Գլխավոր տեղեկություն
Номер
N 586-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.10.2014-11.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հոդ.279.6
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
08.09.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
08.09.2014
Дата вступления в силу
01.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2014 թ.     

ք. Երևան

N 586-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Նախարար

Գ. Խաչատրյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թվականի սեպտեմբերի 8-ի
N 586-Ն հրամանի 

ՀայտարարՈՒԹՅՈՒՆ
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ

Փաստաթղթի հերթական համարը ______________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հեռախոսի համարը

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ______________ թվականին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար:

Սույնով հայտարարում եմ նաև, որ.
1) չեմ հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող,
2) չեմ հանդիսանում շրջանառության հարկ վճարող,
3) գործունեության բոլոր տեսակների մասով, ներառյալ նաև հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակները, նախորդ տարում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի գերազանցում 18,0 մլն դրամը,
4) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող,
5) չեմ հանդիսանում աուդիտորական ընկերություն, հաշվապահական հաշվառման ծառայություն մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
6) չեմ հանդիսանում արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող,
7) չեմ հանդիսանում խաղատների և շահումով խաղերի կազմակերպիչ,
8) սույն հայտարարությունը ներկայացնող կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) չի պատկանում այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),
9) սույն հայտարարությունը ներկայացնող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի որևէ մասի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամին չի պատկանում այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

       Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց տվյալներն են՝

Հ/Հ

Անունը

Ազգանունը

Հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի

տեսակը

սերիան և համարը

           
           
           

Կից ներկայացնում եմ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի պատճենները ___________ էջ:

Առևտրային կազմակերպության տնօրեն՝
(անհատ ձեռնարկատեր)

_________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 586-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան