Գլխավոր տեղեկություն
Номер
N 850-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.11.2014-02.10.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.06/61(1074) Հոդ.302.3
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
01.09.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
01.09.2014
Дата вступления в силу
13.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.10.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014444

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2014 թ.

N 850-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2-32.12.01 «ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-32.12.01.01-3 «ՈՍԿԵՐԻՉ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1025-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2-32.12.01 «Զարդակիրառական նշանակության թանկարժեք իրերի պատրաստում» մասնագիտության 2-32.12.01.01-3 «Ոսկերիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0515 «Զարդակիրառական արվեստ» մասնագիտության «Ոսկերիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1025-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` օրենքով սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2014 թ. սեպտեմբերի 1-ի

N 850-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ      
2-32.12.01 «ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-32.12.01.01-3
«ՈՍԿԵՐԻՉ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2020, N 31-Ն 02.10.2020, N 850-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան