Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2014-24.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.03/47(1060) Հոդ.252.5
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.07.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.07.2014
Дата вступления в силу
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 39-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.013-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Անհատական պաշտպանական միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները» N 2.1.7.013-14 սանիտարական կանոններ և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար՝

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 1-ի

N 39-Ն հրամանի

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

 

N 2.1.7.0013-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն սանիտարական կանոններով և նորմերով սահմանվում են անհատական պաշտպանության միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները (այսուհետ՝ սանիտարական կանոն)՝ քաղաքացիների կյանքը և առողջությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքը, պետական կամ համայնքային գույքը պաշտպանելու, շրջակա միջավայրը պահպանելու և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակներով։

2. Սույն սանիտարական կանոնները ներառում են անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝

1) մեկուսիչ համազգեստներ, և մարդու մարմինը ռադիոակտիվ նյութերից, իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումներից պաշտպանող միջոցներ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ) 3920, 4015, 5603, 5903 ծածկագիր,

2) շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ՝ մեկուսիչ և զտիչ, այդ թվում՝ դիմային մասեր, և զտիչներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 8421 39, 9020 00 000 0 ծածկագրեր),

3) հատուկ պաշտպանիչ հագուստ, այդ թվում՝ զտիչ պաշտպանիչ հագուստ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 4015, 6101-ից, 6102-ից, 6103, 6104, 6107, 6108, 6211 32 100 0, 6211 33 100 0, 6211 43 100 0 ծածկագրեր),

4) ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 4015, 4015 19, 6116 10, 6116 91 000 0, 6116 92 000 0 ծածկագրեր),

5) ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 6401, 6402-ից, 6403-ից, 6405-ից ծածկագրեր),

6) գլխի, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 9003 ծածկագիր),

7) աղմուկից լսողական օրգանի անհատական պաշտպանության միջոցներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 9021 40 000 0 ծածկագիր),

8) ցածր ջերմաստիճանի և ջերմային ճառագայթման ներգործությունից պաշտպանող հագուստ հատուկ (տաքացված համազգեստներ, կոշիկ, թաթմաններ, ձեռնոցներ, գլխարկներ, ջերմային սպիտակեղեն, քնապարկեր և նմ.) (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5007, 5111, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5801, 5802 ծածկագրեր),

9) հատուկ հագուստ` բարձր ջերմաստիճանի և ջերմային ճառագայթման ներգործությունից պաշտպանվելու համար (համազգեստներ, կոշիկ, թաթմաններ, ձեռնոցներ, գլխարկներ) (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5007, 5111, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5801, 5802 ծածկագրեր),

10) ազդանշանային հագուստ՝ լուսածորիչ և լուսանդրադարձնող նյութերի կիրառմամբ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5007, 5111, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5801, 5802 ծածկագրեր),

11) թաղանթանյութեր (ՄՄ ԱՏԳ ԱԱ 3920 ծածկագիր),

12) պաշտպանիչ գործվածքներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5007, 5111, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5801, 5802 ծածկագրեր),

13) չգործած նյութեր` ներծծված կամ չներծծված, պատվածքով և առանց պատվածքի, կրկնօրինակված և ոչ կրկնօրինակված (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5603 ծածկագիր),

14) մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնօրինակված (ՄՄ ԱՏԳ ԱԱ 5903 ծածկագիր),

15) կլանիչներ, կատալիզատորներ՝ շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների համար, կլանող տուփեր, վերականգնման պարկուճներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 2524, 2530, 2846, 3920 ծածկագրեր):

3. Սույն սանիտարական կանոնի դրույթները տարածվում են անհատական պաշտպանության միջոցների և դրանց արտադրության համար օգտագործվող նյութերի վրա ու չեն տարածվում բժշկության ոլորտի աշխատողների համար նախատեսված պաշտպանության միջոցների, լրացուցիչ պաշտպանիչ միջոցների և հարմարանքների (շինարարության համար նախատեսված ապահովիչ գոտիների և այլն) ու մաշկաբանության ոլորտի պաշտպանիչ միջոցների վրա։

4. Անհատական պաշտպանության միջոցներ ներառող հագուստի ցանկը՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հետ, ներկայացված է աղյուսակ 1-ում։

5. Տերմիններ և սահմանումներ.

1) անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ)՝ տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են մարդու վրա վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելու կամ նվազեցնելու, ինչպես նաև՝ աղտոտումներից պաշտպանելու համար,

2) օդաթափանցելիություն՝ օդի ծավալը, որը մակերեսի միավորի միջով անցնում է ժամանակի միավորի մեջ՝ 49 Պա ճնշման անկման դեպքում,

3) վնասակար գործոն՝ գործոնը, որի ազդեցությունը մարդու վրա կարող է հանգեցնել նրա հիվանդանալուն կամ առողջության վատթարացմանը,

4) ԱՊՄ-ի պաշտպանիչ ազդեցության ժամանակ՝ ԱՊՄ-ի մեջ գտնվող մարդու վրա վնասակար կամ վտանգավոր գործոնի ազդեցությունն սկսելուց մինչև այնպիսի իրավիճակի առաջացման պահն ընկած ժամանակը, երբ վնասակար կամ վտանգավոր գործոնի ազդեցության մակարդակը գերազանցի սահմանված սահմանային մեծությունները՝ նշված պայմաններում,

5) զտիչ ՇՕԱՊՄ-ի պաշտպանիչ ազդեցության ժամանակ՝ ՇՕԱՊՄ-ի դիմաց փորձանյութի բեկման նորմավորված խտությանը հասնելու համար ծախսված ժամանակը՝ նշված պայմաններում,

6) խոնավածծություն (հիգրոսկոպիկություն)՝ շրջակա միջավայրից խոնավությունը կլանելու նյութերի ունակությունը,

7) ԱՊՄ-ի լրակազմ՝ ԱՊՄ-ի և հագուստի բոլոր պարագաները՝ հագցված մարդու (մանեկենի) վրա,

8) ԱՊՄ-ի համար համալրող արտադրատեսակներ՝ ԱՊՄ-ի փոխարինվող բաղկացուցիչ մասեր, որոնք ԱՊՄ-ի հետ կամ դրանից առանձին, վաճառքի համար պատրաստի տեսքով, մականշվածքով և կիրառության ցուցումներով մատակարարվում են արտադրողի կողմից,

9) ԱՊՄ-ի պաշտպանության գործակից՝ մարդու վրա վնասակար կամ վտանգավոր գործոնի ազդեցության մակարդակը անհատական պաշտպանության միջոցով նվազեցման բազմապատիկը,

10) վնասակար քիմիական նյութերի միգրացիա դեպի մոդելային միջավայրեր՝ նյութերից կամ արտադրատեսակներից դեպի մոդելային միջավայրեր (օդ, թորած ջուր) քիմիական նյութերի արտազատումը՝ փորձի որոշակի պայմաններում սանիտարաքիմիական փորձարկումներ անցկացնելիս,

11) վտանգավոր գործոն՝ այն գործոնը, որի ազդեցությունը մարդու վրա կարող է հանգեցնել նրա վնասվածք ստանալուն կամ մահվանը,

12) ճառագայթային գործոն՝ արտաքին իոնացնող ճառագայթման և (կամ) ռադիոակտիվ նյութերի վնասակար և (կամ) վտանգավոր ազդեցությունը մարդու վրա, որոնք ներթափանցում են օրգանիզմ և մաշկային ծածկույթ,

13) բաղադրատոմս (արտադրատեսակի նյութի)՝ նյութի մեջ հումքի այն բաղադրիչների տոկոսային պարունակությունը, որոնք օգտագործվում են դրա արտադրության ժամանակ (պոլիմերային, սինթետիկ, արհեստական, ռետինե, ռետինագործվածքային),

14) բաղադրություն (արտադրատեսակի նյութի)՝ նյութի մեջ հումքի այն բաղադրիչների ցանկը, որոնք օգտագործվում են դրա արտադրության ժամանակ (պոլիմերային, սինթետիկ, արհեստական, ռետինե, ռետինագործվածքային),

15) իոնացնող ճառագայթումներից ԱՊՄ-ի կապարի համարժեք՝ նյութի պաշտպանիչ արդյունավետության ցուցանիշը, որ միլիմետրերով հավասար է կապարե թիթեղի այն հաստությանը, որը ռենտգենային ճառագայթման չափաբաժնի ուժը թուլացնում է այնքան անգամ, որքան տվյալ նյութը,

16) շնչառական օրգանների պաշտպանության միջոց (ՇՕԱՊՄ)՝ տեխնիկական սարքը, որը կրում է մարդը, և որն ապահովում է օրգանիզմի պաշտպանությունը վտանգավոր ու վնասակար գործոնների՝ գլխավորապես ինհալացիայի միջոցով առաջացրած ազդեցությունից,

17) ջերմամեկուսիչ հատկություններ (լրակազմի)՝ ԱՊՄ-ի լրակազմի հատկությունները՝ մարդու մարմնի մակերևույթից ջերմությունը արտաքին միջավայր և (կամ) հակառակ ուղղությամբ փոխանցելու նկատմամբ լրիվ դիմադրությանն առնչվող՝ ներառյալ հագուստի նյութերը, դրանց միջև եղած օդային միջնաշերտերը և հագուստի արտաքին մակերևույթին հարակցվող օդի շերտը,

18) օգտագործողի որակավորմանը ներկայացվող պահանջներ՝ այն գիտելիքների, կարողությունների, հմտությունների և փորձի ցանկը, որոնք պետք է ունենա օգտագործողը ԱՊՄ-ի անվտանգ օգտագործման նպատակներով,

19) էկրանացնող հատկություններ (էլեկտրամագնիսական դաշտերից պաշտպանության համար նախատեսված լրակազմերի)՝ մարդու համար պասիվ պաշտպանություն ապահովելու էկրանացնող լրակազմերի ունակությունը՝ ներքին էլեկտրամագնիսական միջավայրն արտաքինից մեկուսացնելու ճանապարհով՝ հատուկ նյութերի (կլանող և էկրանացնող) կիրառման օգնությամբ,

20) էլեկտրականացման հատկություն՝ էլեկտրաստատիկ լիցք կուտակելու նյութի ունակությունը։

 

ԳԼՈՒԽ II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. ԱՊՄ-ները, դրանց արտադրության համար օգտագործվող նյութերը, ինչպես նաև՝ այն նյութերն ու արտադրանքը, որոնք կարող են արտազատվել դրանց շահագործման ժամանակ, չպետք է վնաս պատճառեն մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին և պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով, այդ թվում աղյուսակ 2-ով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին։

7. ԱՊՄ-ները պետք է լինեն թեթև, բայց ոչ ի վնաս կառուցվածքի ամրությանը և դրանց օգտագործման արդյունավետությանը։

8. ԱՊՄ-ները պետք է ունենան այնպիսի կառուցվածք, որն առավելագույնս համապատասխանում է օգտագործողի ֆիզիոլոգիային, նրա ֆիզիկական առանձնահատկություններին և ենթադրվող աշխատանքի ծանրությանը, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի կլիմայական (միկրոկլիմայական) այն պայմաններին, որոնց համար դրանք նախատեսված են։

9. ԱՊՄ-ները պետք է նախագծվեն և պատրաստվեն այնպես, որ նախատեսված պայմաններում դրանք ըստ նշանակության կիրառելիս օգտագործողը կարողանա իրականացնել նորմալ գործունեություն, ինչի ընթացքում նա համարժեք և արդյունավետ կերպով պաշտպանված կլինի ռիսկերի համապատասխան տեսակներից։

10. ԱՊՄ-ները պետք է ունենան պիտակ (մականշվածք), որի միջոցով օգտագործողը տեղեկանում է արտադրողի, արտադրանքի կիրառության ոլորտի, կիրառության և պահպանման ժամկետների ու պայմանների մասին, ինչպես նաև՝ առկա լինեն արտադրանքը շահագործելիս անվտանգության միջոցների մասին նախազգուշացնող տեղեկություններ։

 

ԳԼՈՒԽ III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Սանիտարաքիմիական փորձարկումներ.

1) հոտաչափական հետազոտություններ (նյութերի հոտի ուժգնության գնահատում),

2) արտադրատեսակների նյութերից վնասակար նյութերի՝ դեպի մոդելային միջավայրեր (օդ, թորած ջուր) միգրացիայի մակարդակների որակական-քանակական հետազոտություններ,

3) ջրային լուծամզուկների վիճակի ինտեգրալ ցուցանիշների գնահատում,

4) ջրային լուծամզուկների զգայորոշման (օրգանոլեպտիկ) հետազոտություններ (հոտի ուժգնության, գույնի, պղտորության գնահատում),

5) ջրածնի իոնների (рН) ակտիվության ցուցանիշի չափումը՝ արտադրատեսակների նյութերի ջրային լուծամզուկներում և դրա փոփոխությունները՝ հսկողության հետ համեմատած, թթվեցումը, բրոմացումը, ՈՒՄ-կլանումը 220-360 նմ ալիքների երկարությամբ տիրույթում, վերականգնող խառնուկները։

12. Թունաբանական փորձարկումներ`

1) մաշկային ծածկույթի վրա արտադրատեսակների նյութերի և (կամ) դրանցից ստացվող ջրային լուծամզուկների գրգռիչ ազդեցության գնահատումը,

2) աչքի լորձաթաղանթի վրա գազանջատումների կամ նյութերից ստացվող ջրային լուծամզուկների գրգռիչ ազդեցության գնահատումը,

3) արտադրատեսակների նյութերի և (կամ) դրանցից ստացվող ջրային լուծամզուկների զգայունացնող ազդեցության գնահատումը,

4) կենդանի օրգանիզմից դուրս (ին վիտրո) պայմաններում շարժունակ բջջային կուլտուրայի վրա արտադրատեսակների նյութերից ստացվող ջրային լուծամզուկների ընդհանուր թունաբանական և մաշկը գրգռող ազդեցության գնահատումը (թունավորության ինդեքս),

5) այն քիմիական բաղադրիչների (կլանիչների, կատալիզատորների) թունաբանական բնութագիրը, որոնք օգտագործվում են շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների բաղադրության մեջ:

13. ԱՊՄ-ների և նյութերի փորձարկման ֆիզիկական մեթոդները.

1) արտադրատեսակների նյութերի էլեկտրականացման գնահատումը,

2) արտադրատեսակների նյութերի խոնավածծության (հիգրոսկոպիկության) գնահատումը,

3) արտադրատեսակների նյութերի օդաթափանցելիության գնահատումը,

4) էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից պաշտպանության համար նախատեսված լրակազմերի էկրանացման արդյունավետության գնահատումը,

5) հատուկ հագուստի, համազգեստի, այդ թվում՝ մեկուսիչ, կոշիկի և այլ ԱՊՄ-ների զանգվածի գնահատումը,

6) օգտագործողի շփման համար հասանելի մակերևույթների ջերմաստիճանի չափումը՝ կլանող տուփերի, վերականգնման պարկուճների, ջերմության ինքնավար աղբյուրների օգտագործման ժամանակ,

7) ազդանշանային սարքերի ձայնի, խոսելու սարքերի և նմանօրինակ էլեկտորմագնիսական դաշտի մակարդակների գնահատումը:

14. Ֆիզիոլոգիական և հիգիենիկ հետազոտություններ (փորձարարների ներգրավմամբ).

1) ֆիզիոլոգիական ցուցանիշների գնահատումը՝ հատուկ հագուստի օգտագործման դեպքում (մաշկի ջերմաստիճանի, ջերմային հոսքի, խոնավության կորստի, սրտի կծկումների հաճախականության և նմանօրինակ չափումը),

2) ցածր ջերմաստիճանից պաշտպանելու համար նախատեսված հատուկ հագուստի ջերմամեկուսիչ (ջերմապաշտպանիչ) հատկությունների գնահատումը՝ մարդու ջերմային վիճակի ցուցանիշների համաձայն,

3) բարձր ջերմաստիճանից պաշտպանելու համար նախատեսված հատուկ հագուստի պաշտպանիչ հատկությունների գնահատումը,

4) առանց մեկուսիչ համազգեստի աշխատելու ժամանակ մարդու մարմնի միջին ջերմաստիճանից մեկուսիչ համազգեստով աշխատելու ժամանակ մարմնի միջին ջերմաստիճանի շեղման չափումը,

5) մեկուսիչ համազգեստների տակ գտնվող տարածությունում եղած օդի միկրոկլիմայական պարամետրերի գնահատումը,

6) էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից պաշտպանության համար նախատեսված էկրանացնող լրակազմերի որակավորման փորձարկումները։

 

ԳԼՈՒԽ IV. ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Անհատական պաշտպանության միջոցների մակնշմանը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) անհատական պաշտպանության միջոցների յուրաքանչյուր միավոր՝ ներառյալ փոխարինվող բաղկացուցիչ մասերը, պետք է ունենա մականշվածք։

2) Մակնշումը զետեղվում է անմիջապես արտադրատեսակի և դրա փաթեթվածքի վրա։

3) Եթե մակնշումը հնարավոր չէ զետեղել անմիջապես արտադրատեսակի վրա, ապա այն զետեղվում է արտադրատեսակին ամրակցված պիտակի կամ դրա անհատական փաթեթվածքի վրա։

4) Մակնշումը զետեղվում է անմիջապես արտադրատեսակի և անհատական պաշտպանության հետևյալ միջոցները համալրող արտադրատեսակների վրա. մեկուսիչ համազգեստներ, ՇՕԱՊՄ, հատուկ հագուստ և զտիչ պաշտպանիչ հագուստ, ԱՊՄ՝ գլխի, ԱՊՄ՝ աչքերի, ԱՊՄ՝ դեմքի, ԱՊՄ՝ լսողական օրգանի՝ բացի ականջակալներից, ձեռնոցներ՝ էլաստոմերային նյութերից։

16. Անմիջապես արտադրատեսակի կամ արտադրատեսակին ամրակցված պիտակի վրա զետեղվող մակնշումը պետք է ներառի.

1) արտադրատեսակի անվանումը (կոշիկի համար՝ մոդելի, ծածկագրի, ապրանքատեսակի անվանումը),

2) արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը,

3) պաշտպանիչ հատկությունները,

4) չափը (առկայության դեպքում),

5) ստանդարտացման ոլորտում նորմատիվ իրավական այն ակտի, փաստաթղթերի, և (կամ) կանոնագրքերի, և (կամ) տեխնիկական պայմանների անվանումը, որոնց պահանջներին համապատասխանում է անհատական պաշտպանության միջոցը,

6) շուկայում շրջանառության նշանը,

7) համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության հայտարարագրի առկայության մասին տեղեկությունները,

8) արտադրման ամսաթիվը կամ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը, եթե այն սահմանված է,

9) կլիմայական այն գոտու մասին տեղեկությունները, որտեղ կարող են կիրառվել անհատական պաշտպանության միջոցները (անհրաժեշտության դեպքում),

10) անհատական պաշտպանության միջոցի խնամքի եղանակների և օգտահանման մասին տեղեկությունները,

11) այլ տեղեկություններ՝ արտադրողի տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

17. Տեղեկությունները պետք է զետեղվեն ցանկացած ռելիեֆային եղանակով (դրոշմատպում, փորագրում, ձուլում, դրոշմակում) կամ դժվարությամբ հեռացվող ներկով՝ անմիջապես արտադրատեսակի կամ արտադրատեսակին ամրակցված պիտակի վրա։

18. Թույլատրվում է տեղեկությունները զետեղել այնպիսի պատկերագրերի տեսքով, որոնք կարող են օգտագործվել՝ որպես վտանգի կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառության ոլորտի ցուցիչներ։

19. Տեղեկությունները պետք է լինեն հստակ ընթեռնելի և չջնջվող՝ արտադրանքի պահպանման, փոխադրման, իրացման և ըստ նշանակության օգտագործման դեպքում՝ շահագործման ամբողջ ժամկետի կամ և (կամ) երաշխավորված պահպանման ժամկետի ընթացքում։

20. Արտադրատեսակի փաթեթվածքի վրա զետեղվող մակնշումը պետք է ներառի.

1) արտադրատեսակի անվանումը (կոշիկի համար՝ մոդելի, ծածկագրի, ապրանքատեսակի անվանումը),

2) արտադրող երկրի անվանումը,

3) արտադրողի անվանումը, իրավաբանական հասցեն և առևտրային նշանը,

4) ստանդարտացման ոլորտում նորմատիվ իրավական այն ակտի, փաստաթղթերի, և (կամ) կանոնագրքերի, և (կամ) տեխնիկական պայմանների անվանումը, որոնց պահանջներին համապատասխանում է անհատական պաշտպանության միջոցը,

5) չափը (առկայության դեպքում),

6) արտադրատեսակի պաշտպանիչ հատկությունները,

7) արտադրատեսակի խնամքի եղանակները (անհրաժեշտության դեպքում),

8) արտադրման տարին և, եթե սահմանված են, ապա՝ պիտանիության ժամկետը կամ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը,

9) երաշխիքային ժամկետը՝ անհատական պաշտպանության այն միջոցների համար, որոնք կորցնում են պաշտպանիչ հատկությունները պահպանման և (կամ) շահագործման ընթացքում,

10) շուկայում շրջանառության նշանը, համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության հայտարարագրի առկայության մասին տեղեկությունները,

11) վտանգավոր կամ վնասակար գործոնի մեծությունը, որը սահմանափակում է անհատական պաշտպանության միջոցի օգտագործումը (առկայության դեպքում),

12) օգտագործողների տարիքով, առողջական վիճակով և ֆիզիոլոգիական այլ առանձնահատկություններով պայմանավորված օգտագործման սահմանափակումները,

13) կլիմայական այն գոտու մասին տեղեկությունները, որտեղ կարող են կիրառվել անհատական պաշտպանության միջոցները (անհրաժեշտության դեպքում),

14) այլ տեղեկություններ՝ արտադրողի փաստաթղթերին համապատասխան։

21. Մակնշումը պետք է շարադրված լինի ռուսերենով և հայերենով:

22. Անհատական պաշտպանության միջոցների մակնշումը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի և զետեղված լինի արտադրանքի մակերևույթի վրա (պիտակի, փաթեթվածքի), որն առանց ուշադիր զննելու կամ գործիք կիրառելու տեսանելի է։

23. Անհատական պաշտպանության միջոցների շահագործման ցուցումները ներառված են անհատական պաշտպանության միջոցներին առնչվող շահագործման փաստաթղթերում և պետք է ներառեն.

1) կիրառության ոլորտը,

2) անհատական պաշտպանության միջոցների կիրառության սահմանափակումները՝ ըստ ազդեցության գործոնների, ինչպես նաև՝ ըստ օգտագործողների տարիքային կատեգորիաների և առողջական վիճակի (առկայության դեպքում),

3) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգը (բարդ կառուցվածք ունեցող անհատական պաշտպանության միջոցների համար),

4) օգտագործողի որակավորմանը ներկայացվող պահանջները, անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար թույլտվության կարգը (առկայության դեպքում),

5) անհատական պաշտպանության միջոցի տեսակը,

6) անհատական պաշտպանության միջոցի անվանումը,

7) անհատական պաշտպանության միջոցի պաշտպանիչ և շահագործման հատկությունների ցուցանիշները՝ ձեռք բերողի համար տեղեկություններին ներկայացվող պահանջների և այն պայմանների համաձայն, որոնց դեպքում ապահովվում են այդ պահանջները,

8) անհատական պաշտպանության միջոցի անվտանգ կիրառության մասին տեղեկությունները,

9) անհատական պաշտպանության միջոցի պարբերական ստուգումների և դրա սպասարկումն անցկացնելու կարգը (անհրաժեշտության դեպքում),

10) անհատական պաշտպանության միջոցի չափի (բարձրության) մասին տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրներում կիրառվող չափման միավորներով (առկայության դեպքում),

11) անհատական պաշտպանության միջոցի անվտանգ պահպանման կանոնները, պայմանները և ժամկետները,

12) անհատական պաշտպանության միջոցների անվտանգ փոխադրմանը ներկայացվող պահանջները (այդպիսի պահանջների առկայության դեպքում),

13) անհատական պաշտպանության միջոցի օգտահանմանը ներկայացվող պահանջները (այդպիսի պահանջների առկայության դեպքում),

14) ստանդարտացման ոլորտում նորմատիվ իրավական այն ակտի, փաստաթղթերի, և (կամ) կանոնագրքերի, և (կամ) տեխնիկական պայմանների անվանումը, որոնց պահանջներին համապատասխանում է անհատական պաշտպանության միջոցը,

15) արտադրող երկրի անունը և արտադրողի անվանումը, նրա իրավաբանական հասցեն,

16) պիտանիության ժամկետը կամ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը,

17) երաշխիքային ժամկետը՝ անհատական պաշտպանության այն միջոցների համար, որոնք կորցնում են պաշտպանիչ հատկությունները պահպանման և (կամ) շահագործման ընթացքում,

18) արտադրողի երաշխիքները,

19) համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության հայտարարագրի առկայության մասին տեղեկությունները:

24. Աղյուսակ 2-ում բերված է հսկողության ենթակա արտադրանքին (ապրանքներին) և դրանց անվտանգության ցուցանիշներին ներկայացվող պահանջները: Աղյուսակ 2-ում բերված պայմանական նշաննները՝ (*) - Ցուցանիշը գնահատվում է անհրաժեշտության դեպքում՝ ելնելով նյութերի բաղադրությունից:

25. Արտադրատեսակը՝ անընդմեջ կրելու և օգտագործելու հաճախականության տևողությունից կախված, ըստ միավորային համակարգի, բաժանվում է հետևյալ խմբերի.

1) կանոնավոր օգտագործման՝ (ամեն օր՝ սկսած 4 ժամից և ավելի)՝ 1 բալ,

2) հազվադեպ օգտագործման՝ (շաբաթը 1-2 անգամ՝ 4 ժամից ոչ ավելի)՝ 2 բալ։

26. Բալային համակարգով հիգիենիկ դասակարգման համաձայն՝ յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշ (ԴՑ կամ КП), որով սահմանվում է արտադրատեսակի ներգործության ռիսկի աստիճանը երեխաների և մեծահասակների առողջության վրա՝ հետևյալ բանաձևով.

 

 

КП

 

=

з

    ∑ Б1

1


 (Бmax -Бmin)+1

 

,где

 

з

Б1  - բալերի հանրագումարը, որը տրվում է արտադրատեսակին՝ դասակարգման համաձայն,

1

Бmax - բալերի հնարավոր առավելագույն հանրագումարը, որը տրվում է դասակարգման համաձայն,

Бmin  - բալերի հնարավոր նվազագույն հանրագումարը, որը տրվում է դասակարգման համաձայն

 

27. Դասակարգող ցուցանիշի նշանակությունից կախված՝ արտադրատեսակներն անհրաժեշտ է բաժանել 4 դասի.

1) I դաս՝ դասակարգող ցուցանիշ՝ 0,38—0,55,

2) II դաս՝ դասակարգող ցուցանիշ՝ 0,56—0,70,

3) III դաս՝ դասակարգող ցուցանիշ՝ 0,71—0,92,

4) IV դաս՝ դասակարգող ցուցանիշ՝ 0,93—1,25

 

Աղյուսակ 1

 

Անհատական պաշտպանության միջոցների և դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ցանկը՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով

 

 

Ապրանքի ծածկագիրը՝

 

ըստ ՄՄ

ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի կրճատ անվանումը

1.

2524

Ասբեստ

2.

2530

Հանքային նյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված

3.

2846

Միացություններ՝ անօրգանական կամ օրգանական, հազվագյուտ հողերի մետաղների, իտրիումի կամ սկանդիումի, կամ այդ մետաղների խառնուրդների

4.

3920

Պլաստմասայից սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ

5.

4015

Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները և կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, և բժշկական նպատակներով օգտագործվող

6.

5007

Գործվածքներ` մետաքսե թելերից կամ մետաքսի թափոններից

7.

5111

Գործվածքներ՝ մեքենայական մանման բրդյա մանվածքից կամ կենդանիների նուրբ մազից մեքենայական մանման մանվածք

8.

5309

Գործվածքներ՝ վուշի

9.

5310

Գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում դասակարգված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից

10.

5311 00

Գործվածքներ` այլ բուսական մանածագործական մանրաթելերից, գործվածք՝ թղթե մանվածքից

11.

5407

Գործվածքներ՝ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում դասակարգված նյութերից պատրաստված գործվածքը

12

5408

Գործվածքներ՝ արհեստական համալիր թելերից՝ ներառյալ 5405 ապրանքային դիրքում դասակարգված նյութերից պատրաստված գործվածքը

13.

5603

չգործված նյութեր` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված

14.

5801

Գործվածքներ` խավավոր, և գործվածքներ՝ թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքում դասակարգված գործվածքներից

15.

5802

Գործվածքներ, խավավոր սրբիչային և համանման խավավոր գործվածքներ, բացի 5806 ապրանքային դիրքում դասակարգված նեղ գործվածքներից. թափակար նրբախավով մանածագործական նյութեր՝ բացի 5703 ապրանքային դիրքում դասակարգված արտադրատեսակներից

16.

5903

Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում դասակարգված նյութերի

17.

8421 39 200

Օդի զտման և մաքրման համար այլ սարքավորումներ ու սարքեր

18.

9003

Շրջանակներ և արմատուրա` ակնոցների, պաշտպանիչ ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, և դրանց մասերը

19.

9020 00 000 0

Սարքավորում՝ այլ շնչառական այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանիչ դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների։

 

Աղյուսակ 2

 

Հսկողության ենթակա արտադրանքին (ապրանքներին) և դրանց անվտանգության ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

 

Հ/ա №

Արտադրանքի (ապրանքի) անվանում

Սանիտարահամաճարակաբանական պահանջներ

Ծանոթագրություններ

ցուցանիշ

թույլատրելի մակարդակներ

I. Անհատական պաշտպանության միջոցներ

1.

Անհատական պաշտպանության միջոցների նյութեր

1) Սանիտարահիգիենիկ ցուցանիշներ

 

Հոտաչափություն (արտադրատեսակների նմուշների նյութերի հոտը)

2 բալից ոչ ավելի

 

2) Ջրային լուծամզուկների վիճակի սանիտարաքիմիական ցուցանիշները

   

ա. Հոտ

 

բ. Գույն

գ. Պղտորություն

դ. рН

ե. рН-ի փոփոխություն

զ. Թթվեցում

է. Բրոմացում *)

 

ը. ՈՒՄ-կլանում՝ 220-360 նմ ալիքների երկարությամբ տիրույթում

 

թ. Վերականգնող խառնուկներ

2 բալից ոչ ավելի

սանդղակով 20о-ից ոչ ավելի

2 բալից ոչ ավելի

6-9 միավ. рН սահմաններում

±1 միավ. рН

5 մգО2/լ ոչ ավելի

0,3 մգBr2/լ ոչ ավելի

0,3 միավ. Օ. Խ. ոչ ավելի

 

1,0 մլ 0,02Н Na2S203-ի լուծույթից ոչ ավելի

 

3) Վնասակար նյութերի միգրացիան՝ թորած ջրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) բնական մանրաթելերում

ՄԹՔ (մգ/լ ոչ ավելի)

*՝ քիմիական վնասակար նյութի ՍԹԽ-ն՝ խմելու ջրում, մգ/լ

ա. Ֆորմալդեհիդ,

0,1 մգ/լ

 
   

4) Վնասակար նյութերի միգրացիան՝ թորած ջրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) արհեստական մանրաթելերում (վիսկոզա, ացետատներ).

ա. ծծմբաածխածին,

բ. ացետալդեհիդ*

1,0 մգ/լ

 

0,2 մգ/լ

 

5) Վնասակար նյութերի միգրացիան՝ թորած ջրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) քիմիական մանրաթելերում.

   

ա. Պոլիէթերային (ՊԷ, լավսան).

բ. էթիլենգլիկոլ,

6) դիմեթիլտերեֆտալատ,

1,0 մգ/լ

1,5 մգ/լ

 

7) Պոլիամիդային (ՊԱ, կապրոն, նեյլոն).

ա. կապրոլակտամ

բ. հեքսամեթիլենդիամին

0,5 մգ/լ

0,01 մգ/լ

 
   

8) Պոլիակրիլոնիտրիլային (ՊԱՆ, նիտրոն).

ա. ակրիլոնիտրիլ

բ.վինիլացետատ

0,02 մգ/լ

0,2 մգ/լ

 
   

9) Պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ, քլորին).

ա. վինիլքլորիդ

բ. բենզոլ

գ. դիօկտիլֆտալատ

դ. դիբութիլֆտալատ

0,01 մգ/լ

0,01 մգ/լ

2,0 մգ/լ

0,2 մգ/լ

 
   

10) Պոլիվինիլսպիրտային (ՊՎՍ, վինոլ).

- վինիլացետատ

0,2 մգ/լ

 
 

11) Պոլիոլեֆինային (պոլիպրոպիլենային, պոլիէթիլենային).

ա. ֆորմալդեհիդ

բ. ացետալդեհիդ *

0,1 մգ/լ

0,2 մգ/լ

 
 

12) Պոլիուրետային (սպանդեկս).

ա. էթիլենգլիկոլ

բ. ացետալդեհիդ *

1,0 մգ/լ

0,2 մգ/լ

 
   

13) Պոլիեթերներ. Պոլիէթիլենօքսիդ

ա. ֆորմալդեհիդ

բ. ացետալդեհիդ*

14) Պոլիեթերներ. Պոլիպրոպիլենօքսիդ

ա. մեթիլացետատ

բ. ացետոն

գ. ֆորմալդեհիդ

դ. ացետալդեհիդ*

15) Պոլիեթերներ. Պոլիտետրամեթիլենօքսիդ

ա. պրոպիլային սպիրտ

բ. ացետալդեհիդ*

գ. ֆորմալդեհիդ

16) Պոլիեթերներ. Պոլիֆենիլենօքսիդ

ա. ֆենոլ

բ. ֆորմալդեհիդ

17) Պոլիեթերներ. Պոլիկարբոնատ

ա. ֆենոլ

բ. դիֆենիլոլպրոպան

գ. մեթիլենքլորիդ

դ. քլորբենզոլ

18) Պոլիեթերներ. Պոլիսուլֆոն

ա. դիֆենիլոլպրոպան

բ. ֆենոլ

գ. բենզոլ

դ. մկնդեղ (As)

ե. կապար (Pb)

զ. կադմիում (Cd)

է. քրոմ (Cr)

ը. կոբալտ (Co)

թ. պղինձ (Cu)

ժ. նիկել (Ni)

ի. սնդիկ (Hg)

 

 

0,1 մգ/լ

0,2 մգ/լ

 

 

 

0,1 մգ/լ

0,2 մգ/լ

0,1 մգ/լ

0,2 մգ/լ

 

 

0,1 մգ/լ

0,2 մգ/լ

0,1 մգ/լ

 

 

0,05 մգ/լ

0,1 մգ/լ

 

 

0,05 մգ/լ

0,01 մգ/լ

0,02 մգ/լ

0,02 մգ/լ

 

0,01 մգ/լ

0,05 մգ/լ

0,01 մգ/լ

0,05 մգ/լ

0,03 մգ/լ

0,001 մգ/լ

0,1 մգ/լ

0,1 մգ/լ

1,0 մգ/լ

0,1 մգ/լ

0,0005 մգ/լ

 
   

19) Ռետիններ (կախված բաղադրությունից)՝ հետևյալ տիպի.Կաուչուկներ՝ բութադիեն-աքրիլոնիտրիլային, բութադիենային և այլն

- ակրիլաթթվի նիտրիլ

20) Ռետիններ (կախված բաղադրությունից)՝ հետևյալ տիպի.Ստիրոլային ստիրոլ բութադիենային,և այլն

- ստիրոլ,

21) Ռետիններ (կախված բաղադրությունից)՝ հետևյալ տիպի. Մեթիլենստիրոլային(բութադիեն-ա-մեթիլստիրոլային և այլն)

- α-մեթիլստիրոլ

22) Ռետիններ (կախված բաղադրությունից)՝ հետևյալ տիպի. Իզոպրենային (սինթետիկ իզոպրենային կաուչուկ)

- իզոպրեն

23) Ռետիններ (կախված բաղադրությունից)՝ հետևյալ տիպի. Բոլոր ռետիններից և լատեքսներից

ա. տիուրամ

բ. ցիմատ

գ. էթիլցիմատ

դ. կապտակս

ե. ալտակս

զ. դիբութիլֆտալատ

է. ցինկի իոններ

 

 

 

 

 

 

0,02 մգ/լ

 

 

 

0,01 մգ/լ

 

 

0,1 մգ/լ

 

 

 

0,01 մգ/լ

 

0,5 մգ/լ

0,05 մգ/լ

0,05 մգ/լ

0,4 մգ/լ

0,4 մգ/լ

0,25 մգ/լ

1,0 մգ/լ

 
   

24) Վնասակար նյութերի միգրացիան՝ օդային միջավայրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) բնական մանրաթելերում ֆորմալդեհիդ*

ՍԹԽ-ն մ.օ.՝մթնոլորտային օդում (մգ/մ3), ոչ ավելի

0,003 մգ/մ3

* Նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը

   

25) Վնասակար նյութերի միգրացիան՝ օդային միջավայրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) արհեստական մանրաթելերում (վիսկոզա, ացետատներ).

ա. ծծմբաածխածին,

բ. ացետալդեհիդ

 

0,005 մգ/մ3

0,01 մգ/մ3

 
   

26) Վնասակար նյութերի միգրացիան՝ օդային միջավայրի մեջ (ելնելով նյութերի բաղադրությունից) քիմիական մանրաթելերում.

   
   

27) Պոլիեթերային (ՊԷ, լավսան).

ա. էթիլենգլիկոլ

բ. դիմեթիլտերեֆտալատ

1,0 մգ/մ3

0,05 մգ/մ3

 
   

28) Պոլիամիդային (ՊԱ, կապրոն, նեյլոն).

- կապրոլակտամ

0,06 մգ/մ3

 
   

29) Պոլիակրիլոնիտրիլային (ՊԱՆ, նիտրոն).

ա. ակրիլոնիտրիլ

բ. վինիլացետատ

0,03 մգ/մ3

0,15 մգ/մ3

 
   

30) Պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ, քլորին).

ա. բենզոլ

բ. տոլուոլ

գ. դիօկտիլֆտալատ

0,1 մգ/մ3

0,6 մգ/մ3

0,02 մգ/մ3

 
   

31) Պոլիվինիլսպիրտային (ՊՎՍ, վինոլ).

- վինիլացետատ

0,15 մգ/մ3

 
   

32) Պոլիոլեֆինային (պոլիպրոպիլենային, պոլիէթիլենային).

ա.ֆորմալդեհիդ*

բ. ացետալդեհիդ

0,003 մգ/մ3

0,01 մգ/մ3 

 
   

33) Պոլիուրետանային (սպանդեկս):

ա.էթիլենգլիկոլ

բ.ացետալդեհիդ

1,0 մգ/մ3

0,01 մգ/մ3

 
   

34) Պոլիեթերներ.

Պոլիէթիլենօքսիդ

ա. ֆորմալդեհիդ *

բ. ացետալդեհիդ

35) Պոլիեթերներ.

Պոլիպրոպիլենօքսիդ

ա.մեթիլացետատ

բ.ացետոն

գ.. ֆորմալդեհիդ *

դ. ացետալդեհիդ

36) Պոլիեթերներ.

Պոլիտետրամեթիլենօքսիդ

ա.պրոպիլային սպիրտ

բ.ացետալդեհիդ

գ.ֆորմալդեհիդ*

37) Պոլիեթերներ.

Պոլիֆենիլենօքսիդ

ա. ֆենոլ

բ. ֆորմալդեհիդ*

38) Պոլիեթերներ.

Պոլիկարբոնատ

ա. ֆենոլ

բ. քլորբենզոլ

39) Պոլիեթերներ.Պոլիսուլֆոն

ա. ֆենոլ

բ. բենզոլ

 

 

0,003 մգ/մ3

0,01 մգ/մ3

 

 

0,07 մգ/մ3

0,35 մգ/մ3

0,003 մգ/մ3

0,01 մգ/մ3

 

0,3 մգ/մ3

0,01 մգ/մ3

0,003 մգ/մ3

 

0,003 մգ/մ3

0,003 մգ/մ3

 

0,003 մգ/մ3

0,1 մգ/մ3

 

0,003 մգ/մ3

0,1 մգ/մ3

 
   

40) Ռետիններ (կախված բաղադրությունից), կաուչուկներ՝ հետևյալ տիպի.

Բութադիմեննիտրիլային

- բութադիեն (դիվինիլ)

41) Ռետիններ (կախված բաղադրությունից), կաուչուկներ՝ հետևյալ տիպի Կաուչուկ (բութադիեն-աքրիլոնիտրիլային և այլն)

- ակրիլաթթվի նիտրիլ

42) Ռետիններ (կախված բաղադրությունից), կաուչուկներ՝ հետևյալ տիպի Ստիրոլային (ստիրոլ բութադիենային, և այլն)

- ստիրոլ

43) Ռետիններ (կախված բաղադրությունից), կաուչուկներ՝ հետևյալ տիպի Մեթիլենստիրոլային (բութադիեն-ա-մեթիլստիրոլայինև այլն)

ա.մեթիլստիրոլ

բ.էթիլբենզոլ

44) Քլորոպրենային (նաիրիտ, նեոպրեն)

- քլորոպրեն

45) Կաուչուկներ և լատեքսներ

- բութադիեն

 

 

 

 

1,0 մգ/մ3

 

 

 

 

0,007 մգ/մ3

 

 

 

0,003 մգ/մ3

 

 

0,04 մգ/մ3

0,02 մգ/մ3

 

 

 

 

0,1 մգ/մ3

 

 

 

1,0 մգ/մ3

 
   

46) ՊՎՔ-պլաստիզոլներ՝ դիօկտիլֆտալատի, դիբութիլֆտալատի կիրառությամբ

ա.դիէթիլենգլիկոլ

բ.էթիլենգլիկոլ

գ.վինիլ քլորային

0,2 մգ/մ3

1,0 մգ/մ3

0,01 մգ/մ3

 

47) Լուծիչներ օրգանական.

ա.տոլուոլ

բ.բենզոլ

գ.քսիլոլ

 

0,6 մգ/մ3

0,1 մգ/մ3

0,2 մգ/մ3 

   

48) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Մաշկային ծածկույթի վրա գրգռիչ ազդեցությունը (կենդանիների վրա կատարված փորձի ժամանակ)

Գրգռիչ ազդեցության բացակայությունը՝ 0 բալ

 
   

49) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Գրգռիչ ազդեցությունը՝ լորձաթաղանթի վրա (կենդանիների վրա կատարված փորձի ժամանակ)՝ միայն մարդու դեմքի մաշկի և լորձաթաղանթի հետ շփման համար նախատեսված արտադրատեսակների համար

Գրգռիչ ազդեցության բացակայությունը՝ 0 բալ

 
   

50) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Մաշկի միջոցով ներծծման ազդեցությունը՝ միայն մարդու դեմքի մաշկի և լորձաթաղանթի հետ շփման համար նախատեսված արտադրատեսակների համար

Ազդեցության բացակայությունը

 
   

51) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Զգայունացնող ազդեցությունը (կենդանիների վրա կատարված փորձի ժամանակ)՝ միայն մարդու դեմքի մաշկի և լորձաթաղանթի հետ շփման համար նախատեսված արտադրատեսակների համար

Զգայունացնող ազդեցության բացակայությունը՝ 0 բալ

 
   

52) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Թունավորության ինդեքսը

70-120%

 
   

53) Թունաբանահիգիենիկ ցուցանիշները; Նյութերի էլեկտրականացումը (էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը) դասերի արտադրատեսակների համար).

15 կՎ/մ-ից ոչ ավելի

 

2.

Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ, մեկուսիչ համազգեստներ

1) Սանիտարահիգիենիկ և թունաբանական ցուցանիշները՝ ըստ 1-ին կետի (կախված նյութերի բաղադրությունից)

   
   

2) Արտադրատեսակների զանգվածը՝

արտադրանքի կոնկրետ տեսակներին առնչվող նորմատիվ - տեխնիկական փաստաթղթերի համաձայն

 

3.

Հագուստ ազդանշանային՝ լուսածորիչ և լուսանդրադարձնող նյութերի կիրառմամբ

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ

II-րդ գլխի՝ բացի դրանից.

2) լուսածորիչ գունանյութերի բաղադրության գնահատումը՝ ռադիոակտիվ նյութերի օգտագործումը բացառելու նպատակով.

   

4.

ցածր ջերմաստիճանի և ջերմային ճառագայթման ներգործությունից պաշտպանող հատուկ հագուստ (տաքացված համազգեստներ, կոշիկ, թաթմաններ, ձեռնոցներ, գլխարկներ, ջերմային սպիտակեղեն, քնապարկեր և այլն)

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ

1-ին բաժնի՝ բացի դրանից.

   

2) արտադրատեսակների և առանձին առարկաների ջերմամեկուսիչ հատկությունները՝ ընդհանուր առմամբ՝ կամավորների մասնակցությամբ կլիմայական խցերում անցկացվող ֆիզիոլոգիական և հիգիենիկ հետազոտությունների արդյունքներով գնահատվող։

3) Ջերմային մեկուսացման պահանջվող մեծությունը՝ կլիմայական շրջանների (գոտիների)***) համար դրա օգտագործման իրական պայմաններում, մ2·°С/Վտ, ոչ ավելի).

ա. ԱՊՄ-ի լրակազմի Х (ցրտից).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- IA (հատուկ) 0,513

- IБ (IV) 0,681

- II (III) 0,442

- III (II) 0,360

 

բ. ԱՊՄ՝ գլխի (գլխարկների).

- IA (հատուկ) 0,397

- IБ (IV) 0,447

- II (III) 0,329

- III (II) 0,295

 
   

գ. ԱՊՄ՝ ոտքերի (կոշիկների).

- IA (հատուկ) 0,437

- IБ (IV) 0,572

- II (III) 0,422

- III (II) 0,332

 
   

դ. ԱՊՄ՝ ձեռքերի (թաթմանների և այլ).

-IA (հատուկ) 0,497

- IБ (IV) 0,551

- II (III) 0,403

- III (II) 0,377

 
   

4) Ընդհանուր առմամբ՝ արտադրատեսակների և առանձին առարկաների փաստացի ջերմամեկուսիչ հատկությունների հաշվարկը՝ մարդու ջերմային վիճակի ցուցանիշների գնահատման արդյունքների հիման վրա կատարվող.

Մաշկի ջերմաստիճանը (միջին կշռված և տեղային)

Մարմնի ջերմաստիճանը

Մարմնի միջին ջերմաստիճանը

Ջերմության քանակի փոփոխությունը

Սրտի կծկումների հաճախականությունը

Խոնավության կորուստները

Ջերմության զգացողությունները

Էներգիայի ծախսերի մակարդակը

 
   

5) Արտադրատեսակների զանգվածը, որոնց համար սահմանված են թույլատրելի մեծություններ (կոշիկ, ԱՊՄ մեկուսիչ լրակազմեր և այլն)

արտադրանքի կոնկրետ տեսակներին առնչվող նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի համաձայն

 

5.

բարձր ջերմաստիճանի և ջերմային ճառագայթման ներգործությունից պաշտպանող՝ հատուկ հագուստ (համազգեստներ, կոշիկ, թաթմաններ, ձեռնոցներ, գլխարկներ)

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ 1-ին բաժնի՝ բացի դրանից (կոշիկի համար).

   

2) արտադրատեսակների և առանձին առարկաների ջերմամեկուսիչ հատկությունները՝ ընդհանուր առմամբ՝ կամավորների մասնակցությամբ կլիմայական խցերում անցկացվող ֆիզիոլոգիական և հիգիենիկ հետազոտությունների արդյունքներով, ըստ մարդու ջերմային վիճակի չափորոշիչների (տե՛ս 3-րդ կետը), ինչպես նաև՝ ըստ հետևյալ ցուցանիշների գնահատվող.

ա. հագուստի ներքին մակերևույթների ջերմաստիճանի

բ. հագուստի տակ գտնվող տարածությունում եղած օդի ջերմաստիճանի

400 С-ից ոչ ավելի

400 С-ից ոչ ավելի

 

3) Շփման ջերմության նկատմամբ կոշիկի ներբանի նյութերի դիմադրությունը՝ (կոշիկի ջերմակայունությունը)՝ կամավորների մասնակցությամբ հատուկ սարքի օգտագործմամբ անցկացվող ֆիզիոլոգիական և հիգիենիկ հետազոտությունների արդյունքներով գնահատվող։

 

4) Մինչև (300±2)°С տաքացված մակերևույթի հետ շփումից հետո ներբանի փոփոխությունների բնութագիրը՝ (60±1) վայրկյանի և հաջորդ 10 րոպե տևողությամբ հովանալու ընթացքում. փորձարկվող կոշիկի ներբանի արտաքին տեսքը՝ (մակերեսորեն հալելը, ճաքերը, ածխանալը) և մարդու վիճակի հոգեֆիզիոլոգիական ցուցանիշները.

ա. սուբյեկտիվ զգացողությունները

բ. մաշկի ջերմաստիճանը՝ ներբանի շրջանում

- այրոցի զգացողությունը՝ ներբանի շրջանում

400С-ից ոչ ավելի

 
   

5) Արտադրատեսակների զանգվածը, որոնց համար սահմանված են թույլատրելի մեծություններ (կոշիկ և այլն.)

արտադրանքի կոնկրետ տեսակներին առնչվող նորմատիվ - տեխնիկական փաստաթղթերի համաձայն

 

6.

Էլեկտրական և էլեկտրամագնիսական դաշտերի ներգործությունից պաշտպանող աշխատանքային և հատուկ հագուստն ու անհատական պաշտպանության միջոցները (բաճկոնները, կոմբինեզոնները, սաղավարտների վրա հագցվող կտորը, ձեռնոցները, ճտքակոշիկները, գոգնոցները, գլխաշորերը, վարագույրները), հաստատուն մագնիսական դաշտի ներգործությունից պաշտպանող ձեռնոցները

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ 1-ին բաժնի՝ բացի դրանից.

ՄԹՔ

 

2) Նյութերի սանիտարահիգիենիկ առանձնահատուկ բնութագրերը.

ա. վնասակար նյութերի միգրացիան ջրի մեջ

բ. պղինձ պարունակող գործվածքներից,

գ. պղինձ

դ. էկրանացնող այլ նյութերից՝ միգրացիայի ենթարկվող նյութերի հսկողությունը՝ ելնելով գործվածքի բաղադրությունից,- նյութերից վնասակար նյութերի միգրացիան օդային միջավայր (անհրաժեշտության դեպքում)

1,0 մգ/լ-ից ոչ ավելի

ջրում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի համաձայն, մթնոլորտային օդում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի համաձայն

 

ե. Ընդհանուր առմամբ, նյութերի և հագուստի էկրանացնող հատկությունները՝ 50Հց (50Հց ԷԴ) արդյունաբերական հաճախականության էլեկտրական դաշտերից (ԷԴ) և ռադիոհաճախականությունների էլեկտրամագնիսական դաշտերից (ՌՀ ԷՄԴ) պաշտպանելու համար՝ ստենդների, մանեկենների օգտագործմամբ և կամավորների ներգրավմամբ ֆիզիոլոգիական և հիգիենիկ հետազոտությունների պայմաններում գնահատվող.

զ. պաշտպանիչ հագուստ հագած մարդու վրա ներգործող 50Հց ԷԴ-ի և ՌՀ ԷՄԴ-ի մակարդակները՝ հագուստի տակ գտնվող տարածությունում չափված, պետք է

համապատասխանեն.

է- 50Հց հաճախականությամբ ԷԴ-ի լարվածությունը,

ը.- ԷԴ-ի լարվածությունը՝ >10-30 կՀց հաճախականությունների տիրույթում,

թ.- ԷԴ-ի լարվածությունը՝ հաճախականությունների տիրույթում, ՄՀց՝

ժ.>0,03-3,0

ի>3,0-30,0

լ.>30,0-50,0

խ.>50,0-300,0

5 կՎ/մ-ից ոչ ավելի

 

0,5 կՎ/մ-ից ոչ ավելի

 

 

 

 

0,5 կՎ/մ-ից ոչ ավելի

0,03 կՎ/մ-ից ոչ ավելի

0,08 կՎ/մ-ից ոչ ավելի

0,08 կՎ/մ-ից ոչ ավելի

 

3)- էկրանացման հաշվարկված գործակիցը (Էգ) կամ նյութերի և հագուստի թուլացման գործակիցը պետք է համապատասխանի

արտադրանքի առնչվող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.

 

4) Հաստատուն մագնիսական դաշտի (ՀՄԴ) ներգործությունից արտադրատեսակների նյութերի պաշտպանիչ հատկությունները.

ա.- մարդու ձեռքերի վրա տեղային ներգործություն ունեցող ՀՄԴ-երի մակարդակները՝ պաշտպանիչ թաթմանների տակ չափված, պետք է գտնվեն սահմաններում

ՀՄԴ-ի մագնիսական ինդուկցայի ՍԹՄ-ն (սահմանային թույլատրելի մակարդակը)՝ 10 մՏլ-ին հավասար

 

7.

Իոնացնող ճառագայթումներից մարդու պաշտպանության միջոցները

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ 1-ին բաժնի՝ բացի դրանից.

   

2) Նյութերի սանիտարահիգիենիկ առանձնահատուկ բնութագրերը.

ա. վնասակար նյութերի միգրացիան ջրի մեջ, մգ/լ, ոչ ավելի

3) Նյութերի սանիտարահիգիենիկ առանձնահատուկ բնութագրերը.

ա. վնասակար նյութերի միգրացիան ջրի մեջ

բ.- կապար, անագ պարունակող գործվածքներից,

գ.- կապար,

դ.- անագ,

ե. ռենտգենից պաշտպանող այլ նյութերից՝ միգրացիայի ենթարկվող նյութերի հսկողությունն անհրաժեշտ է իրականացնել՝ ելնելով գործվածքի բաղադրությունից,

զ. նյութերից վնասակար նյութերի միգրացիան օդային միջավայր (անհրաժեշտության դեպքում)

   

ՄԹՔ

0,03 մգ/լ-ից ոչ ավելի

2,0 մգ/լ-ից ոչ ավելի

ջրում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի ցանկի համաձայն

մթնոլորտային օդում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի ցանկի համաձայն

 

8.

Պաշտպանիչ հագուստի և նյութերի այլ տեսակներ՝ նշված առանձնակի հատկություններով

1) Բոլոր ցուցանիշները՝ ըստ 1-ին բաժնի՝ բացի դրանից.

   

2) Նյութերի սանիտարահիգիենիկ առանձնահատուկ բնութագրերը.

ա. վնասակար նյութերի միգրացիան ջրի մեջ, մգ/լ, ոչ ավելի

բ. վնասակար նյութերի միգրացիան օդային միջավայր, մգ/մ3 , ոչ ավելի

Վնասակար նյութերի միգրացիան հսկվում է՝ ելնելով նյութերի բաղադրությունից՝ ջրում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի ցանկի համաձայն

մթնոլորտային օդում վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի ցանկի համաձայն

 

9.

Կլանիչներ, կատալիզատորներ՝ շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների համար, կլանող տուփեր, վերականգնման պարկուճներ

1) Կենդանիների վրա անցկացվող փորձերի համար սահմանվող թունաբանական ցուցանիշներ՝ տոքսիկոմետրիայի պարամետրեր, արտադրանքի թունավորության աստիճան (արտադրանքն արտադրելու և դրա հետ վարվելու դեպքում անվտանգության պահանջները սահմանելու նպատակով) Թունաբանական ցուցանիշներ.

   

ա. Սուր թունավորություն՝ ինհալացիայի ժամանակ

Ինտոքսիկացիայի կլինիկական նշանների բացակայությունը՝ արտադրանքի փոշիացման դեպքում և էքսպոզիցիայից հետո կենդանիների վիճակի գործառական ցուցանիշների փոփոխությունների բացակայությունը,

Ազդեցության նշանների առկայության դեպքում թույլատրվում է միայն արտադրանքի հերմետիկ տեղակայումը։

բ. մաշկի վրա գրգռող ազդեցությունը (մեկանգամյա, կրկնվող)

0 բալ

Գրգռվածության նշանների բացակայությունը

 

գ. Արտադրանքի գրգռող ազդեցությունը լորձաթաղանթի և վերին շնչառական ուղիների վրա՝ ինհալացիայի ժամանակ

0 բալ

Գրգռվածության նշանների բացակայությունը

 

դ. մաշկի միջոցով ներծծման ազդեցությունը (մեկանգամյա, կրկնվող)

Բացակայությունը

 

ե. Զգայունացնող ազդեցությունը

0 բալ

Զգայունացնող ազդեցության նշանների բացակայությունը

 
   

2) Շահագործման ժամանակ մարդու մարմնի հետ շփվող վերականգնման պարկուճների մակերևույթների ջերմաստիճանը (էկզոթերմիկ ռեակցիայի առաջացման դեպքում)

400 С-ից ոչ ավելի

 
   

3) Արտադրանքի արտադրության և կիրառության ժամանակ աշխատանքային գոտու օդում և մաշկային ծածկույթների վրա հսկողության ենթակա նյութերի, դրանց հիգիենիկ նորմատիվների և կանխարգելիչ միջոցների սահմանումը՝ նորմատիվային հետևյալ փաստաթղթերի համաձայն (կախված կիրառության ոլորտից).

- վնասակար նյութերի ՍԹԽ-ի և ՆԿԱՄ-ի ցանկը՝ աշխատանքային գոտու օդում

- վնասակար նյութերի ՍԹԽ-ն և ՆԿԱՄ-ը` մթնոլորտային օդում