«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814529
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2014 թ. |
թիվ 733-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉՄԱՐՎԱԾ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 13-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով և կուտակային վճարների գծով գերավճարների վերադարձն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Սահմանել «2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման կարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉՄԱՐՎԱԾ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման և կուտակային վճարների գումարները վարձու աշխատողներին (պայմանագրային եկամուտ ստացողներին) վճարելու կարգը.
1) Սույն կարգի իմաստով վերահաշվարկման ենթակա է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած այն հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված կուտակային վճարները, որոնք մարված չեն (փոխանցված չեն մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին):
2) Կուտակային վճարի պարտավորությունների վերահաշվարկները կատարվում են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
3) Գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի (այսուհետ` մասնակից) աշխատավարձից և պայմանագրային եկամտից պահված (հաշվարկված) կուտակային վճարները (այդ թվում` ստուգված կամ ստուգման ընթացքում գտնվող հաշվետու ժամանակաշրջանների) անձնավորված հաշվառման համակարգում ենթակա են վերահաշվարկման հարկային մարմնի կողմից հետևյալ կարգով`
ա. հաշվարկված (այդ թվում` հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա առաջացած), սակայն չվճարված (այդ թվում` մասնակի վճարված) կուտակային վճարների գումարները ենթակա են զրոյացման.
բ. կուտակային վճարների զրոյացման արդյունքում առաջացած գերավճարները ենթակա են վերադարձման գործատուներին:
4) Այն հաշվետու ժամանակաշրջանների կուտակային վճարի գումարները, որոնք ամբողջությամբ փոխանցվել են գանձապետարանի կամուրջ հաշվին (բացառությամբ ճշտված հաշվարկների հիման վրա ճշգրտված և դրա հետևանքով չմարված կուտակային վճարների), փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին:
5) Հարկային մարմինը վերահաշվարկ կատարելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն կարգի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով իրականացված կուտակային վճարների վերահաշվարկման արդյունքների մասին, ծանուցում է գործատուներին: Ծանուցման մեջ արտացոլվում են գործատուի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև պակասեցված կուտակային վճարի գումարի կամ առաջացած գերավճարի չափը:
6) Կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում`
ա. մասնակցից պահված, սակայն չփոխանցված գումարները գործատուի կողմից վճարվում են ֆիզիկական անձանց,
բ. մասնակցից պահված, սակայն գանձապետարանի կամուրջ հաշվին մասնակի վճարված` սույն կարգի 2-րդ կետով նշված կարգով գործատուին վերադարձված գերավճար գումարները վճարվում են ֆիզիկական անձին` գերավճարի գումարը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կանխիկ (վճարման տեղեկագրի հիման վրա) կամ անկանխիկ (անձի հաշվին փոխանցելու միջոցով) եղանակով:
7) 2014 թվականի դեկտեմբերի 31-ից հետո գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա կուտակային վճարի պարտավորությունների վերահաշվարկ չի կատարվում:
2. Կուտակային վճարների գծով գերավճարների վերադարձման կարգը.
1) Կուտակային վճարների գերավճարները (այսուհետ` գերավճար) վերադարձվում են գործատուի դիմումի (օրինակելի Ձև 1-ը կցվում է) հիման վրա:
2) Գերավճարի վերադարձը կատարվում է գանձապետարանի կամուրջ հաշվից գործատուի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցման միջոցով:
3) Գերավճարը ենթակա է վերադարձման ոչ ուշ, քան գործատուի կողմից դիմումը հարկային մարմին ներկայացնելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի):
4) Կուտակային վճարի գերավճարը վերադարձնելու վերաբերյալ դիմումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կամերալ ուսումնասիրության միջոցով վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը (Ձև 2-ը կցվում է) ոչ ուշ, քան եզրակացությունը կազմելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն:
5) Առարկությունների բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը, հարկային (տարածքային) մարմինների կողմից ներկայացված վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին եզրակացությունները և եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը (Ձև 3-ը կցվում է), ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն:
6) Եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքի հիման վրա, դրանք ստանալուց ոչ ուշ, քան 4 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը գումարները փոխանցում է գործատուների բանկային հաշիվներին:
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն, որտեղ նշվում են`
ա. գործատուի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,
գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,
դ. ստացողի բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),
ե. վճարված գումարը:
8) Սույն կետով սահմանված ժամկետները խախտելու համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել գերավճարի գումարները:
3. Հարկային մարմնի կողմից գործատուի անձնական հաշվի քարտում կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում կատարվող գրանցումները.
1) Կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում այն զրոյացվում է:
2) Հաշվարկված կուտակային վճարների զրոյացման արդյունքում գոյացած բացասական տարբերությունը արտացոլվում է որպես գերավճար:
3) Հաշվարկված (այդ թվում գործատուի կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա առաջացած), սակայն չվճարված (այդ թվում` մասնակի վճարված) կուտակային վճարների գումարները ենթակա են զրոյացման:
4) Հարկային (տարածքային) տեսչության կողմից եզրակացության կազմման օրը կատարվում է գերավճարի զրոյացում:
Օրինակելի Ձև 1
(տարածքային) հարկային տեսչություն
________________________________________________
ԴԻՄՈՒՄ
Վճարողի գերավճարի վերադարձի համար
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Խնդրում եմ պարտադիր կուտակային վճարի գերավճարի գումարի մնացորդից վերադարձնել դրամով նշված գումարները`
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Անձնական հաշվի քարտից վերադարձման ենթակա գումարը (դրամ) |
Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ. | ||
Տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր |
Հարկ |
Հաշվապահ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________
Վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Գործատուի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն`
վճարողի գերավճարի մնացորդից ենթակա է վերադարձման պարտադիր կուտակային վճարներ`
Գանձապետական հաշվի համարը, որից կատարվում է վերադարձ |
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Անձնական հաշվի քարտից վերադարձման ենթակա գումարը (դրամ) |
Գործատուին վերադարձման ենթակա գումարն արձանագրվել է կամերալ ուսումնասիրությամբ, համաձայն______ _____________ 20____թ. N _______________ որոշմամբ:
Եզրակացության կազմման ամսաթիվը | __ _____________________ 20____ թ. |
(Տարածքային) հարկային տեսչություն | _______________________________ |
(անվանումը) |
(Տարածքային) հարկային տեսչության պետ | ____________________________________ |
(անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Կ. Տ.
Ձև N 3
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________
Վճարողների գերավճարների վերադարձների մասին
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը հարկային (տարածքային) տեսչություններից ստացված եզրակացությունները, տեղեկացնում է, որ գանձապետարանի հետևյալ կամուրջ հաշիվներից ստորև նշված պարտադիր կուտակային վճարների գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.
Հ/հ |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Գանձապետական հաշիվը, որից կատարվում է վերադարձ |
Բանկը, որին պետք է փոխանցել գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը |
Գումարը |
Ընդամենը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|