Գլխավոր տեղեկություն
Номер
N 161-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.193
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
08.07.2014
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
08.07.2014
Дата вступления в силу
11.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2014 թ.

N 161-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 74-րդ, 75-րդ, 76-րդ, 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

74.

Գիշատիչների ժանտախտ և շների պարվովիրուսային էնտերիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի, չոր Նոբիվակ Պուպպի ԴՊ (Nobivac Puppy DP) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

75.

Կենդանիների կատաղություն հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիվակ Ռաբիես (Nobivac Rabies) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

76.

Շների լեպտոսպիրոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիվակ Լեպտո (Nobivac Lepto) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

77.

Շների կատաղություն և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Նոբիվակ ՌԼ (Nobivac RL) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

78.

Գիշատիչների ժանտախտ, ինֆեկցիոն հեպատիտ, պարվովիրուսային էնտերիտ և շների պարագրիպ հիվանդությունների նկատմամբ կենդանի, չոր Նոբիվակ ԴՀՊՊԻ (Nobivac DHPPI) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

79.

Խոզերի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող «Իմունոմոդուլյատոր» իմունախթանիչ հակավիրուսային պատրաստուկ

Հայաստանի Հանրապե-տություն

«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

80.

Կատուների պանլեյկոպենիա, կալիցիվիրոզ և վիրուսային ռինոտրախեիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի, չոր Նոբիվակ Տրիկատ Տրիո (Nobivac Tricat Trio) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան