Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.03.21/7(486) Հոդ.101
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
03.03.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
03.03.2014
Дата вступления в силу
31.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մարտի 2014 թ.

N 145-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 16-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման» 388-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 20.1 կետով`

«20.1 Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված քննությունները չհանձնելու դեպքում 12-րդ դասարանի, ինչպես նաև 16 տարին լրացած 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան գնահատականները ամփոփվել են, ավարտական կամ պետական ավարտական քննություններից գնահատվել են 1-3 և (կամ) 1-7 միավոր կամ չեն մասնակցել ավարտական կամ պետական ավարտական քննություններին՝ կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան