Գլխավոր տեղեկություն
Номер
N 1208-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.02.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հոդ.15
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
29.12.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
29.12.2014
Дата вступления в силу
12.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11015004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2014 թ.

N 1208-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելվածի 1-ին գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Սույն կարգով կարգավորվում են դպրոցականների առարկայական օլիմպիադաների (այսուհետ` Օլիմպիադա) կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2) Դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադան պետական նշանակության միջոցառում է, որը կազմակերպում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3) Օլիմպիադաները անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից` 3 կամ 4 փուլերով:

4) Հանրակրթական 9 առարկաներից՝ հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, հայ առաքելական եկեղեցու պատմություն, նախնական զինվորական պատրաստություն, օլիմպիադան անց է կացվում 4 փուլով.

ա. դպրոցական փուլ

բ. տարածքային (վարչական կամ նախկին վարչական շրջան) փուլ

գ. մարզային փուլ

դ. հանրապետական փուլ:

5) Հանրակրթական 7 առարկաներից՝ աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն, օլիմպիադան անց է կացվում 3 փուլով՝ համաձայն նախարարության սահմանած ընթացակարգերի՝

ա. դպրոցական փուլ

բ. մարզային փուլ

գ. հանրապետական փուլ:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 Ա. Աշոտյան