«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 մայիսի 2014 թ. ք. Երևան |
N 188-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայդուկներ. Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյանի) ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան). 1864-1899. Aghbyur Serob (Serob Vardanian. Հայ ֆիդայի. Armenian Fedain (Freedom Fighter). 1864-1899. Աղբյուր Սերոբ. Aghbyur Serob» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայոց պատմություն. Կիլիկիայի հայոց թագավորություն թեմային նվիրված «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԱՆԱՄՈՒՌ. ANAMUR», «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԿՈՌԻԿՈՍ. KORIKOS» և «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԱՅԱՍ. AYAS» 3 նամականիշի, համաձայն N 2-4 հավելվածների.
3) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Բրազիլիա թեմային նվիրված «ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԲՐԱԶԻԼԻԱ. 2014. FIFA WORLD CUP. Brazil» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Հայդուկներ. Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյանի) ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան). 1864-1899. Aghbyur Serob (Serob Vardanian. Հայ ֆիդայի. Armenian Fedain (Freedom Fighter). 1864-1899. Աղբյուր Սերոբ. Aghbyur Serob» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
2) Հայոց պատմություն. Կիլիկիայի հայոց թագավորություն թեմային նվիրված «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԱՆԱՄՈՒՌ. ANAMUR», «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԿՈՌԻԿՈՍ. KORIKOS» և «Armenian Kingdom of Cilicia XII-XIV. Կիլիկիայի Հայոց թագավորություն. ԱՅԱՍ. AYAS» 3 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50 000 հատ.
3) Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Բրազիլիա թեմային նվիրված «ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԲՐԱԶԻԼԻԱ. 2014. FIFA WORLD CUP. Brazil» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված Է Հավելված 1 |
Հաստատված Է Հավելված 2 |
Հաստատված Է Հավելված 3 |
Հաստատված Է Հավելված 4 |
Հաստատված Է Հավելված 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|