«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
18 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2014 թ. |
N 588-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Փաստաթղթի հերթական համարը |
_____________________________________________ | |||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
3. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
6. Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռքբերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդը.
Հ/Հ |
Ապրանքի անվանումը |
Ապրանքատեսակի անվանումներն ըստ տեսականու` մոդելների, մակնիշների, չափերի կամ այլ հատկանիշների |
Չափման միավորը |
Քանակը |
Նշումներ |
Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Առևտրային կազմակերպության տնօրեն՝ |
_____________________________________ |
(անհատ ձեռնարկատեր) |
ստորագրությունը, անունը, ազգանունը |