Գլխավոր տեղեկություն
Номер
N 256-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (05.01.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հոդ.356
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
16.12.2014
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
16.12.2014
Дата вступления в силу
05.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614567

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 դեկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

N 256-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 87-րդ, 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

87.

Խոշոր եղջերավոր անասունների համար իմունախթանիչ հակավիրուսային «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկ

Հայաստանի Հանրապետություն

«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

88.

Խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների պաստերելոզի նկատմամբ պրեցիպիտացված, ֆորմալինային պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն

89.

Խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն

90.

Լուծիչով Բիոկան ԴՀՊՊԻ+L (Biocan DHPPI+L) լիոֆիլիզատ՝ շան ժանտախտ, վարակիչ հեպատիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, պարվովիրուս, պարագրիպ և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան