Գլխավոր տեղեկություն
Номер
N 2552-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.11.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
31.10.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
31.10.2014
Дата вступления в силу
01.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2552-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԺՊԻՏ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ժպիտ ստոմատոլոգիական պոլիկլինիկա» արտադրական կոոպերատիվի տնօրենի 23.10.2014 թ. դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 2-ին «Ժպիտ ստոմատոլոգիական պոլիկլինիկա» արտադրական կոոպերատիվին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000005 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ժպիտ ստոմատոլոգիական պոլիկլինիկա» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան