Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2014-12.06.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489) Հոդ.125
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.02.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.02.2014
Дата вступления в силу
15.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2014 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված 3-ի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «Պետական բյուջեի «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների համար համավճարի չափը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի փետրվարի 17-ի

N 03-Ն հրամանի

 

Չ Ա Փ

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ

 

Ծառայությունների խումբ

Համավճարի գինը
(դրամ)

 ք. Երևան

Ա խումբ

500

Կլինիկական հետազոտություններ

 

Բիոքիմիական հետազոտություններ մինչև 3 բաղադրիչի որոշմամբ

 

Ֆունկցիոնալ հետազոտություններ

 

Բակտերիոսկոպիա

 

Սերոլոգիա (շճաբանական)

 

Բ խումբ

600

Բիոքիմիական հետազոտություններ 3 և ավելի բաղադրիչի որոշմամբ

 

Բակտերոլոգիական հետազոտություն

 

1 օրգանի սոնոգրաֆիա (վահանաձև գեղձ, կրծքագեղձ, ավշային հանգույցներ և այլ)

 

Գ խումբ

1000

Ռենտգեն հետազոտություն

 

Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա