Գլխավոր տեղեկություն
Номер
N 3234-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.12.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.12.2013
Дата вступления в силу
13.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 դեկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

 N 3234-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Ջերմուկի համայնքի ղեկավարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 90-Ա որոշումը,

 

Հրամայում եմ`

 

Ի գիտություն ընդունել, որ «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի փետրվարի 17-ին (Կ-XX-000465), 2008 թվականի մայիսի 30-ին (Կ-XX-001207) և 2008 թվականի հունվարի 23-ին (Կ-XX-001159) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների գործունեության վայրը վերահասցեավորվել է` մարզ Վայոց ձոր, համայնք Ջերմուկ ք., Մաշտոցի փողոց, 4-րդ փակուղի 3/3:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և լիցենզիայի գործունեության վայրի վերահասցեավորման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան