Գլխավոր տեղեկություն
Номер
N 99-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.42
Принят
Նախարարի պաշտոնակատար
Дата принятия
05.02.2015
Подписан
Նախարարի պաշտոնակատար
Дата подписания
05.02.2015
Дата вступления в силу
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315057

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2015 թ.

ք. Երևան

N 99-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Ղազախստանի Հանրապետության ծագում ունեցող անտառանյութի, վերամշակվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արգելված է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դեպի երրորդ երկրներ` համաձայն հավելվածի:

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Գ. Մելքոնյան

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի փետրվարի 5-ի

N 99-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՂ ԹՂԹԻ, ՍՏՎԱՐԱԹՂԹԻ, ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱՅԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Վառելափայտ գերանների և ծղանների տեսքով, այդ թվում` սաքսաուլի ծղանների, ջախի տրցակների տեսքով կամ դրանց համանման ձևերով

4401 10 000-ից

Սաքսաուլի սղոցուկներ և փայտանյութային թափոններ

4401 31 000 0-ից
4401 39-ից

Չվերամշակված անտառանյութ հեռացված կամ չհեռացված կեղևով կամ ենթակեղևաշերտով կամ կոշտ եզրատաշված կամ ոչ եզրատաշված

4403 10 000 - 4403 204403 91 - 4403 99

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ` սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացրած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և համանման փայտանյութ

4404

Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի գծերի համար

4406

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ փշատերևազգիներ

4407 10

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ այլ

4407 99 980

Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ)

4707