Հաստատված է` |
Համաձայնեցված է` | |
ՀՀ Հարկային պետական տեսչություն 28.12.94 թ. թ.03518/3-3 |
ՀՀ ֆինանսների նախարարություն 28.12.94 թ. թ. 3-04/15 |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Սեփական արտադրության ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգի մասին» հ. 01750/3-3 հրահանգի փոփոխություններ ԵՎ լրացումներ» հ.1
Հաշվի առնելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխությունները, ինչպես նաև ելնելով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի կատարելագործման անհրաժեշտությունից, «Սեփական արտադրության ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հ.01750/3-3 հրահանգում (այսուհետև` «հրահանգ») կատարվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Հրահանգի 2-րդ կետում «Ակցիզների» բառը փոխարինվում է «Ակցիզային հարկի» բառերով,
2. Հրահանգի 3-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«3. Ակցիզային հարկով հարկվում է գինե-օղու արտադրանքի, գարեջրի, խաղողի գինիների, գինենյութի, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, զարդեղենի (բիժուտերիայի), մորթու, մորթեղենի և բնական կաշվից հագուստի, ավտոդողերի, բյուրեղապակյա և ճենապակյա իրերի, ձեռագործ գորգերի իրացումը»:
3. Հրահանգի 3-րդ կետի նոր խմբագրության հետ կապված հանվում է հրահանգի հավելված 2-ը և նախկին խմբագրությամբ 3-րդ կետում աստղանիշով տողատակում արված հղումը հրահանգի հավելված 2-ին:
4. Հրահանգի 6-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«6. Հարկման օբյեկտ է հանդիսանում ենթաակցիզային ապրանքների իրացման շրջանառությունը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի), ներառյալ դրանց իրացումը նախկին ԽՍՀՄ հանրապետություններին:»
5. Հրահանգի 7-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«7. Հարկվող շրջանառության հաշվարկման համար ընդունվում է ակցիզային հարկի գումարը ներառող ազատ բացթողման գներով իրացվող ենթաակցիզային ապրանքների արժեքը (ինքնարժեք + շահույթ + ակցիզային հարկի գումար): Վերադարձվող տարայի արժեքը չի մտնում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ:»
6. Հրահանգի 9-րդ կետի 2-րդ պարբերության վերջում «հավելված 3» բառերը փոխարինվում են «հավելված 2» բառերով, համապատասխանաբար հրահանգի հավելված 3-ը համարակալելով որպես հավելված 2:
7. Հրահանգի 10-րդ և 11-րդ կետերը փոխարինվում են հետևյալ խմբագրությամբ նոր կետով.
«10. Ակցիզային հարկով բազմակի հարկումից խուսափելու նպատակով արտադրական վերամշակման համար իրացվող ապրանքների գծով սահմանվում է կարգ, ըստ որի ենթաակցիզային ապրանքներ արտադրող վճարողները այդպիսի ապրանքներ արտադրող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին արտադրական վերամշակման նպատակով նշված ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնելիս ակցիզային հարկ չեն հաշվարկում, եթե ենթաակցիզային ապրանքը որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերող ձեռնարկությունը և կազմակերպությունը հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողին է հանձնում իր գրանցման վայրի հարկային պետական տեսչության կողմից հաստատված տեղեկանք (տեղեկանքի ձևը տրված է հավելված 3-ում) այն մասին, որ ինքը հանդիսանում է ձեռք բերվող հումքի հետ տեխնոլոգիապես կապված ենթաակցիզային ապրանք արտադրող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն կամ կազմակերպություն:
Ընդ որում այդ դեպքում հաշվարկային և վճարման բոլոր փաստաթղթերում կատարվում է նշում գումարի ներքևի տողում. «առանց ակցիզային հարկի` արտադրական վերամշակման համար»:
Նշված տեղեկանքը հիմք է հանդիսանում ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողների հարկվող շրջանառությունը այդ գումարներով պակասեցնելու համար:
Տեղեկանքի բացակայության դեպքում ենթաակցիզային ապրանքը որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողները ակցիզային հարկը պարտավոր են հաշվարկել սահմանված ընդհանուր կարգին համապատասխան»:
8. Հրահանգի 12-րդ կետը փոխարինվում է հետևյալ խմբագրությամբ նոր 11-րդ կետով.
«11. Այն վճարողները (մասնավորապես քաղաքացիները), որոնք իրացվող ապրանքների համար չեն լրացնում հաշիվ-ապրանքագրեր, ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին, կազմակերպություններին իրացնելիս նրանցից պետք է պահանջեն համապատասխան վճարման փաստաթղթում կատարել նշում «առանց ակցիզային հարկի` արտադրական վերամշակման համար» (դրանց կցելով 10-րդ կետում նշված տեղեկանքը):
9. Սույն «փոփոխությունների» 7-րդ և 8-րդ կետերով կատարված փոփոխությունների հետ կապված հրահանգի 13-33 կետերի համարակալումը փոխարինվում է համապատասխանաբար 12-32 կետերով:
10. Հրահանգի նոր խմբագրությամբ 17-րդ (նախկին խմբագրության 18-րդ) կետը լրացվում է հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.
«Ընդ որում նշված դեպքերում հարկվող շրջանառությունը չի կարող փոքր լինել որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերված ենթաակցիզային ապրանքների ձեռք բերման գներից»:
11. Հրահանգի նոր խմբագրությամբ 19-րդ (նախկին խմբագրությամբ 20-րդ) կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«19. Ակցիզային հարկով հարկման ենթակա են նաև առաքված ապրանքների դիմաց հաշվարկային փաստաթղթերի մասնակի վճարման կարգով ստացված գումարները»:
12. Հրահանգի նոր խմբագրությամբ 20-րդ (նախկին խմբագրությամբ 21-րդ) կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«20. Շրջանառության կատարման օր է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրացման ցուցանիշի որոշման օրը»:
13. Հրահանգի նոր խմբագրությամբ 21-րդ (նախկին խմբագրությամբ 22-րդ) կետի առաջին պարբերությունը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.
«21. Ենթաակցիզային ապրանքների իրացումից հետո գնորդների կողմից ապրանքների վերադարձման դեպքում այդ ապրանքների գծով ակցիզային հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել գնորդների կողմից ապրանքների վերադարձումը: Ընդ որում, եթե ենթաակցիզային ապրանքի իրացումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպվել է հաշվետու ամսում, իսկ ապրանքները վերադարձվել են հաշվետու ամսվա վերջին օրերին (կամ հաջորդ ամսում մինչև ակցիզային հարկի գծով ամսական հաշվետվության ներկայացումը), դրանց գծով ակցիզային հարկի գումարները հանվում են հաշվետու ամսում բյուջե վճարման ենթակա գումարներից»:
14. Հրահանգի նոր խմբագրությամբ 21-րդ (նախկին խմբագրությամբ 22-րդ) կետի 4-րդ պարբերությունում «ԱՊՀ սահմաններից դուրս ազատ փոխարկելի արժույթով» բառերը փոխարինվում են «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս» բառերով, իսկ նույն պարբերության «հարկային մարմինները» բառերը փոխարինվում են «ֆինանսական մարմինները» բառերով:
15. Հրահանգի նոր խմբագրությամբ 31-րդ (նախկին խմբագրությամբ 32-րդ) կետի 4-րդ պարբերությունից հետո ավելացվում են հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններ.
«Ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերող վճարողների գրանցման վայրի հարկային մարմինը տանում է սույն հրահանգի 10-րդ կետում նշված կարգին համապատասխան իր կողմից տրված տեղեկանքների հաշվառում, ինչպես նաև իրականացնում է այդ հումքի հետագա իրացման (առանց վերամշակման) կամ դրա հետագա արտադրական վերամշակման ճանապարհով նոր ենթաակցիզային ապրանքների իրացման նկատմամբ վերահսկողությունը` ընթացիկ հաշվային ստուգումների ընթացքում:
Ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողների գրանցման վայրի հարկային մարմինը իր կողմից անցկացվող ընթացիկ հաշվային ստուգման ընթացքում հանդիպող սույն հրահանգի 10-րդ կետում նշված տեղեկանքների մասին պարտավոր է տեղեկացնել տվյալ տեղեկանքը տված (ըստ տեղեկանքի) հարկային մարմնին»:
16. Հրահանգի նոր խմբագրությամբ հավելված 2-ից (նախկին խմբագրությամբ հավելված 3) հետո ավելացվում է հետևյալ խմբագրությամբ նոր հավելված 3.
Հավելված 3 |
17. Սույն փոփոխությունները և լրացումները գործողության մեջ են դրվում 1995 թ. հունվարի 1-ից:
ՀՀ հարկային պետական տեսչության պետ` Պ. Սաֆարյան |
ՀՀ ֆինանսների նախարար` Լ. Բարխուդարյան |
ՀՀ արդարադատության Վ. Ստեփանյան |