Գլխավոր տեղեկություն
Номер
N 3320-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.26/15(1028) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.12.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.12.2013
Дата вступления в силу
24.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 3320-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության 18.12.2013 թվականի թիվ 34374 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թ. մարտի 31-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ, թիվ Կ-XX-000190 լիցենզիա) իրականացման վայրը` քաղաք Երևան, Ջրաշատի 1 տարածքից տեղափոխել քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Չարենցի 27 շենք հ.10 հասարակական տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան