Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2014-24.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.6
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
03.07.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
03.07.2014
Дата вступления в силу
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014372

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ. 

ք. Երևան

N 41-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ), ՀԱԳՈՒՍՏԻՆ, ԿՈՇԿԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.011-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշկեղենին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.011-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար՝

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 41-Ն հրամանի

 

«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ), ՀԱԳՈՒՍՏԻՆ, ԿՈՇԿԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.011-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշկեղենին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են արտադրատեսակների Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը՝ 3920-ից, 5007, 5111, 5112, 5113 00 000 0, 5208, 5209, 5210, 5211 5212, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5511, 5512, 5513, 5514, 5515, 5516, 5801, 5802, 5804, 6001, 6002, 6003, 6005, 6006, անվտանգության ցուցանիշները՝ հաշվի առնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը, մաշկի հետ շփման մակերեսը, օգտագործված նյութերի կազմը:

 

ԳԼՈՒԽ 2. ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման) (հոտ), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը որոշվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկահիգիենիկ (հիրոսկոպիկականություն, օդաթափանցելիություն, էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային գրգռիչ ազդեցություն) ցուցանիշների:

3. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` նյութի նմուշի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

4. Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 1-ին աղյուսակում:

5. Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը որոշվում է նյութերի բոլոր տեսակներում և սպիտակեղենային կամ սպիտակեղենային անկողնային արտադրատեսակների համար կազմում է ոչ ավելի քան 75 մկգ/գ, մյուս արտադրատեսակների համար` ոչ ավելի քան 300 մկգ/գ: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

6. Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերը (արտադրատեսակները) չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

7. Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում՝ 80-ից մինչև 120% ներառյալ:

8. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱԳՈՒՍՏԻ ԻՐԵՐ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ, ԳԼԽԻ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐ

 

9. Ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ հագուստը և արտադրատեսակները դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ շերտերի հագուստի ու արտադրատեսակների (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝4203, 4818, 6101, 6102, 6103, 6104, 6107, 6108, 6109, 6110, 6112, 611300, 6114, 6115, 6116, 6117, 6201, 6202, 6203, 6204, 6205, 6206, 6207, 6208, 6209, 6210, 6211, 6212, 6213, 6214, 6216 00 000 0, 6301, 6302, 6307, 6505 (մեծահասակների համար արտադրատեսակներ):

10. 1-ին շերտի հագուստի թվին են դասվում օգտագործողի մաշկի հետ անմիջական շփում ունեցող արտադրատեսակները. ներքնաշորերը և անկողնային սպիտակեղենը, կորսետային և լողազգեստային արտադրատեսակները, գլխի հարդարանքի տեսակները (ամառային), գուլպեղենը, թաշկինակները և գլխաշորերն ու այլ նույնանման արտադրատեսակներ:

11. 2-րդ շերտի հագուստի թվին են դասվում օգտագործողի մաշկի հետ սահմանափակ շփում ունեցող արտադրատեսակները. զգեստներ, բլուզներ, վերնաշապիկներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, զգեստ-կոստյումներ, սվիտերներ, ջեմպեր և նույնանման արտադրատեսակներ:

12. 3-րդ շերտի հագուստի թվին են դասվում վերարկուները, կիսավերարկուները, բաճկոնները, կոստյումները (աստառով) և մյուս նույնանման արտադրատեսակները:

13. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի նմուշի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

14. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները ներկայացված են 1-ին և 2-րդ աղյուսակներում:

15. Արտադրատեսակների ֆիզիկահիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն 3-րդ աղյուսակում նշված պահանջներին:

16. Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի՝ փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ժանեկակերպ հյուսվածքով, ցանցկեն և նույնանման նյութեր) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովող կառուցվածքային տարրեր:

17. Թունաբանահիգիենիկ պահանջները.

1) 1-ին շերտի հագուստը, գլխաշորային և վզկապային (շարֆային) արտադրատեսակները, անկողնային սպիտակեղենը, ձեռնոցային արտադրատեսակները չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում՝ 80-ից մինչև 120%–ը ներառյալ:

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

18. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ: Արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի 15,0 կՎ/մ–ն:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԵՐՔՆԱԿԻ ՀԻՄՆԱՄԱՍԵՐ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

19. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. նյութի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

20. Արտադրատեսակների (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 9404) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 4-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է՝ առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԵՂԾԱՄՆԵՐ, ԴՆՈՎԻ ՄՈՐՈՒՔՆԵՐ, ՀՈՆՔԵՐ ԵՎ ԹԱՐԹԻՉՆԵՐ, ՇԻՆՅՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

21. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. նյութի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 1 բալը: Արտադրատեսակի (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝6704) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 5-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

22. Թունաբանահիգիենիկ պահանջներ. արտադրատեսակները չպետք է ունենան տեղային, գրգռիչ ազդեցություն մաշկային ծածկույթի և լորձաթաղանթի վրա։

23. Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում՝ 80-ից մինչև 120%–ը ներառյալ:

24. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 6. ՈՒՂԵՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ, ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐ, ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

25. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի հոտի ուժգնությունը չպետք է գերազանցի 2 բալը:

26. Արտադրատեսակի (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝4202) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 6-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է՝ առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

27. Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկային ծածկույթի հետ շփվող արտադրատեսակների կառուցվածքային տարրերը չպետք է ունենան տեղային, մաշկը գրգռող ազդեցություն:

28. Արտադրատեսակների թունավորության ինդեքսը, որը որոշվում է օդային միջավայրում, պետք է լինի 80-ից մինչև 120%–ը ներառյալ:

29. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 7. ԿՈՇԿԵՂԵՆ

 

30. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

31. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները ներկայացված են 1-ին աղյուսակում:

32. Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկի հետ շփվող կոշկեղենը (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը 6401, 6402, 6403, 6404, 6405) չպետք է ունենա տեղային, մաշկը գրգռող ազդեցություն:

33. Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում՝ 80-ից մինչև 120%–ը ներառյալ:

34. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով պետք է լինի 20 %-ից պակաս:

 

Աղյուսակ 1

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ կախված նյութի կազմից

 

 

Նյութեր

Որոշվող նյութի անվանումը

Նորմատիվ

ջրային միջավայր (մգ/դմ3), ոչ ավելի

Օդային միջավայր (մգ/մ3), ոչ ավելի

1.

Բնական՝ բուսական հումքից

Ֆորմալդեհիդ

 

0,003

2.

Արհեստական (վիսկոզային, ացետատային)

Ֆորմալդեհիդ

 

0,003

3.

Պոլիմերային.

4.

Պոլիեթերային

1) Դիմեթիլտերեֆտալատ

2) Ացետալդեհիդ

3) Երկօկտիլֆտալատ

4) Երկբութիլֆտալատ

1,5

0,2

2,0

0,2

0,01

0,01

0,02

0,1

5.

Պոլիամիդային

Կապրոլակտամ

1,0

0,06

6.

Պոլիակրիլոնիտ (պոլիակրիլային)

1) Ակրիլոնիտրիլ

2) Դիմեթիլֆորմամիդ

2,0

10

0,03

0,03

7.

Պոլիվինիլքլորիդային

1) Ացետալդեհիդ

2) Ացետոն

3) Բենզոլ

4) Տոլուոլ

5) Երկօկտիլֆտալատ

6) Երկբութիլֆտալատ

0,2

2,2

0,01

0,5

2,0

0,2

0,01

0,35

0,1

0,6

0,02

0,1

8.

Պոլիվինիլացետատային

1) Վինիլացետատ

2) Երկօկտիլֆտալատ

3) Երկբութիլֆտալատ

0,2

2,0

0,2

0,15

0,02

0,1

 9.

Պոլիոլեֆինային

1) Ֆորմալդեհիդ

2) Ացետալդեհիդ

3) Մեթիլային սպիրտ

0,2

3,0

0,003

0,01

0,5

 10.

Պոլիուրեթանային

1) Էթիլենգլիկոլ

2) Ացետալդեհիդ

1,0

0,2

1,0

0,01

 11.

Պոլիօրգանոսիլակսաններ (սիլիկոններ)

1) Ֆորմալդեհիդ

2) Ացետալդեհիդ

3) Մեթիլային սպիրտ

0,2

3,0

0,003

0,01

0,5

 12.

Կաշի, մորթի

1) Ֆորմալդեհիդ

2) Ջրով լվացվող քրոմի զանգվածային մասը (VI), մգ/կգ

3,0

0,003

-

 13.

Ռետինե նյութեր

1) Թիուրամ Е

2) Ցինկ

3) Երկօկտիլֆտալատ

4) Երկբութիլֆտալատ

0,5

1,0

2,0

0,2

0,02

0,1

 14.

Ներկանյութեր (մգ/կգ)

1) Մկնդեղ (As)

1,0

-

2) Կապար (Pb)

1,0

-

3) Քրոմ (Cr)

2,0

-

4) Կոբալտ (Co)

4,0

-

5) Պղինձ (Cu)

50,0

-

6) Նիկել (Ni)

4,0

-

 

Աղյուսակ 2

 

Տեքստիլ-օժանդակ նյութերով մշակված արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները

 

հ/հ

Արտազատվող նյութերի անվանումները

Նորմատիվ

ջրային միջավայր
(մգ/դմ3), ոչ ավելի

օդային միջավայր
(մգ/մ3), ոչ ավելի

 1

Մեթիլակրիլատ

0,02

0,01

 2

Մեթիլմեթակրիլատ

0,25

0,01

 3

Ստիրոլ

0,02

0,002

 4

Քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0,05

0,2

 5

Վինիլացետատ

0,2

0,15

 6

Մեթիլային սպիրտ

3,0

0,5

 7

Բութիլային սպիրտ

0,5

0,1

 8

Ընդհանուր և ցնդող ֆենոլների գումարը

0,1

-

 9

Ֆենոլ

0,05

0,003

10

Ացետալդեհիդ

0,2

0,01

11

Տոլուոլ

0,5

0,6

 

Աղյուսակ 3

 

Արտադրատեսակների ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

 

հ/հ

Արտադրատեսակների տեսակները

Հիգրոսկոպիկականություն (%), ոչ պակաս

Օդաթափանցելիություն (դմ3 2վ), ոչ պակաս

1

1-ին շերտի հագուստ, լողազգեստ և գուլպեղեն

լողազգեստներում չեն որոշում հիգրոսկոպիկականությունը, գուլպեղենում՝ օդաթափանցելիությունը,

6

100

(150 տրիկոտաժե արտադրատեսակների համար:

 2

2-րդ շերտի հագուստ

չի որոշվում

60

(70՝ էլաստոմերային թելեր պարունակող տրիկոտաժե արտադրատեսակների պարունակող տրիկոտաժե արտադրատեսակների համար՝)

 3

3-րդ շերտի հագուստ

 4

աստառ

չի որոշվում

60

 5

ջերմապահպանիչ

չի որոշվում

 6

արտադրատեսակի երեսի կողմը

չի որոշվում

 7

Մորթուց և կաշվից պատրաստված արտադրատեսակներ

 

 8

աստառ

չի որոշվում

60

 9

արտադրատեսակի երեսի կողմը

չի որոշվում

10

Գլխի հարդարանքի տեսակներ և գլխաշորային ու շարֆային արտադրատեսակներ

5

 գլխի հարդարանքի ամառային տեսակների և գլխի հարդարանքի աշնանային ու ձմեռային տեսականու աստառների համար

100

 գլխի հարդարանքի ամառային տեսակների և գլխի հարդարանքի աշնանային ու ձմեռային տեսականու աստառների համար

11

Անկողնային սպիտակեղեն

6

100

12

Ձեռնոցային արտադրատեսակներ, տեքստիլ գալանտերեա, հատով պատրաստի տեքստիլ արտադրատեսակներ

չի որոշվում

չի որոշվում

 

Աղյուսակ 4

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ կախված նյութի կազմից

 

հ/հ

Նյութեր

Որոշվող նյութի անվանումը

Նորմատիվ

օդային միջավայր (մգ/մ3), ոչ ավելի

 1

Բնական՝ բուսական հումքից

Ֆորմալդեհիդ

0,003

 2

Արհեստական (վիսկոզային, ացետատային)

Ֆորմալդեհիդ

0,003

 3

Պոլիմերային.

 

 4

Պոլիեթերային

1) Դիմեթիլտերեֆտալատ

2) Ացետալդեհիդ

0,01

0,01

 5

Պոլիամիդային

Կապրոլակտամ

0,06

 6

Պոլիակրիլոնիտրիլային

1) Ակրիլոնիտրիլ

2) Դիմեթիլֆորմամիդ

0,03

0,03

 7

Պոլիվինիքլորիդային

1) Ացետալդեհիդ

2) Ացետոն

3) Բենզոլ

4) Տոլուոլ

5) Երկօկտիլֆտալատ

6) Երկբութիլֆտալատ

0,01

0,35

0,1

0,6

0,02

0,1

 8

Պոլիվինիացետատային

Վինիլացետատ

0,15

 9

Պոլիոլեֆինային

1) Ֆորմալդեհիդ

2) Ացետալդեհիդ

0,003*

0,01

10

Պոլիուրեթանային

1) Էթիլենգլիկոլ

2) Ացետալդեհիդ

1,0

0,01

11

Ռետինեև լատեքսային բաղադրանյութեր

1) Ստիրոլ

2) Ացետալդեհիդ

3) Երկօկտիլֆտալատ

4) Երկբութիլֆտալատ

0,002

0,01

0,02

0,1

 

Աղյուսակ 5

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ կախված նյութի կազմից

 

հ/հ

Նյութեր

Որոշվող նյութի անվանումը

Նորմատիվ

ջրային միջավայր
(մկգ/գ*, մգ/դմ3), ոչ ավելի

 1

Բնական

Ֆորմալդեհիդ

75

 2

Արհեստական

Ֆորմալդեհիդ

75

 3

Պոլիմերային.

 

 4

Պոլիեթերային

1) Դիմեթիլտերեֆտալատ

2) Ացետալդեհիդ

3) Երկօկտիլֆտալատ

4) Երկբութիլֆտալատ

1,5

0,2

2,0

0,2

 5

Պոլիամիդային

Պոլիակրիլոնիտրիլային

1) Կապրոլակտամ

2) Ակրիլոնիտրիլ

3) Դիմեթիլֆորմամիդ

1,0

2,0

10

 6

Պոլիվինիքլորիդային

1) Ացետալդեհիդ

2) Ացետոն

3) Բենզոլ

4) Տոլուոլ

5) Երկօկտիլֆտալատ

6) Երկբութիլֆտալատ

0.2

2,2

0,01

0,5

2,0

0,2

 7

Պոլիվինիացետատային

Վինիլացետատ

0,2

 8

Պոլիոլեֆինային

1) Ֆորմալդեհիդ

2) Ացետալդեհիդ

75

0,2

 

Աղյուսակ 6

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ կախված նյութի կազմից

 

հ/հ

Նյութեր

Արտազատվող նյութերի անվանումները

Նորմատիվ

Օդային միջավայր (մգ/մ3), ոչ ավելի

 1

Բնական նյութեր բուսական հումքից, բնական կաշի

Ֆորմալդեհիդ

0,003

2

Պոլիամիդային

1) ֆորմալդեհիդ

2) կապրոլակտամ

3) հեքսամեթիլենդիամին

0,003

0,06

0,001

3

Պոլիեթերային

1) ֆորմալդեհիդ

2) դիմեթիլտերեֆտալատ

3) ացետալդեհիդ

0,003

0.01

0,01

4

Պոլիակրիլոնիտրիլային

1) ֆորմալդեհիդ

2) ակրիլոնիտրիլ

3) վինիլացետատ

0,003

0.03

0,15

5

Պոլիուրեթանային

1) ֆորմալդեհիդ

2) տոլուիլոնդիիզոցիանատ

3) ացետալդեհիդ

0,003

0,002

0,01

6

Պոլիվինիլքլորիդային

1) ֆորմալդեհիդ

2) ֆենոլ

3) երկօկտիլֆտալատ

4) երկբութիլֆտալատ

5) ցետոն

0,003*

0,003

0,02

չի թույլատրվում

0,35

7

Արհեստական՝ վիսկոզային և ացետատային

1) ֆորմալդեհիդ

2) քացախաթթու

0,003

0,06

8

Պոլիոլեֆինային

1) ֆորմալդեհիդ

2) ացետալդեհիդ

0,003

0,01

9

Վինիլացետատներ (արհեստական կաշի)

1) ֆորմալդեհիդ

2) վինիլացետատ

3) երկօկտիլֆտալատ

4) երկբութիլֆտալատ

0,003

0.15

0.02

չի թույլատրվում

10

Սինթետիկ կաշի

1) Ֆորմալդեհիդ

2) երկբութիլֆտալատ

3) երկօկտիլֆտալատ

0,003

չի թույլատրվում

0.02

11

Ռետինե

1) Ֆորմալդեհիդ

2) երկբութիլֆտալատ

3) երկօկտիլֆտալատ

0,003

չի թույլատրվում

0.02

12

Ստվարաթուղթ

Ֆորմալդեհիդ

0,003