Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 98-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489) Հոդ.136
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
05.02.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
05.02.2014
Дата вступления в силу
15.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2014 թ.

թիվ 98-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված՝

1) հավելված 8-ի`

ա. աղյուսակի «1     714616 Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ 1146» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

1

         

714616

Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր
վճարներ

1146

»,

բ. աղյուսակի «1     714616 Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ 1146» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`

«

1

         

714617

Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ

1146

»,

գ. աղյուսակի «1    742112 Ռադիոհաճախականության օգտագործման վճարներ 1421» տողը հանել.

2) հավելված 11-ի

ա. աղյուսակի «7    0370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» և 1 «0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«
 

7

 

0370

Նախաքննություն

 

 

 1

0371

Նախաքննություն

»,

բ. աղյուսակի «1    0371 Նախաքննություն» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`

«
 

8

 

0380

Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)

   

1

0381

Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)

».

3) հավելված 19-ի «Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ» 714600 սինթետիկ հաշվի նկարագրության երկրորդ պարբերությունում «վճարները (714616)» բառերը փոխարինել «վճարները (714617)» բառերով, իսկ «ապրանքների մատակարարումից» բառերից առաջ լրացնել «Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները (714616)» բառերը.

4) հավելված 22-ի «0300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժնի`

ա. «0370 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերը փոխարինել «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերով, իսկ «0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերը` «0381 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերով,

բ. «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերից առաջ դասակարգումը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ`

«0370 ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

0371 Նախաքննություն

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացման հետ կապված հարաբերություններ:».

5) հավելված 25-ի վերջին պարբերությունում «բյուջեներից» բառից հետո լրացնել «հաշվետու տարվան նախորդող տարիներին» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Դ. Սարգսյան