«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814573
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2014 թ. |
N 858-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 26-ի ««Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանում կատարվող փոփոխությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար` |
Գ. Խաչատրյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրամանի նախաբանում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:
2. Հրամանի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 858-Ն հրամանի
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
2012թ. հունիսի 26-ի
N 197-Ն հրամանի
Վարձու աշխատողի և պայմանագրային |
Փաստաթղթի մուտքագրման համար | |||||||||
1 Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
2 Հարկ վճարողի (գործատուի) անվանում (անհատ | |||||||||
Հայտի ներկայացման ամսաթիվ | ||||||||||
Բաժին I. Անձնավորված տեղեկություններ
Հ/Հ Անուն Ազգանուն Հայրանուն Հանրային Ծննդյան ամսաթիվ Անձը հաստատող փաստաթուղթ տեսակ սերիա և համար 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 1.8
ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
2) 1.1 դաշտում ինքնաշխատ լրացվում է աշխատողի հերթական համարը
3) 1.2 – 1.4 սյունակներում լրացվում են աշխատող ֆիզիկական անձի՝ անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)
4) 1.5 սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը
5) 1.6 սյունակում լրացվում է ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
6) 1.7 և 1.8 սյունակներում համապատասխանաբար լրացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ ՀՀ քաղաքացիների համար ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, ՌԴ քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը
Բաժին II. Կոնտակտային տվյալներ
Հեռախոսահամար Բջջային Էլ. փոստ 2.1 2.2 2.3
հեռախոսահամար
7) 2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի տան (քաղաքային) հեռախոսահամարը (առկայության դեպքում)
8) 2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում)
9) 2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
Բաժին III. Հասցե և բնակության տվյալներ
Ենթաբաժին I. Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե
Մարզ Համայնք Բնակավայր Փողոց Շենք/տուն Բնակարան 3.1.1 3.1.2 3.1.3 3.1.4 3.1.5 3.1.6
10) 3.1.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության մարզի անվանումը
11) 3.1.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության համայնքի անվանումը
12) 3.1.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակավայրի անվանումը
13) 3.1.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի փողոցի անվանումը
14) 3.1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի շենքի կամ տան համարը
15) 3.1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի բնակարանի համարը
Ենթաբաժին II. Արտերկրի բնակության հասցե
Երկիր Հասցեատող 1 Հասցեատող 2 Հասցեատող 3 Փոստի համար 3.2.1 3.2.2 3.2.3 3.2.4 3.2.5
16) 3.2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության երկիրը (պետությունը)
17) 3.2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը
18) 3.2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը
19) 3.2.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը
20) 3.2.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը
Բաժին IV. Աշխատանքի մասին տեղեկություններ
Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային հարաբերություններ Սկիզբ Ավարտ 4.1.1 4.1.2 Պաշտոն Կոդ Սկիզբ Ավարտ 4.1.3 4.1.4 4.1.5
21) 4.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
22) 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
23) 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում են աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 141-Ն որոշման N 4 հավելվածի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ») համաձայն, տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենքով սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ
Պաշտոն Չվճարվող արձակուրդ Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ Երեխայի ծննդյան ամսաթիվ Կոդ Սկիզբ Ավարտ Ավարտ 4.2.1 4.2.2 4.2.3 4.2.4 4.2.5 4.2.6
(օր/ամիս/տարի)
24) 4.2.1 սյունակում լրացվում է աշխատողի այն պաշտոնի կոդը (ըստ՝ ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 141-Ն որոշման N 4 հավելվածի), որից աշխատողը գնացել է չվճարվող արձակուրդ
25) 4.2.2 և 4.2.3 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
26) 4.2.4 և 4.2.5 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
27) 4.2.6 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի
Ենթաբաժին III. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
Քաղաքացիաիրավական հարաբերություններ Սկիզբ Ավարտ 4.3.1 4.3.2
28) 4.3.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
29) 4.3.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին IV. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական 4.4.1
վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ
(օր/ամիս/տարի)
30) 4.4.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Բաժին V. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ
Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային հարաբերություններ Սկիզբ Ավարտ 5.1.1 5.1.2
31) 5.1.1 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
32) 5.1.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին
Պաշտոն | ||
Կոդ |
Սկիզբ |
Ավարտ |
5.1.3 |
5.1.4 |
5.1.5 |
Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ
Պաշտոն Չվճարվող արձակուրդ Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ Երեխայի ծննդյան ամսաթիվ Կոդ Սկիզբ Ավարտ Սկիզբ Ավարտ 5.2.1 5.2.2 5.2.3 5.2.4 5.2.5 5.2.6
(օր/ամիս/տարի)
34) 5.2.1 սյունակներում արտացոլվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի այն պաշտոնի կոդը, որից աշխատողը գնացել է չվճարվող արձակուրդի
35) 5.2.2 և 5.2.3 սյունակներում արտացոլվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
36) 5.2.4 և 5.2.5 սյունակներում արտացոլվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի
37) 5.2.6 սյունակում արտացոլվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի
Ենթաբաժին III. Քաղաքացիաիրավական հարաբերություններ
Քաղաքացիաիրավական հարաբերություններ Սկիզբ Ավարտ 5.3.1 5.3.2
38) 5.3.1 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
39) 5.3.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին
Ենթաբաժին IV. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի |
5.4.1 |
41) Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն(ներ)» |