Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.06.16/14(493) Հոդ.172
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.05.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.05.2014
Дата вступления в силу
26.06.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2014 թ.

ք. Երևան

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժէ» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1009/4-Ն, 1009/7-Ն, 1009/13-Ն, 1009/17-Ն, 1009/18-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն հրամանի հավելված 2-ը լրացնել նոր IV գլխով` հետևյալ բովանդակությամբ`

 

[2700] IV Փոխարինող բուժում

Փոխարինող բուժման ծրագր(եր)ում դեպքերի և բուժում ստացող անձանց թվաքանակը.

 

սեռը

արական

իգական

Տարեսկզբի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը՝ ընդամենը

   

Ընդգրկման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում

   

Բացառման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում, այդ թվում՝

   

մահվան դեպքեր

   

 բուժման ավարտման դեպքեր

   

 այլ պատճառներ

   

Տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը՝ ընդամենը

   

Փոխարինող բուժման ծրագր(եր)ում տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց տարիքային կազմը.

 

Տարիքային խմբեր

0-14

15-17

18-27

28-49

50-64

65<

Անձանց թվաքանակը տարեվերջի դրությամբ

           

այդ թվում՝ կանայք

           
 :

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

  Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան