Գլխավոր տեղեկություն
Номер
N 588-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.10.2014-05.02.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հոդ.279.8
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
08.09.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
08.09.2014
Дата вступления в силу
01.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814423

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

  8 սեպտեմբերի 2014 թ.
  ք. Երևան

N 588-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`

Հրամայում եմ`

 

1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Նախարար

Գ. Խաչատրյան

 

Հավելված 
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 8-ի
N 588-Ն հրամանի 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________________
 (լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

3. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

 

6. Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռքբերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդը.

 

 Հ/Հ

Ապրանքի անվանումը

Ապրանքատեսակի անվանումներն ըստ տեսականու` մոդելների, մակնիշների, չափերի կամ այլ հատկանիշների

Չափման միավորը

Քանակը

Նշումներ

           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Առևտրային կազմակերպության տնօրեն՝

_____________________________________

(անհատ ձեռնարկատեր)

ստորագրությունը, անունը, ազգանունը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2014, N 958-Ն 05.02.2015, N 588-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան