Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 915-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հատուկ բաժին
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
20.12.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
20.12.2014
Дата вступления в силу
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 915-Ա

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՅ ԷՖ ՓԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԾ ԹԻՎ 100 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և «ԱՅ ԷՖ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ N 25 գրությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. «ԱՅ ԷՖ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թ. մարտի 27-ին տրված «Աուդիտորական ծառայությունների իրականացման» ԱԾ թիվ 100 լիցենզիայի գործողության կասեցումը սույն թվականի դեկտեմբերի 13-ից համարել վերացված։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան։

 

 Գ. Խաչատրյան