«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մարտի 2015 թ. |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները՝
1) Հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ կետ և 14.2-րդ կետ`
«14.1 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները |
|
14.2 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները |
» |
2) «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ի`
ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները և տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:».
բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետ և 12.2-րդ կետ`
«12.1 Հաշվարկի 14.1-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:
12.2 Հաշվարկի 14.2-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|