտոր

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06022

Խորիոնալ գոնադոտրոպին

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06023

C- ռեակտիվ սպիտակուց

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06024

Հակաստրեպտոլիզինի որոշում

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06025

Իմունոգլոբուլինների որոշում /A, M, G/

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06026

CA-242 (Ստամոքսի և ենթաստամ. քաղցկեղ)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06027

CA-19-9 (gastrointernal cancer antig en)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06028

CA-15-3 (breast cancer antigen)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06029

SCC (Արգանդի վզիկի կարցինոմայի անտիգեն)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06030

CA-125 (ձվարանի քաղցկեղի անտիգեն)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06031

Ուռուցք-սաղմնային անտիգեն (SEA)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06044

Էպշտեյն- Բար վիրուս /Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ /IgM//

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06043

Էպշտեյն- Բար վիրուս /Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ /IgG//

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06042

Հեպատիտ "A" HAVAB /IgM/

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06041

Հեպատիտ "A" HAVAB /IgG+IgM/

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06045

Միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա (ՄՊՌ)

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06048

Լեշմանիոզ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

06049

Ռոուզ-բենգալ

Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ

07010

Որովայնի խոռոչի օրգանների համալիր սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07020

Փոքր կոնքի օրգանների համալիր սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07030

Վահանագեղձի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07040

Կրծքագեղձի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07050

Պտղի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07061

Տրանսվագինալ սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07070

Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն

Ուլտրաձայնային

07080

Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպպլեր հետազոտություն

Ուլտրաձայնային

07090

Այլ ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային

07031

Հարվահանագեղձի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07032

Թքագեղձի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07034

Ակնագնդի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07035

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07036

Պարանոցի նորագոյացությունների սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07037

Ոսկրամկանային համակարգի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07038

Հոդերի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07039

Մակերիկամի սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07041

Ավշահանգույցների սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07051

Պտղի դոպպլեր հետազոտություն

Ուլտրաձայնային

07062

Տրանսռեկտալ սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07063

Տրանսէզոֆագիալ սոնոգրաֆիա

Ուլտրաձայնային

07064

Սոնագրաֆիա` կրծքավանդակի

Ուլտրաձայնային

07065

Սոնագրաֆիա` ողնաշարի

Ուլտրաձայնային

07066

Սոնոգրաֆիա` նյարդերի

Ուլտրաձայնային

08001

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

Էնդոսկոպիկ

08002

Կոլոնոսկոպիա

Էնդոսկոպիկ

08010

Այլ էնդոսկոպիկ հետազոտություն

Էնդոսկոպիկ

08003

Գաստրոսկոպիա

Էնդոսկոպիկ

08004

Իրիոգրաֆիա

Էնդոսկոպիկ

09001

Սոմատոտրոպ հորմոն

Հորմոններ

09002

Ալդոստերոն

Հորմոններ

09003

Թիրեոտրոպ հորմոն (TSH)

Հորմոններ

09004

Թիրեոգլոբուլին (TG)

Հորմոններ

09005

Թրիյոդտիրոնին (T3)

Հորմոններ

09006

Թրիյոդտիրոնին ազատ (T3 free)

Հորմոններ

09007

Թիրոքսին ազատ (T4 free)

Հորմոններ

09008

Թիրեոգլոբուլինի նկատմ. հակամարմ. (TG -Ab)

Հորմոններ

09009

Թիրոիդ պիրոքսիդազայի նկատմ. հակամարմ. (TP -Ab)

Հորմոններ

09010

Պարատհորմոն

Հորմոններ

09011

Ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH)

Հորմոններ

09012

Կորտիզոլ (COR)

Հորմոններ

09013

Պրոգեստերոն

Հորմոններ

09014

17-a OH պրոգեստերոն (PRG17-aOH)

Հորմոններ

09015

Պրոլակտին

Հորմոններ

09016

Էստրիոլ (ESTR)

Հորմոններ

09017

Էստրադիոլ

Հորմոններ

09018

Տեստոստերոն

Հորմոններ

09019

Լյուտեինիզացնող հորմոն (LH)

Հորմոններ

09020

Ֆոլիկուլոխթանիչ հորմոն (FSH)

Հորմոններ

09021

C-պեպտիդ

Հորմոններ

09022

Ինսուլին

Հորմոններ

09023

Պրոինսուլին

Հորմոններ

09024

Խորեոնային գոնատոտրոպին (HCG)

Հորմոններ

09025

Կատեխոլամիններ մեզում

Հորմոններ

09031

Անտիթիրեոգլոբուլին /anti TG/

Հորմոններ

09032

Տրիյոդթիրոնին ընդհանուր /T3/

Հորմոններ

09033

Թիրոքսին ընդհանուր /T4/

Հորմոններ

09034

Անտիթիրեոպերոքօիդազա /Anti TPO/

Հորմոններ

10001

Ներակնային ճնշման չափում

Այլ ծառայություններ

10002

Տեսողության սրության որոշում

Այլ ծառայություններ

10003

Աչքի հատակի զննում/րետինոսկոպիա

Այլ ծառայություններ

10004

Գինեկոլոգիական ներզննում

Այլ ծառայություններ

10005

Փոքր վիրաբուժական միջամտություն

Այլ ծառայություններ

10010

Մ/Մ, Ն/Ե, Ե/Մ, այլ ներարկումներ և ինֆուզիա

Այլ ծառայություններ

10012

Բուժական մարզանք/վարժություն

Այլ ծառայություններ

10014

Կրծքագեղձի զննում

Այլ ծառայություններ

10015

Կրծքագեղձի ինքնազննման ուսուցում

Այլ ծառայություններ

10016

Առողջության հետ կապված խորհրդատվություն

Այլ ծառայություններ

10017

Ճնշման չափում /տոնոմետրիա/` 140/90 մմ սնդ. սյուն պակաս կամ հավասար

Այլ ծառայություններ

10018

Ճնշման չափում /տոնոմետրիա/` 140/90 մմ սնդ. սյուն ավել

Այլ ծառայություններ

10013

Մերսում

Այլ ծառայություններ

10006

Վնասվածքաբանական միջամտություն

Այլ ծառայություններ

10022

Լսողության ստուգում

Այլ ծառայություններ

10025

Չափումներ`գլխի շրջագիծ, քաշ, հասակ

Այլ ծառայություններ

10028

ՄԶՑ (Մարմնի զանգվածի ցուցանիշ) հաշվարկ

Այլ ծառայություններ

10029

Ոտնաթաթերի անոթազարկերի ստուգում

Այլ ծառայություններ

10030

Ոտքերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն

Այլ ծառայություններ

10031

Սեռավարակների վաղ հայտնաբերման, ընտանիքի պլանավորման, կանացի վերարտադրողական համակարգի քաղցկեղի վտանգի ու նշանների վերաբերյալ խորհրդատվություն

Այլ ծառայություններ

11001

Կրծքավանդակի ռենտգենագրություն

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11010

Աղեստամոքսային տրակտի ռենտգենադիտում

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11003

Թոքի ռենտգեն լուսանցում

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11040

Ֆլյուորոգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11050

Մամոգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11034

Դենսիտոմետրիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11060

Համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11070

Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11004

Թոքերի ռենտգենադիտում

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11002

Կրծքավանդակի ռենտգենադիտում

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11020

Միզային համակարգի ընդհանրացնող ռենտգենադիտում

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11021

Արտազատական ուրոգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11030

Ոսկրերի և հոդերի ռենտգենագրություն

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11031

Գանգի ռենտգենագրություն

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11032

Թուրքական թամբի նշանառու նկար

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11033

Հավելյալ ծոցերի ռենտգենագրություն

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11035

Ռենտգենագրություն` օրբիտայի (ակնակապճի)

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11081

Սցինտիգրաֆիա

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11082

Ռադիոիզոտոպային հետազոտություն

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11007

Ռենտգենագրություն` ողնաշարի

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11009

Ռենտգենագրություն` ստորին վերջույթների

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11010

Ռենտգենագրություն` վերին վերջույթների

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11006

Ռենտգենագրություն` գոտկասրբանային հատվածի

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

11008

Ռենտգենագրություն` պոչուկի

Ճառագայթաբանական/ռադիոլոգիական

12001

Էլեկտրոֆորեզ նյարդ. համակար. խանգարում. ժաման.

Ֆիզիոթերապիա

12002

Էլեկտրոֆորեզ հիպերտոնիայի ժամանակ

Ֆիզիոթերապիա

12003

Էլեկտրոֆորեզ կոտրվածքների ժամանակ

Ֆիզիոթերապիա

12004

Էլեկտրոֆորեզ կանացի հիվանդությունների ժամանակ

Ֆիզիոթերապիա

12005

Էլեկտրոֆորեզ ալերգիկ հիվանդությունների ժամանակ

Ֆիզիոթերապիա

12006

Էլեկտրոֆորեզ օստիոխոնդրոզի և նևրիտների ժամանակ

Ֆիզիոթերապիա

12007

Էլեկտրոֆորեզ արտրիտների և արտրոզների ժամանակ

Ֆիզիոթերապիա

12008

Դարսոնվալացում

Ֆիզիոթերապիա

12009

ԱՄԹ - ամպլիպուլս թերապիա

Ֆիզիոթերապիա

12010

Ուլտրա-մանուշակագույն ճառագայթում

Ֆիզիոթերապիա

12011

Ուլտրաբարձր հաճախականությամբ էլ. դաշտ

Ֆիզիոթերապիա

12012

Գերձայնային թերապիա

Ֆիզիոթերապիա

13001

Էլեկտրասրտագրություն

Ֆունկցիոնալ

13002

Սպիրոգրաֆիա/ արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում/ պիկֆլոումետրիա

Ֆունկցիոնալ

13003

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13004

Էխոէլեկտրոէնցեֆալոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13005

Էխոսրտագրություն

Ֆունկցիոնալ

13006

Ֆոնոկարդիոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13007

Տրանսէզոֆագիալ էխոկարդիոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13008

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա,

Ֆունկցիոնալ

13009

Էլեկտրասրտագրություն չափավորված ծանրաբեռնվածութ. (տրեդմիլ-թեստ),

Ֆունկցիոնալ

13010

Ուրոֆլուոմետրիա

Ֆունկցիոնալ

13011

Ուրոդինամիկական համալիր հետազոտություն

Ֆունկցիոնալ

13012

Ակնահատակի զննում

Ֆունկցիոնալ

13040

Անգիոգրաֆիա /ФАГ /

Ֆունկցիոնալ

13031

Դոպլեր` պերիֆերիկ անոթների

Ֆունկցիոնալ

13030

Դոպլեր` ուղեղի անոթների

Ֆունկցիոնալ

13050

Կարդիոտոկոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13021

Հոլտեր Մոնիտորիգ

Ֆունկցիոնալ

13060

Ստամոքսի թթվայնության որոշում/ PH-մետրիա/

Ֆունկցիոնալ

13061

Ոչ ինվազիվ օքսիմետրիա

Ֆունկցիոնալ

13062

Բիոռեզոնանսային էլեկտրոակուպունկտուրային հետազոտություն

Ֆունկցիոնալ

13064

Դուոդենալ զոնդավորում

Ֆունկցիոնալ

13065

Պրոֆիլոմետրիա` Անալ սֆինկտրի

Ֆունկցիոնալ

13066

Կորոնարոանգիոգրաֆիա

Ֆունկցիոնալ

13013

Ռինոսկոպիա

Ֆունկցիոնալ

13014

Լարինգոսկոպիա

Ֆունկցիոնալ

13015

Օտոսկոպիա

Ֆունկցիոնալ

14001

Կարիոտիպ (քրոմոսոմների հավաքակազմ)

Բջջագենետիկա

14002

Քրոմոսոմային վերակառուցումների մակարդակ

Բջջագենետիկա

14003

Պոլիպլոիդ բջիջներ

Բջջագենետիկա

14004

Տցանկի բջիջների հայտնաբերման հետազոտություն (էոզինոֆիլներ)

Բջջագենետիկա

15001

T- լիմֆոցիտներ

Արյան իմունոլոգիա

15002

B- լիմֆոցիտներ

Արյան իմունոլոգիա

15003

T- հելփեր

Արյան իմունոլոգիա

15004

T- սուպրեսոր

Արյան իմունոլոգիա

16001

Վիզոմետրիա

Ակնաբուժական

16002

Սկիասկոպիա

Ակնաբուժական

16003

Տոնոմետրիա

Ակնաբուժական

16004

Բիոմիկրոսկոպիա

Ակնաբուժական

16005

Օ‎ֆթալմոսկոպիա

Ակնաբուժական

16006

Պրոեկցիոն պերիմետրիա

Ակնաբուժական

16007

Տոնոգրա‎ֆիա

Ակնաբուժական

16008

Գոնիոսկոպիա

Ակնաբուժական

16009

Գունավոր պերիմետրիա

Ակնաբուժական

16010

Կամպիմետրիա

Ակնաբուժական

16011

Մակուլոտեստ

Ակնաբուժական

16012

ադապտոմետրիա

Ակնաբուժական

16013

Օֆթալմոմետրիա

Ակնաբուժական

16014

Կերատոմետրիա

Ակնաբուժական

16015

Էլեկտրոռետինոգրաֆիա

Ակնաբուժական

16016

Էլաստոտոնոմետրիա

Ակնաբուժական

16017

Գունազգացողություն (Ռաբկինի թեստ)

Ակնաբուժական

16018

Գլաուկոմայի թեստ

Ակնաբուժական

16019

Քսուք շաղկապենու

Ակնաբուժական

16020

Ակնագնդի առաջահետին առանցքի չափում (ԱՀԱ)

Ակնաբուժական

16021

Ակնոցային կորեկցիա

Ակնաբուժական

16022

Տեսողական պոտենցիալների հետազոտում (VEP)

Ակնաբուժական

16023

Պերիմետրիա` ակնագնդի

Ակնաբուժական

16025

Շլության անկյան որոշում

Ակնաբուժական

16024

Բիոմետրիա` ակնագնդի

Ակնաբուժական

16026

Կոհերենտ տոմոգրաֆիա (ОСТ)

Ակնաբուժական

01044

Կոագուլոգրամմա

Կոագուլոգրամմա

17001

Ընդլայնված կոագոլոգրամմա

Կոագուլոգրամմա

17002

Կոագոլոգրամմա ՏՆՄ-ի որոշումով

Կոագուլոգրամմա

17003

Հակիրճ կոագուլոգրամմա

Կոագուլոգրամմա

17004

Տրոմբոցիտար հեմոստազ

Կոագուլոգրամմա

17005

Ակտիվ մասնակի տրոմբոպլաստինային ժամանակի որոշում

Կոագուլոգրամմա

17006

Պրոթրոմբինի յուրացում

Կոագուլոգրամմա

17007

Մակարդուկի ռետրակցիա

Կոագուլոգրամմա

17008

Արյան մակարդման ժամանակ

Կոագուլոգրամմա

17009

Արյունահոսության ժամանակ

Կոագուլոգրամմա

17010

Ֆիբրինի մոնոմերների որոշում

Կոագուլոգրամմա

17011

Պրոթրոմբինային ինդեքս

Կոագուլոգրամմա

17012

Պրոթրոմբինային ժամանակ

Կոագուլոգրամմա

17013

Էթանոլային ժելատինիզացիայի թեստ

Կոագուլոգրամմա

17014

Պրոտամինսուլֆատային թեստ

Կոագուլոգրամմա

17015

Անտիթրոմբին III

Կոագուլոգրամմա

17016

Հեմատոկրիտ

Կոագուլոգրամմա

17017

Թրոմբոցիտների ագրեգացիա թրոմբինի հետ

Կոագուլոգրամմա

17018

Թրոմբոցիտների ագրեգացիա ԱԴՖ-ի հետ

Կոագուլոգրամմա

17019

Թրոմբոցիտների ագրեգացիա ռիստոմիցինով

Կոագուլոգրամմա

17020

Թրոմբոցիտար III գործոնի ակտիվություն

Կոագուլոգրամմա

17022

8-րդ գործոնի ակտիվության որոշում

Կոագուլոգրամմա

17021

7-րդ գործոնի ակտիվության որոշում

Կոագուլոգրամմա

17023

9-րդ գործոնի ակտիվության որոշում

Կոագուլոգրամմա

17024

10-րդ գործոնի ակտիվության որոշում

Կոագուլոգրամմա

17025

11-րդ գործոնի ակտիվության որոշում

Կոագուլոգրամմա

18000

Կումբսի ուղղակի փորձ

Իզոսեռոլոգիա

18001

Կումբսի անուղղակի փորձ

Իզոսեռոլոգիա

18002

Արյան համատեղելիության որոշում

Իզոսեռոլոգիա

18003

Ռեզուս հակամարմիններ

Իզոսեռոլոգիա

18004

Կելլի ռեակցիա

Իզոսեռոլոգիա

18005

Սառը և տաք հակամարմիններ

Իզոսեռոլոգիա

18006

Մարդկային լեյկոցիտար անտիգեն /HLA/

Իզոսեռոլոգիա

18007

Տիպավորում

Իզոսեռոլոգիա

19000

Ռետիկուլոցիտներ

Մորֆոլոգիա

19001

Էրիտրոցիտների օսմոտիկ ռեզիստենտականության որոշում

Մորֆոլոգիա

Աղյուսակ 2

Հղիների հսկողության ընթացքի ախտորոշումը

Ախտորոշման կոդ

Ախտորոշման անվանում

Z34

Բնականոն հղիության ընթացքի հսկողություն

Z34.0

Բնականոն առաջին հղիության ընթացքի հսկողություն

Z34.8

Բնականոն այլ հղիության ընթացքի հսկողություն

Z34.9

Բնականոն չճշտված հղիության ընթացքի հսկողություն

Z35

Բնականոն բարձր ռիսկի ենթարկված հղիության ընթացքի հսկողություն

Z35.0

Հղիության ընթացքի հսկողություն անպտղությունով անամնեզում կնոջ մոտ

Z35.1

Հղիության ընթացքի հսկողություն վիժումներով անամնեզով կնոջ մոտ

Z35.2

Հղիության ընթացքի հսկողություն այլ բարդեցված անամնեզով կնոջ մոտ

Z35.3

Հղիության ընթացքի հսկողություն անբավարար նախածննդաբերական օգնության անամնեզով կնոջ մոտ

Z35.4

Հղիության ընթացքի հսկողություն բազմածին կնոջ մոտ

Z35.5

Հսկողություն վաղեմի առաջնեկի նկատմամբ

Z35.6

Հսկողություն վաղ մանուկ առաջնեկի նկատմամբ

Z35.7

Հղի կնոջ հսկողություն, որը ենթակա է բարձր ռիսկի, կապված սոցիալական խնդիրների հետ

Z35.8

Հղի կնոջ հսկողություն՝ ենթակա այլ բարձր ռիսկի

Z35.9

Հղիության ընթացքի հսկողություն՝ ենթակա չճշգրտված բնույթի բարձր ռիսկի

Աղյուսակ 3

Հղիների հսկողության ընթացքի բարդությունները

Բարդության կոդ

Բարդության անվանում

1

Հղիություն վիժումային ելքով

1.1

բշտիկային զանգված

1.2

ինքնաբեր վիժում

1.3

սպառնացող վիժում

1.4

սկսվող վիժում

1.5

ոչ լրիվ վիժում

1.6

լրիվ վիժում

2

Արյունահոսություններ հղիության վաղ շրջանում, անհայտ էթիոլոգիայով

3

Չկայացած վիժում

4

Սովորույթային վիժում (իստմիկո-ցերվիկալ անբավարարություն)

5

Արտահիվանդանոցային արհեստական վիժում

6

Բարդություններ` կապված բշտիկային զանգվածի, վիժման և արտարգանդային հղիության հետ

7

Արտարգանդային հղիության բոլոր ձևերը

8

Գերհաս հղիություն

9

Բազմապտուղ հղիություն

10

Գերջրություն

11

Սակավաջրություն

12

Պտղի ոչ ճիշտ դիրք

12.1

միջաձիգ

12.2

թեք

12.3

անկայուն

12.4

հետույքային առաջադրություն

13

Պտղի սպառնացող վիճակ (հիպօքսիա և այլ)

14

Պտղի ներարգանդային աճի դանդաղում

15

Պտղի ներարգանդային զարգացման արատներ

16

Պտղի ներարգանդային մահ

17

Իզոսերոլոգիական անհամատեղելիություն (ռեզուս գործոնի և խմբային)

18

Մինչծննդաբերական արյունահոսություններ

18.1

առաջադիր ընկերքի բոլոր տարատեսակները (արյունահոսությամբ և առանց արյունահոսության)

18.2

ցածր տեղակայված ընկերք, անկախ կլինիկական ընթացքից

18.3

նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում

18.4

մինչծննդաբերական արյունահոսություններ անհայտ էթիոլոգիայի

19

Հիպերտենզիա հղիության ժամանակ

19.1

խրոնիկ հիպերտենզիա

19.2

տրանզիտոր հիպերտենզիա

19.3

պրեէկլամպսիա (թեթև, ծանր)

19.4

էկլամպսիա

19.5

պրեէկլամպսիա՝ խրոնիկ հիպերտենզիայի ֆոնի վրա

20

Հղիության գեստոզներ (տոքսիկոզներ)`

20.1

հղիների անզուսպ փսխումներ

20.2

հղիության առաջին կեսի այլ գեստոզներ (տոքսիկոզներ)

21

Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն

22

Հղիություն և վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդություններ

23

Հղիություն և էնդոկրին հիվանդություններ

23.1

շաքարային դիաբետ

23.2

վահանաձև գեղձի դիսֆունկցիա

23.3

ճարպակալում երրորդ-չորրորդ աստիճանի

24

Հղիություն և արյան հիվանդություններ

24.1

անեմիաներ

24.2

լեյկոզներ

24.3

կոագուլոպաթիաներ

25

Հղիություն և էքստրագենիտալ հիվանդություններ

25.1

միզուղիների հիվանդություններ

25.2

նևրոլոգիական հիվանդություններ

25.3

հեպատիտներ

25.4

սիրտ-անոթային հիվանդություններ

25.5

կոլագենոզներ

25.6

երակների վարիկոզ հիվանդություններ (հեշտոցի և շեքի երակների վարիկոզ)

25.7

ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ

25.8

տեսողական և լսողական համակարգի հիվանդություններ

25.9

շնչառական համակարգի հիվանդություններ

25.10

հոգեկան հիվանդություններ

25.11

ոսկրամկանային համակարգի ախտահարումներ

26

Հղիություն և սեռական օրգանների զարգացման արատներ

26.1

երկեղջյուր արգանդ

26.2

թամբաձև արգանդ

26.3

երկու արգանդ

26.4

հեշտոցի խտրոց

27

Հղիություն և սեռական օրգանների նորագոյացություններ

27.1

արգանդի միոմա

27.2

ձվարանների կիստա և կիստոմա

27.3

հղիություն և սեռական օրգանների այլ նորագոյացություններ

28

Ձգձգված մանկաբարձական անամնեզ

28.1

վիճակ կեսարյան հատումից հետո

28.2

կոնսերվատիվ միոմէկտոմիայից հետո

28.3

արգանդի պերֆորացիայից հետո

Աղյուսակ 4

Հղիների հսկողության ավարտը/ելքը

Հղիության ելքի կոդ

Հղիության ելքի անվանում

01

ժամկետային ծննդաբերություն

02

վաղաժամ ծննդաբերություն

03

արհեստական վիժում

04

ինքնաբեր վիժում

05

ընդհատում բժշկական ցուցումներով

06

ընդհատում սոցիալական ցուցումներով

07

հղիի մահ

08

պտղի մահ

Հավելված 20
ՀՀ ԱՆ 2014 թվականի մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի

 

«Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների»
(Հաշվետվություն PR_001)

 

Ժամանակահատվածը:

Հաշվետվության մակարդակը:

Ծառայության կոդ և անվանում

քանակը

     

Հղիության շաբաթը

Հղիների թիվը