«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12414185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
10 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 155-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 135-րդ հոդվածի 9-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթի ձևը` համաձայն հավելվածի:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի ապրիլի 10-ի N 155-Ն հրամանի |
ՁԵՎ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ
1. Փոփոխության ենթակա ՄՀ-ն ընդունած մաքսային մարմին ---------------------
2. Փոփոխության ենթակա ՄՀ-ի գրանցման համար---------------- օրը---------------
3. Թերի կամ ոչ ճշգրիտ տվյալներով ՄՀ-ն ներկայացրած ապրանքի սեփականատեր -------------
ՄՀ-ում թերի կամ ոչ ճշգրիտ տվյալ պարունակող սյունակի համարը |
Թերի կամ ոչ ճշգրիտ տվյալով հայտարարագրված ապրանքի հերթական համարը |
Թերի կամ ոչ ճշգրիտ հայտարարագրված տվյալ |
Հայտարարագրվող ճշգրտված տվյալ |
Ճշգրտման հիմքը |
Այլ նշումներ (պարտադիր լրացման ենթակա չէ) |
4. ՄՀ-ում փոփոխություններ առաջարկող հայտարարատու -------------------------------------
5. ՄՀ-ում փոփոխությունների նպատակով ներկայացված տվյալների ճշգրտումը փաստացի իրականացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձ (լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից) --------------------------------------------------------
Կ Ա Ր Գ
Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթի լրացման
1. Սույն հրամանում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի իմաստով:
2. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու դեպքում լրացվում է մաքսային հայտարարագրի ճշգրտումների փաստաթուղթ, որը հանդիսանում է փոփոխվող և (կամ) լրացվող մաքսային հայտարարագրի անբաժանելի մասը:
3. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուն ուղղված գործողություններն իրականացվում են փոփոխվող և (կամ) լրացվող մաքսային հայտարարագիրը ընդունած մաքսային մարմնում:
4. Մաքսային հայտարարագրի փոփոխման ենթակա չեն՝
1) ներմուծման ռեժիմների դեպքում՝ հայտարարագրի 1, 8 և 14 դաշտերում հայտարարագրված տեղեկությունները,
2) արտահանման ռեժիմների դեպքում՝ հայտարարագրի 1, 2 և 14 դաշտերում հայտարարագրված տեղեկությունները:
5. Սույն հրամանով հաստատված մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթի.
1) «Փոփոխության ենթակա ՄՀ-ն ընդունած մաքսային մարմին» տողում լրացվում է այն մաքսային մարմնի անվանումը, որտեղ ներկայացվել է փոփոխման և (կամ) լրացման ենթակա մաքսային հայտարարագիրը,
2) «Փոփոխության ենթակա ՄՀ-ի գրանցման համար, օրը» տողում լրացվում է փոփոխման և (կամ) լրացման ենթակա մաքսային հայտարարագրի գրանցման համարը և օրը, ամիսը, տարեթիվը,
3) «Թերի կամ ոչ ճշգրիտ տվյալներով ՄՀ-ն ներկայացրած ապրանքի սեփականատեր» տողում լրացվում են ապրանքները տեղափոխողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
4) «ՄՀ-ում փոփոխություններ առաջարկող հայտարարատու» տողում լրացվում են մաքսային հայտարարագիրը ներկայացրած հայտարարատուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
5) «ՄՀ-ում փոփոխությունների նպատակով ներկայացված տվյալների ճշգրտումը փաստացի իրականացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձ» տողում լրացվում է մաքսային հայտարարագրում փոփոխությունները և (կամ) լրացումները ընդունած կամ իրականացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը:
6. Սույն հրամանով հաստատված մաքսային հայտարարագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթում ներառված աղյուսակի.
1) առաջին սյունակում լրացվում է ՄՀ-ում թերի կամ ոչ ճշգրիտ տվյալ պարունակող սյունակի հերթական համարը,
2) երկրորդ սյունակում լրացվում է ՄՀ-ում ոչ ճիշտ տվյալով հայտարարագրված ապրանքի հերթական համարը,
3) երրորդ սյունակում լրացվում է սխալ հայտարարագրված տվյալը և չափման միավորը (առկայության դեպքում),
4) չորրորդ սյունակում լրացվում է հայտարարագրվող ճշգրտված տվյալը և չափման միավորը (առկայության դեպքում),
5) հինգերորդ սյունակում լրացվում է ճշգրտման հիմք հանդիսացող փաստաթուղթը, դրա համարը, տրման օրը, ամիսը, տարին,
6) վեցերորդ սյունակում լրացվում են հայտարարատուի կողմից ներկայացվող լրացուցիչ տվյալներ (առկայության դեպքում):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|