«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109061
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
26 հունվարի 2009 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Գևորգյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Համայնքային ծառայողների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան)` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին կադրային գործի վարման համար անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունն է:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին) համապատասխան քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները թարմացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:
(2-րդ կետը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ. 29.05.13 N 2-Ն)
3. Գրանցամատյանը չի հրապարակվում:
4. Գրանցամատյանում գրանցելու հիմք է հանդիսանում անձին օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակելը, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:
5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:
(5-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)
6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
1) համայնքային կազմակերպություններ.
2) համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ.
3) համայնքային ծառայության պաշտոններ.
4) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:
(6-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)
6.1. «Համայնքային կազմակերպություններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, տեսակը և ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում:
(6.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
6.2. «Համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` հաստիքի տեսակը (քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության, տեխնիկական սպասարկման և այլն), անվանումը, կազմակերպության անվանումը, պաշտոնի ծածկագիրը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափը, հավելումը, հավելավճարը և աշխատավարձի չափը:
(6.2-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
7. «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` համայնքային ծառայության պաշտոնի լրիվ անվանումը, համայնքային ծառայության պաշտոնների խումբը և ենթախումբը, աշխատակազմի անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում, պաշտոնը ստեղծելու, ինչպես նաև փոփոխելու մասին իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
(7-րդ կետը փոփ. 29.05.13 N 2-Ն, խմբ. 05.11.14 N 13-Ն)
8. «Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տեղեկությունները:
(8-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N 2-Ն, խմբ. 05.11.14 N 13-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 05.11.14 N 13-Ն)
10. Գրանցամատյանային տեղեկությունները աշխատակազմի կողմից թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում են համապատասխան մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)՝ համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:
(10-րդ կետը խմբ. 29.05.13 N 2-Ն, 05.11.14 N 13-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N 2-Ն)
12. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:
(12-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)
12.1. Գրանցամատյանը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:
(12.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
12.2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը) նշանակում է մարզի համայնքների (Երևանի քաղաքապետարանի) պատասխանատու աշխատակիցներ, որոնց լիազորած մարմնի կողմից տրվում են գաղտնաբառեր` համակարգչային ծրագիր մուտք գործելու համար:
(12.2-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
12.3. Գրանցամատյանում գրառումները կատարվում են յունիկոդ տառատեսակով:
(12.3-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
12.4. Տեխնիկական պատճառներով համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու անհնարինության դեպքում այդ տեղեկությունները վերջիններս լիազորած մարմին են ներկայացնում թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում:
(12.4-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
12.5. Սույն կարգի 12.4-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո լիազորած մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:
(12.5-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար աշխատակազմերը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի) սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարան են ներկայացնում նշված տեղեկությունների և դրանց փոփոխությունների ի հայտ գալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
(13-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)
13.1. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները մուտքագրում է գրանցամատյան` դրանց ի հայտ գալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(13.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N 2-Ն)
15. Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև համապատասխան աշխատակազմի քարտուղարի գրավոր հարցման հիման վրա լիազորած մարմինը նրանց տրամադրում է տվյալ աշխատակազմի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ
Հ/հ |
Ստորաբաժանման անվանումը |
Համայնքային ծառայության պաշտոնի |
Պաշտոնի նշանակման |
Անունը, հայրանունը, ազգանունը | ||
Անվանումը |
Անձնագրի ծածկագիրը |
Հիմքը (որոշում, հրաման, պայմանագիր), նշել նաև «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը |
Ամսաթիվը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
Համայնքային ծառայության դասային աստիճանը |
Ծննդյան ամսաթիվը, ամիսը, |
Սեռը |
Անձնագրի (փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել) |
Բնակության վայրը | ||
Դասային աստիճանը |
Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին |
Դասային աստիճանի իջեցման ամսաթիվը, ամիսը, տարին | ||||
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Հեռախոսահամարները |
Կրթության վերաբերյալ տվյալներ | |||||
Կրթությունը |
Ուսումնական հաստատությունը |
Ուսման սկիզբը |
Ուսման ավարտը |
Մասնագիտությունը |
Որակավորումը | |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
Զինապարտությունը |
Զինվորական կոչումը |
Գիտական աստիճանը (կոչումը) |
Խրախուսանքները | ||
Աստիճանը (կոչումը) |
Շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին |
Խրախուսանքի տեսակը |
Խրախուսանքի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին | ||
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
Կարգապահական տույժերը |
Վերապատրաստում |
Ատեստավորումը | ||||||
Կարգապահական տույժի տեսակը |
Կարգապահական տույժի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին |
Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը |
Սկիզբը |
Ավարտը |
Ծրագրի անվանումը |
Վերապատրաստման մասին ավարտական փաստաթղթի համարը |
Ամսաթիվը, ամիսը, տարին |
Արդյունքը |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
Աշխատանքային ստաժը (պաշտոնի նշանակման օրվա դրությամբ) |
Վերջին կիսամյա-կային հաշվե-տվության ամսաթիվը, ամիսը, տարին |
Ծանո-թություն | ||||||||
Ընդ-հանուր |
Համայնքային ծառայության |
Պետական ծառայության |
Մասնա-գիտական |
Քաղա-քական պաշտոն-ներում |
Հայեցո-ղական պաշտոն-ներում |
Քաղաքա-ցիական պաշտոն-ներում |
Պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի |
Համայնքի ավագանու անդամի աշխա-տանքային գործու-նեությամբ զբաղվելու ժամանա-կահատվածը | ||
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
45 |
46 |
47 |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ
Հ/հ |
Ստորաբաժանման անվանումը |
Պաշտոնը |
Պաշտոնի ծածկագիրը |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Ազատման հիմքերը (նշել «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի կոնկրետ մասը) |
Ազատման ամսաթիվը, ամիսը, տարին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
(հավելվածը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N 2-Ն, 05.11.14 N 13-Ն)