«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
15 նոյեմբերի 2013 թ. |
N 508-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՒՍՈՒՑՄԱՆ) ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9.1-րդ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9.1-րդ մասերի, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել ծառայողական բնութագրով և վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թ. նոյեմբերի 15-ի N 508-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
Ծառայողական բնութագրով և վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման
1. Սույնով կարգավորվում են հարկային և մաքսային մարմինների ծառայողական բնութագրի և վերապատրաստման (ուսուցման) արդյունքների միջոցով հարկային և մաքսային ծառայողների (այսուհետ` ծառայողներ) հավաքած միավորների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 08.08.14 N 515-Ն)
2. Սույն կարգը կիրառվում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
3. Այն ծառայողները, որոնք ծառայողական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում անցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
4. Սույն կարգի իմաստով վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներ են համարվում վերադաս հարկային և մաքսային մարմինների կողմից կազմակերպված` 16 և ավելի ակադեմիական ժամ (այսուհետ նաև` ակ.ժ) տևողությամբ լրացուցիչ մասնագիտական ուսուցման միջոցառումները, որոնց արդյունքներով իրականացվել է մասնակիցների առաջադիմության գնահատում:
(4-րդ կետը փոփ. 08.08.14 N 515-Ն)
5. Վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներին մասնակիցների առաջադիմության գնահատումն իրականացվում է 100-բալային սանդղակով, այդ թվում`
1) 95 (ներառյալ) և ավելի բալը համարվում է գերազանց առաջադիմություն (գնահատական),
2) 90-ից (ներառյալ) առ 95 բալը համարվում է լավ առաջադիմություն (գնահատական),
3) 80-ից (ներառյալ) առ 90 բալը համարվում է բավարար առաջադիմություն (գնահատական),
4) 80 տոկոսից պակաս բալը համարվում է անբավարար առաջադիմություն (գնահատական):
6. Սույն կարգի նպատակներով, վերապատրաստման (ուսուցման) միջոցառման ժամանակ ծառայողի` որպես դասավանդող, հրահանգիչ կամ մոդերատոր հանդես գալու դեպքում, նրա առաջադիմության գնահատականը համարվում է հավասար 100 բալի` տվյալ միջոցառման ընթացքում իր կողմից դասավանդված ժամաքանակների մասով:
7. Ծառայողների` ծառայողական դրական բնութագրի և վերապատրաստման (ուսուցման) արդյունքների միջոցով հավաքվող միավորների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`
A = 20 x B + 79 x (D/100) x E, որտեղ`
1) «A»-ն` տվյալ ծառայողի կողմից ծառայողական բնութագրով և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում` վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների արդյունքներով հավաքած միավորն է.
2) «B»-ն` ատեստավորումից առաջ տվյալ ծառայողի անմիջական ղեկավարի կողմից ներկայացված ծառայողական բնութագրով տրված գնահատականի գործակիցն է, որը հավասար է`
ա. «1»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «գերազանց» է,
բ. «0,7»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «լավ» է,
գ. «0,5»-ի` եթե ծառայողական բնութագրում տրված գնահատականը «բավարար» է,
դ. «0»-ի` եթե ծառայողական բնութագրով տրված գնահատականը բացասական («անբավարար» կամ «վատ») է.
3) «D»-ն` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումներին տվյալ ծառայողի ցուցաբերած առաջադիմության միջին կշռված գնահատականն է, որը հավասար է վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների տևողության և դրանց արդյունքում ստացած գնահատականի արտադրյալների հանրագումարի և վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր քանակի քանորդին: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
D = (t1 x d1 + t2 x d2 + … + tո x dո) / Tո, որտեղ`
ա. t1, t2, …, tո` տվյալ ծառայողի մասնակցած` համապատասխանաբար 1-ին, 2-րդ, …, վերջին վերապատրաստման (ուսուցման) միջոցառման տևողություններն են` ակադեմիական ժամերով (1 ակ.ժ = 45 աստղագիտական րոպե),
բ. d1, d2, …, dո` տվյալ ծառայողի մասնակցած` համապատասխանաբար 1-ին, 2-րդ, …, վերջին վերապատրաստման (ուսուցման) միջոցառման գնահատականներն են` բալերով (կարող են լինել «0»-ից առ «100»-ը միջակայքում): Եթե ծառայողը ուսումնական միջոցառմանը մասնակցել է որպես դասավանդող կամ հրահանգիչ, ապա տվյալ միջոցառման ընթացքում իր կողմից դասավանդված ժամաքանակների մասով նրա գնահատականը համարվում է հավասար «100» բալի,
գ. Tո` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողի մասնակցած բոլոր վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր տևողությունն է` ակադեմիական ժամերով։
Եթե բանաձևով ստացված արդյունքը ցածր է «80»-ից, ապա D-ն համարվում է հավասար «0»-ի.
4) «E»-ն` նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ ծառայողի մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների տևողության բավարարության գործակիցն է, որը որոշվում է նրա մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների ընդհանուր տևողությունը (ակ.ժ) բաժանելով վերապատրաստման (ուսուցման) տևողության նորմատիվային ցուցանիշի (ակ.ժ) վրա: Ստացված քանորդի մեծությունը «1»-ից բարձր լինելու դեպքում E-ն համարվում է հավասար «1»-ի:
Վերապատրաստման (ուսուցման) տևողության նորմատիվային ցուցանիշը հավասար է.
ա. 2013 և 2014 թվականների ընթացքում անցկացվող ատեստավորման համար` 16 ակադեմիական ժամ,
բ. 2015 թվականի ընթացքում անցկացվող ատեստավորման համար` 48 ակադեմիական ժամ,
գ. 01.01.2016 թվականից հետո անցկացվող ատեստավորման համար` 80 ակադեմիական ժամ:
8. Ատեստավորումից երկու շաբաթ առաջ վերադաս հարկային և մաքսային մարմինների անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը Հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնում է յուրաքանչյուր ատեստավորվող ծառայողի ծառայողական բնութագիրը, ինչպես նաև ատեստավորվող ծառայողի կողմից ատեստավորման ամսվան նախորդող 36 ամիսների ընթացքում մասնակցած վերապատրաստման (ուսուցման) միջոցառումների թվաքանակի և դրանցում ատեստավորվող ծառայողի մասնակցության տևողության և ցուցաբերած առաջադիմության գնահատականի վերաբերյալ տեղեկանք:
(8-րդ կետը փոփ. 08.08.14 N 515-Ն)
9. Հանձնաժողովը սույն կարգի 8-րդ կետում նշված բնութագիրը և տեղեկանքը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է փաստաթղթային եղանակով ատեստավորման ենթակա ծառայողների ցանկերի կազմումը, հաստատումը և հրապարակումը:
(հավելվածը փոփ. 08.08.14 N 515-Ն)