Գլխավոր տեղեկություն
Номер
N 457-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.03.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.03.2014
Дата вступления в силу
12.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մարտի 2014 թ.  

ք. Երևան

N 457-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գեդեոն Ռիխտեր» Դեղատուն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշմամբ հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 12-րդ կետի «դ» ենթակետի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «Գեդեոն Ռիխտեր» Դեղատուն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2014 թվականի մարտի 4-ին ներկայացված դեղի գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտը բավարարել:

2. Հաստատել «Գեդեոն Ռիխտեր» Դեղատուն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գովազդի թույլտվությունը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի գովազդի թույլտվության առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին:

 

  Դ. Դումանյան